«Նովիե Իզվեստի». Օրբելի եղբայրներից յուրաքանչյուրն իր նշանակալի ներդրումն ունի ռուսական մշակույթում
Երեկ Մոսկվայի «Ռոլան» կինոթատրոնում տեղի է ունեցել ռեժիսոր Աշոտ Ջազոյանի «Օրբելիների կոդը» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ցուցադրումը նվիրված է հանրահայտ արևելագետ և հայագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելիի 125-ամյակին: Ֆիլմի հիմքում Օրբելի եղբայրների` Լևոնի, Ռուբեն, Հովսեփի ճակատագրերն են, որոնցից յուրաքանչյուրն իր մեծ ներդրումն է ունեցել ռուսական մշակույթի զարգացման գործում: Այս մասին գրել «Նովիե Իզվեստիա» թերթը:
Ըստ աղբյուրի, Հովսեփ Օրբելին, ով զբաղեցրել է նաև Պետական Էրմիտաժի տնօրենի պաշտոնը, ստալինիզմի և սեփականազրկման տարիներին փրկել է բազմաթիվ համաշխարհային գլուխգործոցներ: «Միայն իմ մահից հետո: Դուք կարող են ինձ այստեղ կրակել, բայց քանի դեռ ես կենդանի եմ, ոչինչ չեք կարող այստեղից հանել»,- ասել է նա:
Աղբյուրը նշում է, որ նման սկզբունքայնությամբ առանձնացել են բոլոր երեք եղբայրներն էլ: Նրացից և ոչ մեկը չի դարձել կուսակցական: Լևոն Օրբելին, ով Գիտությունների ակադեմիայի փոխնախագահն էր, Հովսեփ Օրբելին, ով Էրմիտաժի տնօրենն էր, իրենց սկզբունքայնության պատճառով, ազատվել են պաշտոններից:
Նախորդող նորություն` Հովսեփ Օրբելի-125. ԳԱԱ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ