Մարկ Դիեթսեն. Եթե դիպուկահարների խնդիրը չլուծվի՝ կսպառվի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերջին հույսերը
ԱՄՆ Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնն իր կայքում հրապարակել է ամերիկացի վերլուծաբան Մարկ Դիեթսենի հոդվածը, ով նշել է, որ շփման գծում դիպուկահարների առկայությունը վտանգի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը փոխզիջումային տարբերակով կարգավորելու հարցը:
«1994 թվականից ի վեր, երբ Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը ստորագրեցին հրադադարի համաձայնագիրը, ամեն տարի, շփման գծում, 30-ից ավելի մահացության դեպքեր են գրանցվում: Այս կանխամտածված բռնությունը սպառնում է ոչ միայն պատերազմի վերսկսմանը:
Դժբախտաբար, հակամարտության ռազմական բնույթն զարգանում է դիպուկահարների կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով, ինչն էլ խոչնդոտում է հակամարտության փոխզիջումային լուծման պրոցեսին: Արդյունքում, այն հեռանկար, որ նախկին ԼՂԻՄ-ի հարակից տարածքները կվերադարձվեն, դառնում է ավելի և ավելի անիրական:
2008 թ. դեկտեմբերին, Հելսինկիում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում առաջարկվել էր դիպուկահարների դուրս բերել շփման գծից: Հայաստանը առաջարկի հետ համաձայնվել էր, սակայն Ադրբեջանը՝ ոչ: Բաքվի տեսանկյունից, դիպուկահարներն իրենց համար միջոց են՝ հայկական կողմին ճնշման տակ պահելու համար: Այս ամենը նպաստում է ստատուս քվո-ի պահպանմանը:
Այսպիսով դիպուկահարները շարունակում են սպանել. պարզ է, ավելի բարդ սպառազինություններ օգտագործելով: 2009 թ, Ադրբեջանը զինատեսակ է ձեռք բերել, որով 3 կիլոմետր հեռավորության վրա կարողանում է խոցել իր թիրախին:
Այսպիսի սպառազինությունները նպաստում են շփման գծում կրակոցների հաճախակիությանը: Լեռնային Ղարաբաղի իշխանությունների պնդմամբ, շփման գծում 2010 թ. հրադադարի ռեժիմը աճել է 53%-ով:
Ադրբեջանը դիպուկահարներին որպես ճնշման միջոց է օգտագործում, իսկ հայերը՝ որպես վրեժխնդրություն: Շփման գիծն արդեն իսկ վերածվել է մահվան գծի և եթե իրավիճակը չփոխվի, ապա կսպառվի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերջին հույսերը»:
Հիշեցնենք, որ դիպուկահարներին առաջնային գծից դուրս գալու նախաձեռնությամբ ԵԱՀԿ-ից բացի հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Հայկական կողմը, ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, որ կողմ է նախաձեռնության: Սակայն ադրբեջանական կողմը նշում է, որ դիպուկահարների դուրս բերումով որևէ խնդիր չի լուծվում ու դա է պատճառը որ հրաժարվում է միանալ նախաձեռնությանը: Նշենք, որ ադրբեջանական «Դոկտրինա» կազմակերպության ներկայացրած տվյալներով, միայն 2011 թվականին շփման գծում սպանվել է 8 ադրբեջանցի զինծառայող, սակայն ոչ պաշտոնական տվյալներով, երկու կողմերում արձանագրված կորուստները մի քանի տասնյակի են հասնում:
Լրահոս
Տեսանյութեր
Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան