Չինաստանն օգնություն է ցուցաբերել հյուսիսկորեական հրթիռի արձակման հարցում. Պանետտա
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Պանետտան մեղադրել է Չինաստանին հյուսիսկորեական հրթիռի արձակման հարցում աջակցություն ցուցաբերելու համար: «Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ, պատասխանելով ԱՄՆ զինված ուժերի հանձնաժողովի անդամների հարցերին, Պանետտան հայտարարել է, թե չի կարող մանրամասնել, թե ինչ բնույթ է կրել աջակցությունը, վկայակոչելով հարցի «նրբությունը»:
Հիշեցնենք, հյուսիսկորեական մեծ հեռահարության «Ինհա-3» հրթիռը, որն արձակվել էր ապրիլի 14-ին, մի քանի րոպե թռիչքից հետո մասնատվել և ընկել էր օվկիանոսը: Ավելի վաղ, հարավկորեական և ճապոնական իշխանությունները հայտարարել էին, թե արբանյակի արձակումն իրենից ներկայացնում է բալիստիկ հրթիռի թաքնված փորձարկում:
Հրթիռի արձակման փաստը դատապարտել էին ԱՄՆ ու ՌԴ ԱԳ նախարարությունը, համարելով այն ՄԱԿ ԱԽ բանաձևերի կոպտագույն խախտում: Ճապոնիան առաջարկել էր խստացնել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները, իսկ Ֆրանսիայի ղեկավար Նիկոլա Սարկոզին կոչ էր արել ԱԽ-ին իր դիրքորոշումն հայտնել արձակման կապակցությամբ: