Փորձագետ. Ադրբեջանի քաղաքական ու զինվորական ղեկավարության միջև խորը հակասություններ կան
«Ադրբեջանական կողմն իր գործողություներով չի նպաստում շփման գծում իրավիճակի կայունությանը՝ անընդհատ լարվածություն մտցնում շփման գծում: Այդ երկրի նախագահի հայտարարություններից լուրջ հետևություններ անելը դժվար է, քանի որ մեկ համաձայնություն է տալիս վստահություն ամրապնդող գործողությունների իրականացմանը, մեկ կտրականապես մերժում դրանք»,- մեկնաբանելով Եվրախորհրդարանի կողմից, ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանաձևի ընդունումը՝ Panorama.am-ին ասաց ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը:
Նշենք, որ բանաձևում, ի դեմս մի շարք հարցերի անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակին, որում կոչ է հնչում՝ վստահություն ամրապնդող միջոցառումներ իրականացնել շփման գծում, ներառյալ դիպուկահարների դուրս բերումը:
Փորձագետի կարծիքով, խորը հակասություններ կան Ադրբեջանի քաղաքական ու զինվորական ղեկավարության մեջ և պատահական չէ, որ Ալիևի շատ խոստումներ, որոնք տրվել են տարբեր ձևաչափով հանդիպումների ժամանակ, հետագայում անտեսվել են:
«Հայկական կողմը բազմիցս հանդես է եկել շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու օգտին, սակայն պաշտոնական Բաքուն շարունակում է մերժել այդ առաջարկը»,- ասաց Գ. Կարապետյանը:
Հարցին, թե՝ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դիպուկահարների «կուտակումները» առաջնային գծում, վերջինս ասաց. «Շփման գծում լարվածությունն անընդհատ կաճի, մարդկային կորուստներն անխուսափելի կլինեն, դրանց անվերահսկելիությունը կարող է նույնիսկ մարտական գործողությունների սկիզբ դառնալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան