ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նշել են ՀՀ ԶՈՒ 20-ամյակը
ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելությունը կազմակերպել էր ընդունելություն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծման 20-ամյա հոբելյանի առիթով:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ընդունելությունը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արմեն Եդիգարյանի և առաքելության ռազմական ներկայացուցիչ, փոխգնդապետ Վարդան Հովակիմյանի անունից:
Ընդունելությանը ներկա էին ՆԱՏՕ-ում հավատարմագրված Դաշինքի և գործընկեր պետությունների մշտական ներկայացուցիչներ, դեսպաններ, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի օգնականներ, ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների ղեկավարներ, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը, ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական անձնակազմի ներկայացուցիչներ, Եվրոպայում Միացյալ Դաշնային Զորքերի հրամանատարության, առաքելությունների ռազմական ներկայացուցիչներ: