Փորձագետ. Ադրբեջանը կարող է մասնակցել հակաիրանական գործողություններին
«Իսրայելը լայնորեն օգտագործում է Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ հատուկ նշանակության և հետախուզական գործողություններ իրականացնելու համար»,-այսօր անդրառանալով Ադրբեջանա-իրանական հարաբերությունների վերջին զարգացումներին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Նշենք, որ սույն տարվա հունվարի կեսերին Իրանում սպանվել էր միջուկային խնդիրներով զբաղվող հայտնի ֆիզիկոս Մուստաֆա Ահմադի Ռոշանը: Այս սպանությանը հետևեց Բրիտանական «Times» ամսագրում տպագրված հոդվածը, որում մասնավորապես նշվում էր, որ իսրայելական հետախուզությունը՝ Մոսսադը լայնորեն օգտագործում է Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար: Հոդվածում մասնավորապես նշվում էր, որ հունվարին կատարված ֆիզիկոսի սպանությունը իրագործվել է Ադրբեջանի իշխանությունների անմիջական աջակցությամբ:
Ասուլիսի մասնակից իրանագետ Ռոման Սմբատյանն էլ, իր հերթին նշեց, որ հարաբերությունների լարվածությունը իր գագաթնակետին է հասել այն պահին, երբ Իրանի արտգործնախարարությունը Ադրբեջանի դեսպանին բողոքի նոտա ներկայացրեց:
Ռոման Սմբատյանի խոսքերով, Ադրբեջանի արձագանքը բավականին սպասելի էր: «Ադրբեջանը լիովին հերքեց ֆիզիկոսի սպանության համար իրեն ներկայացվող մեղադրանքները, նշելով, որ երբևէ նմանատիպ գործողություններ չի ծավալի Իրանի դեմ»,-հավելեց իրանագետը:
Բանախոսները նշեցին, որ Ադրբեջանի մասնակցության հնարավորությունն այս գործողություններին բավականին իրատեսական են այն պարզ պատճառով, որ պաշտոնական Բաքվին ձեռնատու է Իրանի թուլացումը և հնարավոր մասնատումը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին