Որ դատապարտյալները աչքի առաջ լինեն. Զորամասի տարածքը կառավարությունը կնվիրի ՔԿՀ վարչությանը
Նուբարաշենի խճուղում գտնվող ոստիկանության զորքերի թիվ 1035 նախկին զորամասի տարածքը և շենք-շինությունները ընդհանուր մակերերսը՝ 9709,8քմ., հողի մակերեսը` 2,856.466 հեկտար, կառավարությունը մտադիր է հետ վերցնել և կցել Հայաստանի արդարադատության նախարարությունը: Այդ մասին որոշման նախագիծը գտնվում է ապրիլի 5-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգում և այդ օրն էլ կընդունվի:
Ըստ նախագծի հիմնավորման, ոստիկանության զորքերի թիվ 1035 նախկին զորամասի տարածքը և շենք-շինությունները ներկայումս ոստիկանության կողմից չեն շահագործվում: Նշված հասցեի հարևանությամբ գտնվում են ՀՀ արդարադտության նախարարության «Նուբարաշեն», «Էրեբունի» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկները: Ներկայումս դատապարտյալների փոխադրումներն իրականացնում է ՀՀ ԱՆ քրեակակատարողական վարչության պահպանության ապահովման ստորաբաժանումը, որն իր կողմից օգտագործվող փոխադրամիջոցներով տեղակայված է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության շենքում:
Ըստ նախագծի հիմնավորման, այդ ստորաբաժանումը լիարժեք ապահովված չէ բավարար աշխատանքային պայմաններով: Քրեակատարողական վարչության տարածքի հետ կապված բարդություններ է առաջանում նաև դատապարտյալների փոխադրումներն իրականացնող ավտոմեքենաների կայանման և շահագործման համար տեխզննման և տեխսպասարկման աշխատանքներ կատարելու առումով: Բացի այդ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը չունի պահեստի համար շենքային բավարար պայմաններ:
Այդ պատճառով էլ առաջարկվում է տարածքը փոխանցել արդարադատության նախարարության քրակատարողական ծառայությանը, ինչի արդյունքում «էապես կբարելավվի պահպանության ապահովման ստորաբաժանման աշխատանքային պայմանները և կլուծվի փոխադրամիջոցների կայանման, ինչպես նաև շահագործման համար տեխզննման և տեխսպասարկման աշխատանքների լիարժեք կազմակերպման հարցը»:
«Նշված հասցեում նախատեսվում է տեղակայել նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հատուկ նշանակության ստորաբաժանումը և հաշվի առնելով, որ այս տարածքը գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Էրեբունի» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների հարևանությամբ, հնարավոր կլինի առավել օպերատիվ կերպով իրականացնել արագ արձագանքման աշխատանքներ` քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու և ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթներ իրականացնելու առումով», -նշված է նախագծում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ