Սաակաշվիլին ցավակցել է Աֆղանստանում զոհված վրացի երեք զինվորականների հարազատներին
Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին ցավակցել է Աֆղանստանում զոհված վրացի երեք զինծառայողների հարազատներին: Այս մասին, վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, հաղորդագրություն է տարածել երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Նշենք, ավելի վաղ ՊՆ տարածած հաղորդագրությունում ասվում էր, թե զինծառայողները մահացել են ռազմական առաջադրանքի կատարման ժամանակ մարտական մեքենայի պայթյունի հետևանքով:
2009 թ-ից` Աֆղանստանում վրացական զորամիավորման խաղաղապահ առաքելության մեկնարկից ի վեր արդեն 15 զինվորական է զոհվել:
Ցավակցական ուղերձում Սաակաշվիլին նշել է, թե իր համար միջադեպն առավել մեծ հարված է, քանզի օրեր առաջ նա անձամբ էր այցելել զնվորականներին և համոզվել, թե ինչպիսի նվիրվածությամբ ու քաջությամբ են վերջիններս իրականացնում իրենց ծառայությունը:
«Եվս մեկ անգամ խոնարհում եմ գլուխս զինված զինծառայողների հիշատակի առջև, ցավակցություններս եմ հայտնում նրանց հարազատներին և հպարտանում, որ մեր երկիրն ու ժողովուրդն ունեցել է այդպիսի անձնուրաց տղաներ, ունի այսօր և կունենա միշտ», - ասել է նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան