Նամակ Զարիֆա Գուլիևային` ի պատասխան նրա` նախագահներ Սերժ Սարգսյանին ու Նիկոլա Սարկոզիին հասցեագրված նամակների

«Թանկագին Զարիֆա,

Ինձ անչափ տխրեցրեցին ու մտահոգեցին Ձեր նամակները: Հատկապես տխրեցրեցին Ձեր ապրումները, որոնց անկեղծ լինելու մեջ բնավ չեմ կասկածում: Նամակում Ձեր կողմից արտահայտված մտքերն ու կլիշեները, կարող են մտահոգել յուրաքանչյուրին, ով քիչ թե շատ ծանոթ է մարդկային էությանը:

Միգուցե պարտավոր եմ, սակայն նույնիսկ չեմ փորձի Ձեզ ինչ-որ բան համոզել: Զգուշորեն ընտրելով և հնարավորին չափ մեղմելով բնութագրերը` կպատմեմ Ձեր այն մոլորությունների մասին, որոնք նկարագրում եք նամակներում: Կներկայացնեմ, թե հայ-ադրբեջանական հարաբերություններից դեռ գլուխ չհանող որքան անմեղ պատանիներ ու աղջիկներ են ամեն օր կորցնում սեփական «ես»-ը այն քարոզամեքենայի ազդեցության տակ, որի գործառնության համար ձեր երկրի իշխանությունները ամեն տարի տասնյակ միլիոն դոլարներ են ծախսում այն դեպքում, երբ հարյուր հազար փախստականներ ձեր հարուստ երկրում արդեն քսաներորդ տարին ապրում են ժամանակավոր կացարաններում` ապավինելով միջազգային մարդասիրական օգնությանը, և հազարավոր մարդիկ, ինչպես Ձեր սիրելի մայրիկը, տանջվում են հիվանդություններից ու վնասվածքներից: Դուք չե՞ք մտածել, թե ինչու նման հարուստ երկրում, ինչպիսին Ադրբեջանն է, այդքան աղքատ ու կարիքավոր մարդիկ կան: Ինչո՞ւ է Ձեր մայրը տառապում բեկորներից, բայց ոչ ոք քսան տարվա ընթացքում հոգ չի տարել նրա մասին:

Գիտեք, Զարիֆա, մարդիկ, ում անվանում եք «հայ գրոհայիններ», մինչ ադրբեջանական ագրեսիայի դրսևորումը, խաղաղ գյուղացիներ էին, աշխատավորներ, ուսուցիչներ, բժիշկներ, որոնք ստիպված եղան զենք վերցնել, որպեսզի խուսափեն ֆիզիկական ոչնչացումից` իրենց այն հայրենակիցների նման, ովքեր ենթարկվեցին կտտանքների ու սպանվեցին ադրբեջանցիների կողմից Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մինգեչաուրում ու Մարաղայում: Այս հասարակ մարդիկ, Զարիֆա, ում աչքերի առաջ ադրբեջանցիները սպանել էին իրենց քույրերին, եղբայրներին, երեխաներին ու ծնողներին, 1990-91 թվականներին պատսպարվեցին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, որն, ինչպես հայտնի է, 92-ի սկզբներին արդեն սեղմված էր ադրբեջանցի գրոհայինների ու զինված խմբավորումների բլոկադայի մեջ:

Ստեփանակերտը, Զարիֆա, ամբողջ օրը ռմբակոծությունների ու կրակոցների տակ էր: Ադրբեջանական հիմնական կրակակետերից էին նաև Խոջալուն ու Շուշին: Ստեփանակերտի խաղաղ բնակիչներին գնդակոծում ու ռմբակոծում էին միայն այն բանի համար, որ նրանք ուզում էին ապրել հայրենիքում, խոսել մայրենի լեզվով, ազգային ավանդույթներով մեծացնել ու դաստիարակել իրենց երեխաներին: Ստեփանակերտում ամեն օր զոհվում էին կանայք, ծերեր ու երեխաներ: Չկար ոչ հաց, ոչ ջուր, ոչ լույս, ոչ դեղորայք և ոչ էլ վառելիք: Սյդ դեպքերի մասին ռուս լրագրողուհի Անժելիկա Չեչինան դեռևս 1992 թվականին գրել է. «Հունվարի 21-25-ին եղա Ստեփանակերտում: Քաղաքում առաջվա պես չկա ոչ էլեկտրականություն, ոչ ջուր: Ջուրը ձեռք է բերվում այնպիսի դժվարությամբ, որ ամաչում ես թեյ խմել: Մթերքների կտրոնները ապրանքավորել հնարավոր չէ: Քաղաքում արդեն կան սովից ուռչելու դեպքեր… Ստեփանակերտը հիշեցնում է Լենինգրադի բլոկադայի կինոխրոնիկան»:

Ամենայն հավանականությամբ, Ձեզ հայտնի չէ, որ իրավապաշտպանների համայնքի «Մեմորիալ» փորձագետների զեկույցում նշված է. «…1992 թվականի փետրվարից Ստեփանակերտի բնակելի թաղամասերի գնդակոծության ժամանակ օգտագործվել է «Գրադ» համակարգ: Արդյունքում քաղաքն ունի ահռելի ավերածություններ, բնակչությունը փաստացի ապրում է տների նկուղներում»: Դուք պատկերացնում եք, թե ի՞նչ է «Գրադ» հրթիռային համակարգի համազարկային կրակը, Զարիֆա: 1992 թվականի փետրվարի կեսերից միայն Ստեփանակերտի վրա, որի բնակչությունն այն ժամանակ 80 հազար էր, որոնցից 35 հազարը` փախստականներ ու վտարվածներ, ամեն օր, ամեն Աստծո օր, թափվում էին «Գրադի» մինչև 160 հրետանառումբ և հարյուրավոր, տարբեր չափերի թնդանոթառումբեր:

Ռմբակոծություններն ու գնդակոծությունները դարձել էին Ստեփանակերտի անբաժանելի մասը: Նույնիսկ 5-6 տարեկան երեխաները լսողությամբ ճանաչում էին զինատեսակները, որոնցից գնդակոծում ու ռմբակոծում էին քաղաքը, հեշտությամբ տարբերում էին «Գրադը», «Ալազանը», 122 միլիմետրանոց հաուբիցներն ու տանկերի թնդանոթները: Ստեփանակերտի ռմբակոծությունների ժամանակ, Զարիֆա, խաղաղ բնակչության դեմ կիրառվում էին զենքի այնպիսի արգելված տեսակներ, ինչպիսին են «ավիացիոն կասետային ռումբերը», այդ մասին բազմիցս նշվել է միջազգային դիտորդների, այդ թվում` ԵԱՀԽ (ԵԱՀԿ) Մինսկի համաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելլիի կողմից: Այնպես որ, Զարիֆա, շրջափակված Ստեփանակերտում մարդիկ այլընտրանք չունեին` կամ մահ, կամ ադրբեջանական կրակակետերի ոչնչացում Խոջալիում ու Շուշիում և շրջափակման ճեղքում: Կարծում եմ`այս մասին Ձեզ չեն պատմել, Զարիֆա:

Իսկ գիտեք, որ Ձեր մոր մարմնում գտնվող բեկորները նրան այլ բանի մասին են հիշեցնում, որն ինքը չի կարող պատմել ու բացատրել: Պատմում են այն մասին, թե պատերազմական 1992 թվականին, ինչպես ինքը, Ձեր մանկահասակ եղբայրը, տատիկը, քեռիներն ու էլի հարյուրավոր անմեղ մարդիկ ձեր երկրի իշխանական վերնախավի կողմից ռազմական գործողությունների տարածքում դավաճանաբար թողնվեցին բախտի քմահաճույքին: Պատմում են այն մասին, որ ադրբեջանցի գրոհայինները նրանց սկզբում թույլ չտվեցին լքել Խոջալուն, այնուհետև, վերջին ժամերին, նրանց` կենդանի մարդկանց թիկունքում պատսպարվելով, փորձում էին փախչել հայերի կողմից խաղաղ բնակչության համար բաց թողնված մարդասիրական միջանցքով: Իմանալով ծրագրավորված ռազմական գործողությունների մասին` Ադրբեջանի իշխանությունները Խոջալուից հաջողությամբ տարհանեցին անասուններին` մարդկանց թողնելով այնտեղ:

Ձեր մայրը չի կարող բացատրել, թե ինչպես Խոջալուի գործադիր կոմիտեի այն ժամանակվա ղեկավար Էլման Մամեդովը, ով մարդկանց տանում էր բաց թողնված մարդասիրական միջանցքով, մինչ օրս ապրում է կուշտ ու ապահով. ինչու դեպքերից անմիջապես հետո ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևին տված տեսահարցազրույցում Աղդամ բարեհաջող հասած Մամեդովն ասում է. «…Մեր դժբախտությունները ես տեսնում եմ իշխանության համար տարվող անիմաստ պայքարում: Մի հանրապետությանը պետք է մի նախագահ: Այժմ մեզ մոտ այնպիսի իրավիճակ է, որ չգիտես, թե ով ինչով է զբաղվում: Ով է նախագահ, ով` ընդդիմություն: Ով է ճիշտն ասում, իսկ ով` խաբում: Հասկանալի չէ, թե ով ում է ծառայում և ով ինչ նպատակներ ունի: Այս ողբերգության մեջ մենք չգիտենք ում մեղադրենք: Չգիտենք` գրենք նրանց հաշվին, ովքեր փորձում են ցնցել նախագահական բազկաթոռը, օգտվելով իրավունքներից, որ տրված են նախագահի կողմից և ովքեր մեզ նետել են գնդակների տակ, թե գրել դրանք նախագահի հաշվին, որ նախագահը դատի նրանց, ում իշխանություն է տվել, իսկ նրանք խաբեցին իրեն ու չպաշտպանեցին Խոջալուն»:

Ձեզ մայրը չի կարող բացատրել, թե ինչու 1992-ին Մեջլիսի` Ձեր նշած դեպքերը քննող հանձնաժողովի ղեկավարը, հարգելի Ռամիզ Ֆատալիևը միայն 2009-ի սեպտեմբերին է խոստովանել «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում, որ 1992-ի փետրվարին ոչ թե ինչ-որ տեղ, այլ Բաքվում, Ազգային անվտանգության խորհրդի նիստում «որոշում է ընդունվել մարդկանց դուրս չբերել Խոջալուից»: Մայրը չի կարող ձեզ պատմել ոչինչ այն տասնյակ հայ պատանդների ճակատագրի մասին, ովքեր այդ օրերին պահվում էին Խոջալուում:

Նա չի կարող Ձեզ պատմել և շատ ու շատ այլ ճշմարտություններ, որոնք ստիպում են հիշել այդ բեկորները, որ նրա մարմնի մեջ են խրված դավաճանի ձեռքով` ադրբեջանական ռազմական խմբավորումների կողմից վերահսկվող Աղդամի մատույցներում: Եվ ոչ ոք չի էլ համարձակվի Ադրբեջանում ասել ճշմարտությունը, թեև, երբեմն վրիպումներով ադրբեջանական աղբյուրներ հայտնում են տեղեկատվություն այն մասին, որ 1992-ի փետրվարին Աղդամում ու դրա շրջակայքում գործում էին ադրբեջանական 27 տարատեսակ կազմավորումներ, որոնք զբաղվում էին թալանով ու ամենաթողությամբ:

Այս մասին չի պատմի և չի բացատրի ոչ Ձեր մայրը, ոչ էլ մեկ ուրիշը ձեր երկրում, և ոչ այն պատճառով, որ չեն ուզում, որ իմանաք ճշմարտությունը: Տարիներ շարունակ «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունն ամբողջ աշխարհով ահազանգում է, այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը «շարունակում է օգտագործել զրպարտանք ու այլ քրեական մեղադրանքներ, որպեսզի վախեցնի ու պատժի այլակարծ լրագրողներին, նաև նրանց, ովքեր պետական քարոզի կարծիքից տարբերվող տեսակետ են արտահայտում»: Գիտեք, Զարիֆա, Դուք ճշմարտությունն ու իրողությունն իմանալու բարոյական իրավունք ունեք, սակայն, ավաղ, ազատ խոսքի միջազգային վարկանիշային աղյուսակներում օրեցօր ցած գլորվող ձեր երկրի պայմաններում, դա անհնար է:

Ես նույնպես, ինչպես և Դուք, համոզված եմ, որ խաղաղ մարդկանց զոհվելը ողբերգություն է, և վաղ թե ուշ Խոջալու քաղաքի խաղաղ բնակիչների ողբերգական մահվան հանգամանքներին ու պատասխանատուներին կտրվի արժանի գնահատական. խաղաղ բնակիչներ, ովքեր սեփական իշխանության ու այդ իշխանությունը զավթել ցանկացող ընդդիմության կողմից դատապարտվեցին մահվան` ցրտից, սովից ու գնդակներից:

Ծանո՞թ եք արդյոք, Զարիֆա, Թոմաս դե Վաալի տեսահարցազրույցին` Ձեր կողմից հիշատակված «Սև այգի» գրքի հեղինակի, որտեղ նա պատմում է այն մասին, թե ինչպես Ադրբեջանի ղեկավարությունը` ի դեմս Հեյդար Ալիևի, արհեստականորեն փոխեց Լեռնայի Ղարաբաղի ժողովրդագրական իրավիճակը` այնտեղից դուրս մղելով հայերին: Լսե՞լ եք արդյոք, ինչպես է դե Վաալը լրագրողների հետ զրույցում մեկնաբանում Ձեր կողմից մեջբերված ու ադրբեջանական քարոզիչների կողմից չարչրկած այդ հատվածը իր գրքից: Թոմաս դե Վաալն ուղղակի տեքստով ասում է. «…Ես չեմ գտնում, որ դա կանխամտածված ակցիա էր` իբր թե վերևից հավանության արժանացած: Ես մտածում եմ, որ դա պատերազմ էր: Դա շատ քաոսային իրավիճակ էր»:

Երևում է` նույնիսկ չգիտեք այդ հարցազրույցի գոյության մասին, ինչպես և չգիտեք շատ այլ բաներ. օրինակ այն, որ հակառակ ադրբեջանական քարոզիչների պնդումների` չեխական Լիդից քաղաքում Խոջալուի մասին ոչ ոք չգիտե և ոչինչ չկա այնտեղ. «Խոջալուի հիշատակին» անվանված և ոչ մի փողոց: Ի դեպ` Լիդիցում ֆաշիզմի զոհերի հուշարձանը, որը մայր ու երեխա է մարմնավորում, հայ քանդակագործ Դավիթ Երևանցու ձեռքի աշխատանքն է:

Իսկ գիտեք, Զարիֆա, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքից` մաքուր ու գեղեցիկ Ստեփանակերտից ոչ հեռու է գտնվում խաղաղ կյանքով ապրող Իվանյան բնակավայրը (նախկին Խոջալուն, որը Դուք, չգիտես ինչու, «քաղաք-ուրվական» եք անվանում), իսկ դրա կողքին Ստեփանակերտի նորովի վերակառուցած օդանավակայանն է, որտեղից ուղղաթիռներ են թռչում, իսկ շուտով կանոնավոր չվերթերով ինքնաթիռներ կթռչեն, և այդ ժամանակ Իվանյանում կյանքն ավելի լավ ու ուրախ կդառնա: Թե´ Իվանյանում, թե´ Ստեփանակերտում երեխաներն շրջապատված են սիրով ու հոգատարությամբ. երգեր են երգում Հայրենիքի ու խաղաղության մասին` հստակ գիտակցելով, որ մարդկային կյանքի արժեքը յուրաքանչյուր մարդու կյանքի արժեքն է:

Զարիֆա, Դուք հպարտությամբ եք նշում, որ Ձեր մայրը սովորեցրել է Ձեզ սիրել Հայրենիքը: Վստահ եմ, Ադրբեջանում շատ են ծնողները, ովքեր իրենց երեխաներին փոխանցում են սիրո, արդարության ու բարության հիմքն ու մշակույթը: Դա ինձ հույս է ներշնչում, քանզի հենց Ձեր հասակակիցներից է կախված ձեր ապագան, ու միայն ձեր սիրո շնորհիվ Ադրբեջանի Հանրապետությունը երբևիցե կարող է դառնալ ուրիշ` ազատ, արդար ու ժողովրդավար:

Ու եթե Դուք, Ձեր ընկերների հետ ուզենաք սեփական աչքերով տեսնել, թե ինչպես է ապրում և զարգանում Արցախը, համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունը լիարժեք աջակցություն կցուցաբերի Ձեզ այդ հարցում: Դուք կհաղորդակցվեք ձեր հասակակիցների հետ ու կհամոզվեք, որ չնայած ազատության ու ֆիզիկական բնաջնջման դեմ պայքարում ունեցած զոհերին ու կորուստներին, նրանք կենսուրախ ու բարի են, ինչպես մեկը մյուսի, այնպես էլ իրենց այցելող հյուրերի նկատմամբ, քանի որ մեծացել են անկախ երկրում` վայելելով «ազատության շունչը», որն այնպես չի հերիքում ձեզ Բաքվում:

Թանկագին Զարիֆա, նամակներում Դուք ընդգծում եք մեր երկրների ու ժողովրդների միջև վստահության մթնոլորտի ստեղծման կարևորությունը: Ու դա լավ է: Եթե Դուք կամ որևէ մեկը Ձեր շրջապատից ծանոթ են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների ներկայացուցիչների պաշտոնական հայտարարություններին, ապա ձեզ համար ակնհայտ պետք է լինի, որ հայերը միշտ պատրաստ են տրամաբանական փոխզիջումների հանուն խաղաղության: Եվ դրա համար Ձեր առաջարկը` մնալ պատմության մեջ որպես քաղաքական գործիչ, ով կարողացավ խոստովանել նախկին սխալները, ճիշտ կլինի հասցեագրել Ադրբեջանի ներկայիս իշխանություններին:

Չեմ կարող չհամաձայնել, Զարիֆա, որ հավերժ հակամարտություններ չեն լինում և կգա ժամանակ, որ մեր ժողովուրդները կապրեն խաղաղության ու վստահության մթնոլորտում: Անկեղծորեն ցանկանում եմ Ձեզ երջանկություն ու բարեկեցություն, իսկ Ձեր մայրիկին` առողջություն: Հուսով եմ, որ Ձեր ապագա երեխաներին դաստիարակելիս Դուք ինչ-որ բան հաշվի կառնեք այս նամակից:
Ոչնչից մի վախեցիր»:
(թարգմանված է ռուսերենից)

Արա Սաղաթելյան
Հասարակայնության հետ կապերի մասնագետների
հայաստանյան ասոցիացիայի նախագահ

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից կեղծ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}