Ադրբեջանական բանակի կորուստը տարեսկզբից մինչև ապրիլի 17-ը. 22 զոհ, 44 վիրավոր
Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի կողմից ԶԼՄ-երի հրապարակումների հիման վրա կատարած մոնիտորինգի արդյունքների համաձայն` 2012 թ-ի սկզբից մինչև ապրիլի 17-ը` Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածում զոհվել է 22 զինծառայող: Այս մասին հայտնում է pia.az կայքը:
Ադրբեջանի բանակում վերջին սպանդը տեղի է ունեցել ապրիլի 17-ին: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության համաձայն` Շամխորի կորպուսի Գյոգյոլի շրջանի Թողանա գյուղում տեղակայված զորամասերից մեկի զինվոր Վյուգար Մամեդովն իրեն ամրակցված ավտոմատ զենքից գնդակահարել է իր 4 զինակիցներին: Նրանցից երկուսը` Փյունհան Նաղիզադեն եւ Մյուսեիբ Հուսեյնովը տեղում մահացել են, իսկ մյուս երկուսը` Էլչին Ռահիմովն ու Մելիք Մելիքովը ծանր վիրավորվել են: Ադրբեջանի ՊՆ հանձնաժողովը պարզում է միջադեպի պատճառները:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան