Ռազմական փորձագետ. Նախընտրական փուլում Ադրբեջանը կփորձի սադրիչ քայլերի գնալ
«Ադրբեջանի նպատակը՝ Հայաստանի համար այս կարևոր գործընթացների փուլում երկրում անկայունություն հրահրելն է»,- մեկնաբանելով վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտումների կտրուկ աճին՝ Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արթուր Պետրոսյանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանը մշտապես նախընտրական և ետընտրական ժամանակաշրջանում, առաջնային գծում տարբեր բնույթի սադրիչ քայլերի է գնում, որն ըստ ադրբեջանական կողմի նպասելու է երկրում վախի, հուսահատության, անկայունության մթնոլորտի ստեղծմանը:
Փորձագետը հիշեցրեց, որ գրեթե բոլոր համապետական ընտրությունների առաջ Ադրբեջանը նման քայլի գնացել է և չի բացառվում, որ այս փուլում ևս նա որոշակի քայլեր կկատարի:
«Եթե հիշում եք, 2008 թվականի մարտին սկզբներին ևս Արցախի Մարտակերտի շրջանի Լեոանարխ բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի վրա հարձակում եղավ, ինչի արդյունքում երկու հայ սպա վիրավորվեց, իսկ ադրբեջանական կողմը 10-ից ավելի զոհեր տվեց»,- հիշեցրեց Ա. Պետրոսյանը:
Նա նշեց, որ չի բացառվում, որ Ադրբեջան այս անգամ ևս կփորձի նման քայլերի գնալ: