ԱՄՆ-ի «Կրակի օղակը» անհանգստացրել է Ադրբեջանի իշխանությանը
ԱՄՆ-ի ազգային անվտանգության բյուրոյի` 2012 թ-ին աշխարհում սպասվող իրադարձությունների վերաբերյալ պատրաստած զեկույցը անհանգստություն է առաջացրել Ադրբեջանի իշխանական ճամբարում: Զեկույցում Միջին Ասիան և Ադրբեջանն անվանվել են «կրակե օղակի» կենտրոն և նշվել է, որ 2012 թ-ին այդ տարածաշրջաններում, հնարավոր է, անսպասելի իրադարձություններ տեղի ունենան: Այս մասին հայտնում է «Ազադլիգը»:
Փաստաթղթում Միջին Ասիան և Ադրբեջանը համեմատվել են «եռացող կաթսայի» հետ: Նշվել է, որ այդ երկրներում տեղական իշխանություններից ժողովրդի դժգոհությունը գագաթնակետին է հասել, կոռուպցիան ու չինովնիկների կամայականություններն էլ անցել են բոլոր սահմանները:
Ադրբեջանի իշխանամետ քաղաքագետ Ջումշուդ Նուրիևը «Հուրիեթ» թերթին հայտարարել է, որ կասկածից վեր է, որ ԱՄՆ-ը նման ծրագիր է պատրաստել:
«Նյու Յորք Թայմս» թերթի թղթակից Ջորջ Ֆրիդմանի` ԱՄՆ-ի ապագա քաղաքական թիրախների մեջ Եվրասիան նշված է որպես աշխարհի սիրտ, իսկ շրջակայքը` ոսկե օղակ: Այդ պատճառով էլ կարելի է ասել, որ նրանք աշխատելու են խառնել նաև Ադրբեջանը: Ափսոս, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի ռազմավարական հետաքրքրություններից է: ԱՄՆ-ի հիմնական նպատակն Ադրբեջանը սպառնալիքի տակ պահելով` այդ երկրի վրայով Իրանի տարածք մտնելն է», -եզրահանգել է իշխանամետ քաղաքագետ Ջ.Նուրիևը:
Լրահոս
Տեսանյութեր
Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան