«BBC». Համասեռամոլների արկածները Թուրքիայում
«BBC» լրատվական գործակալությունը անդրադարձել է Էմրե Ազիզլերի «The Pink Certificate» թուրքական բանակի մասին նկարահանված վավերագրական ֆիլմին, որում անդրադարձ է կատարվում թուրքական բանակում համասեռամոլների խնդրին: Ֆիլմում նաև խոսվում է այն բարդություններին մասին, որոնց միջով անցնում են վերջիններս ՝ իրենց սեռական կողմնորոշումն ապացուցելու համար:
«Զինվորական ծառայությունը պարտադիր է բոլոր թուրք տղամարդկանց համար: Նրանք ծառայությունից կարող են խուսափել միայն այն դեպքում, եթե նրանք հիվանդ, հաշմանդամ կամ համասեռամոլ են: Սակայն նրանց համար իրենց կարգավիճակն ապացուցելը մի ամբողջ փորձություն է:
Թուրք երիտասարդներից մեկը պատմել է, թե ինչպես են իրեն ստիպել ապացուցել իրականությունը. «Ինձ հարցրեցին, թե արդյոք ես կրում եմ կանացի հագուստ, կամ ինչ օծանելիք է օգտագործում: Ավելի ուշ վերջիններս ինձ ստիպեցին, որ կանացի հագուստով նկար ներկայացնեմ, կամ մի լուսանկար, որտեղ համբուրվում են իմ ընկերոջ հետ»:
«Համասեռամոլությունը Թուրքիայում ավելի մեծ տարածում է ստանում: Ստամբուլում գործում են հատուկ ակումբներ կամ սրճարաններ: Անցյալ տարի «գեյ շքերթ» էր նույնիսկ կազմակերպվել»,- նշվում է ֆիլմում:
«The Pink Certificate»՝ վարդագույն վկայական ֆիլմը կցուցադրվի BBC-ի եթերում, մարտի 27-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ