ՀՀ նախագահ. Ցեղասպանության ուրացումը ոճրագործության ուղղակի շարունակությունն է
Մենք ունենք հստակ ուղերձ աշխարհի բոլոր պետություններին ու ազգերին. ցեղասպանության ուրացումը նախորդ դարասկզբի ոճրագործության ուղղակի շարունակությունն է: ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում, խոսելով երկրի արտաքին քաղաքականության մասին, այսօր հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:
Իր խոսքում նախագահ Սարգսյանը վստահեցրեց, որ Հայաստանի և Սփյուռքի ջանքերի համադրմամբ շարունակվում է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը: «Մենք ունենք հստակ ուղերձ աշխարհի բոլոր պետություններին ու ազգերին. ցեղասպանության ուրացումը նախորդ դարասկզբի ոճրագործության ուղղակի շարունակությունն է: Հայ ժողովրդի դեմ իրականացված ոճիրը շարունակվում է այսօր: Հենց հիմա: Շարունակվում է` ժխտելով ակնհայտ փաստը: Հայության և ողջ մարդկության խնդիրն է դադարեցնել հանցագործությունը, որ ամեն օր, ամեն ժամ իրականացվում է մեր աչքի առաջ»,- նշեց ՀՀ նախագահը:
Հիշեցնենք, որ վերջին 5 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության հարցը քննարկվել է մի շարք երկրների խորհրդարաններում: Մասնավորապես, 2010թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել:
Ցեղասպանության հարցը 2010 թվականի մարտի 4-ին քննարկվել և ընդունվել է նաև ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Իսկ 2012 թվականի հունվարին Ֆրանսիայի Սենատը քվեարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում