Հայոց ցեղասպանությունն ու նախընտրական ծրագրերը

Նախօրեին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում էր Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և այդ պատճառով ակտիվ փուլի հասած նախընտրական քարոզարշավը մեկ օրով դադար վերցրեց: Նախընտրական մրցավազքի մեջ մտած կուսակցություններին «պարապ» չթողնելու մտադրությամբ փորձեցինք երկու չափազանց կարևոր իրադարձությունները շաղկապել և պարզել, թե իրենց քաղաքական ծրագրերում ինչպիսի լուծումներ ունեն` կապված Հայոց ցեղասպանության հետ:

Սա չափազանց կարևոր է, քանզի հայ ընտրողը, հայաստանցին իր քվեն տալու, ընտրություն կատարելու ժամանակ հաշվի է առնելու ոչ միայն այն, թե ով ինչ խոստում է տվել (ասղաբաշխական ծավալներով թոշակ ու սոցվճարներից մինչև աշխարհի ամենաարդար դատարանը), այլև այն, թե առանձին վերցրած խնդիրների դեպքում ինչ լուծումներ են առաջարկվել:

Այդ խնդիրների շարքում կարևոր են հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն ու Հայոց ցեղասպանության խնդիրը` Թուրքիայի հետ հարաբերությունների բաղադրիչով: Եվ եթե ԼՂ հիմնահարցի շուրջ որոշակի ձևակերպումներ կան (ի դեմս բազմիցս հնչեցված նախապայմանների), որոնք քիչ թե շատ շեղումներով կրկնվում են բոլոր ակտորների մոտ, ապա ցեղասպանության հարցում որևէ մեկը ցանկությունից անդին կոնկրետ գործնական լուծում չի առաջարկել, գործնական լուծում` քաղաքական հարթության վրա: Իսկ կարիքն, ըստ ամենայնի, կա, քանի որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և մինչ այդ Հայաստանը և հայությունն ընդհանրապես շատ հարցերի պատասխաններ գոնե իրենք իրենց համար պետք է ունենան:

Եվ ահա համադրելով նշված իրողությունները և այն հանգամանքը, որ այս խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված Ազգային ժողովը (որտեղ մասնակիցներից յուրաքանչյուրը հավակնում է 50 տոկոս + 1 տեղի) իր լիազորություններն իրացնելու է նաև 2015 թվականը ներառյալ` փորձեցինք հասկանալ, թե արդյոք ընտրությունների մասնակից ուժերը պատկերացում ունե՞ն այս խնդրի վերաբերյալ և արդյոք ընտրողներին որևէ լուծում առաջարկում են:

Կոմունիստական կուսակցության քարտուղար Ռուբեն Թովմասյանն, օրինակ, վստահեցրեց, որ իրենք տարբեր նախաձեռնություններով են հանդես գալու: «Օրինակ` մենք պետք է Ազգային ժողովում հարց բարձրացնենք, որպեսզի ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանց շառավիղների` ծերանոցներում գտնվող ներկայացուցիչներին, թոշակառուներին նպաստ հատկացվի միայն այն բանի համար, որ նրանք եղեռնից են մազապուրծ եղել»,- նշեց նա: Իհարկե, որևէ հաշվարկ, թե այսօր` Եղեռնից 97 տարի անց, Հայաստանում քանի վերապրած մարդ կա և նրանց ֆինանսական օժանդակությունն ինչ բեռ կդառնա պետբյուջեի վրա, չկա: Սակայն ՀԿԿ նախաձեռնությունն, ըստ Ռ. Թովմասյանի կարևոր է, քանի որ այդ կերպ «միջազգային հանրությանը ցույց կտանք մեր ուշադրությունն այդ մարդկանց նկատմամբ»:

Բացի այս, կոմունիստները պատրաստվում են հարցը միջազգայնացնել: «Առաջիկայում մենք պատրաստվում ենք ցեղասպանության ճանաչման հարցը. մտցնելու Կոմունիստական կուսակցությունների միության քննարկմանը` արդեն 100-ամյակի կապակցությամբ, որպեսզի այն դառնա լուրջ քննարկման առարկա, որպեսզի դիմենք միջազգային Կոմունիստական կուսակցություններին, որպեսզի նրանք էլ աջակցեն եղեռնի ճանաչմանը»: Թե ի՞նչն էր խանգարում սա անել առանց խորհրդարանական խմբակցություն ունենալու և ինչ ավել բան կանեն, եթե խմբակցություն ունենան, կոմունիստների առաջնորդը չմանրամասնեց:

«Միավորված հայեր»-ից ու Դեմոկրատական կուսակցությունից այս հարցի շուրջ որևէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Առաջինի հետ կապվել ընդհանրապես չհաջողվեց (հավանաբար որոշել են այս ընտրարշավում ոչնչով աչքի չընկնել), իսկ Արամ Սարգսյանի հետ թեև երկու անգամ կապվել կարողացանք, սակայն մի դեպքում նա մեքենա էր վարում, մյուս դեպքում` խորհրդակցության: Բացի այդ, նա հրաժարվեց որևէ բան խոսել` նշելով. «Ես ձեզ չեմ ճանաչում»: Եթե Արամ Գասպարիչն իր ընտրող է համարում միայն նրանց, ում անձամբ ճանաչում է, ստիպված ենք արձանագրել, որ ընտրությունների արդյունքում նա մի քանի հարյուր ձայն է հավաքելու, լավագույն դեպքում` հազար: Իսկ խնդրո առարկա հարցի առնչությամբ պետք է նշենք, որ ըստ ամենայնի, Արամ Գասպարիչի գլխավորած կուսակցությունը պարզապես ասելիք չունի:

Հայ Ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքից Արման Մուսինյանը վստահեցրեց, որ մեր հարցի պատասխանը գրավոր կուղարկի, սակայն նրա խոստացած ժամկետից երկար ժամանակ է անցել, բայց պատասխան չկա: ՀԱԿ-ից, սակայն, վստահեցնում են, որ հարցի հետ կապված իրենք տեսակետ ունեն: Վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետորսյանի արած պնդումը, թե` «ես ունեմ հարցի պատասխանը» (պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողովի մասով), ընդամենը փրկչի կեցվածք ու սնանկ գաղտնապահություն է հիշեցնում, այլ ոչ` քաղաքական գործչի պահվածք կամ հարցի վերաբերյալ լուծում ներառող հայտարարություն:

«Ժառանգություն» կուսակցությունից խոսեցինք Ստեփան Սաֆարյանի հետ: Վերջինս նշեց, որ իրենց կուսակցությունը թե ընդհանուր ծրագրում, և թե ընթացիկ նախընտրական ծրագրում «մեծ կարևորություն է տվել ցեղասպանության և մեր հայոց մեծ հայրենազրկման կոնցեպցիային»: «Դա մի այնպիսի ժառանգություն է, որն իր լուծումը պետք է ստանա՝ ի դեմս ցեղասպանության ճանաչման և ի դեմս Հայոց մեծ հայրենազրկումից բխող բոլոր իրավունքների իրացման»,- վստահեցրեց Ստեփան Սաֆարյանն ու պնդեց, որ «Ժառանգությունը» հավելյալ քայլերով որևէ բան ապացուցելու կարիք չունի, քանի որ «4-րդ գումարման խորհրդարանում բազմաթիվ անգամ իր գործողություններով, իր դիրքորոշումերում ապացուցել է, որ «Ժառանգությունը» այն կուսակցությունն է, որը մշտապես դեմ է քվեարկել հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները պարունակող մեծ օրակարգին»:

Ինչ կապ կարող է ունենալ արձանագրությունները ներառող օրակարգին անընդհատ դեմ քվեարկելը ցեղասպանության հարցի ու դրա հետ կապված լուծումների հետ, հավանաբար միայն Ստեփան Սաֆարյանը գիտի: Բայց նա վստահ է, որ «ամենամեծ քայլը, որ կարող է կատարել Հայաստանը, և որը տեսնում է «Ժառանգությունը», դա այնպիսի մի Հայաստանի ստեղծումն է, որի հետ հաշվի կնստեն, որի իրավունքները շրջանցել չեն ցանկանա, որի անվտանգության խնդիրները՝ ի դեմս շրջափակման քաղաքականության, այլևս կկորցնեն իրենց իմաստը»: Այս մտքի հետ չհամաձայնելն անհնար է, սակայն ամբողջ հարցն այն է, որ 2015 թվականին մնացել է երեք տարի, իսկ այդ երեք տարում անգամ հրաշքը չի կարող օգնել, որպեսզի Հայաստանը դառնա պարոն Սաֆարյանի նկարագրածը:

Հ.Յ.Դաշնակցությունից Վահան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս խնդրի հետ կպված իրենց ծրագրերը որևէ կոնկրետ տարեթվի հետ կապված չեն: «Ոչ մի նշանակություն չունի 99 տարի է անցել, թե 101: Հանցագործությունները, որոնք որակվում են ցեղասպանություն, ժամկետանց չեն դառնում, ժամանակի ուժով չեն մոռացվում, և փաստորեն դրանք անժամկետ են, ինչպես և դրանից բխող հատուցման, ճանաչման պահանջը»,- նշեց նա` վստահեցնելով, որ «հայ ժողովուրդը շարունակելու է իր պայքարը, Դաշնակցությունն էլ, ինչպես միշտ, այդ պայքարը առաջնորդելու է»:

«Եթե մենք խորհրդարանում մեծամասնություն լինենք, ապա մեր պետության քաղաքականության վրա դա շատ լուրջ կերպով կանդրադառնա: Մենք անպայման զարգացնելու ենք հայ-թուրքական հարաբերություններ, դա անհրաժեշտություն է, մենք երբեք դա չենք ժխտել, բայց այդ հարբերությունները չեն լինելու այն ձևով, ինչ-որ արվել է մինչև հիմա: Իսկ ինչ վերաբերում է համաշխարհային ճանաչմանը՝ այս ուղղությամբ էլ, իհարկե, ակտիվանալու են մեր ջանքերը, և եթե մենք լինենք մեծամասնություն, այդ ջանքերի հնարավորությունը շատ ավելի մեծ կլինի»,- նշեց նա` չմատնանշելով, թե ինչու է այդ հնարավորությունը ավելի քիչ, երբ ՀՅԴ-ն չունի խորհրդարանական մեծամասնություն:

Վահան Հովհաննիսյանը նաև կարծում է, որ ցեղասպանության հարցը քարոզարշավի մաս դարձնել պետք չէ: «Նախ և առաջ մինչև ուրիշներից ցեղասպանության պահանջելը և դեպի հատուցում շարժվելը, պետք է ստեղծել սեփական ազգի միասնությունը այդ հարցում»,- ասաց նա և մասնավորեցրեց. «Պետք է լինի Հայաստան-Սփյուռք, հայ ժողովրդի բոլոր հատվածների միջև այնպիսի միասնություն, որ այսօրվան չի նմանվի: Միասնությունը դիտվում է միայն ներդրումների, բարեգործական օգնությունների և տուրիստական խմբերի մակարդակների վրա: Դաշնակցության նոր մոտեցումը մեր պատմությանը նշանակում է՝ Հայաստանը առաջին Հանրապետության իրավաժառանգորդ ճանաչել, սա նշանակում է հայ զանգվածները, որոնք Հայաստանից դուրս են գտնվում, դրանց նկատմամբ ՀՀ նոր վերաբերմունք և բազմաթիվ այլ բաներ»:

«Դու պետք է քո ներքին ռեսուրսը մոբիլիզացնես, որպեսզի հնարավորություն ունենաս ակտիցացնել արտաքին քաղաքական պայքարը: Դրա համար խոսել, թե արտաքին քաղաքականության մեջ ինչ կարվի, ճիշտն ասած անիմաստ է: Պետք է սկզբից խոսել, թե ինչպես ես միացնելու, միավորելու քո ազգը, վերակենդանացնելու այդ ազգի ունակությունը, ցանկությունը՝ ապրելու, պայքարելու, դրանից հետո հրապարակես այն ծրագրերը, որոնք ունես արտաքին քաղաքականության ասպարեզում»,- ասաց նա ու վստահեցրեց, որ ՀՅԴ-ն սա անելու է բոլոր պայմաններում` ոչ միայն մեծամասնություն կազմելու դեպքում:

Կոալիցիոն կուսակցություններն իրենց անելիքների հիմքում տեսնում են ցեղասպանության միջազգային ճանաչումը: «Պատմական իրողություններին արդարացի գնահատական տալու և ապագայում մարդկության նկատմամբ այդօրինակ ոճրագործությունները բացառելու նպատակով անհրաժեշտ է հետևողականորեն հետամուտ լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը նոր թափով առաջ մղելուն` նախաձեռնողական ճկուն քաղաքականության իրականացմամբ, Հայրենիք-Սփյուռք կապերի առավել խորացմամբ, դիվանագիտական, քաղաքական հնարավոր տարբեր ուղիներով միջազգային հարթակներում խնդիրը բարձրաձայնելու միջոցով»,- գրավոր փոխանցեցին ՕԵԿ-ից` միաժամանակ խուսափելով լրացուցիչ հարցերից և հատկապես մատնանշել, թե նշվածներին ինչ միջոցներով են հասնելու:

ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանը
իրենց անելիքների մասին խոսելիս հղում կատարեց նախագահի գործունեությանը: «ՀՀ նախագահի վարած քաղաքականությունը, որը բխում է ՀՀԿ-ի ծրագրերից, այսօր Հայաստանը ավելի ճանաչելի է դարձել, և պատահական չէ, որ արդեն 21 պետություններ (ի դեպ, նշված 21 պետությունները Հայոց ցեղասպանությունն ընդունել են 1965 թվականից սկսած մինչև 2010 թվականը) ընդունել են Հայոց Ցեղասպանությունը: Այսօր Ֆրանսիան, մասնավորապես, ցեղասպանությունը ժխտողների վերաբերյալ իր օրինագիծն ունի, որը շրջանառության մեջ է դրված: Ողջ աշխարհը փաստացի կարգով արդեն իսկ ընդունել է ցեղասպանությունը, բայց շատ հաճախ տարբեր երկրներում սեփական քաղաքականությունը, շահերը դեռևս որոշակիորեն արգելափակում են, որպեսզի ամբողջ աշխարհը ընդունի»,- նշեց նա ու հավելեց, որ ՀՀԿ-ն «մինչև վերջ պայքարելու է, որպեսզի պատմական արդարությունը, ճշմարտությունը վերականգնվի` «առավել ևս դա արդեն ոչ միայն մեր պետության խնդիրն է, այլ գերխնդիր է դառնում ամբողջ աշխարհի համար»:

Խոսելով Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ անելիքների մասին` նա ասաց. «100-ամյակի կապակցությամբ բավականին լուրջ միջոցառումներ և ձեռնարկումներ կլինեն, և իրազեկելու առումով, և ամբողջ աշխարհը ոտքի կանգնեցնելու: Այսպիսի մոտեցումներ է ձևավորված մեզ մոտ: Կարծում եմ, որ առաջիկա տարիների որոշակիորեն հաջողություններ կգրանցենք նաև այս ուղղությամբ»:

Անելիքներն, ըստ էության, ցանկության մակարդակում է նաև «Բարգավաճ Հայաստան»-ի պարագայում: «Մեր կուսակցությունը հանդես է գալիս Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատման օգտին, սակայն մենք միշտ շեշտել ենք` դրանք չպետք է իրենց հետ առաջ քաշեն որևէ նախապայմաններ: Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան»-ը դեմ է Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը Ղարաբաղյան հիմնախնդրով պայմանավորելուն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը և հավելեց, որ իրենց կուսակցությունը «անցած տարիներին էլ, ապագայում էլ հետևողականորեն հանդես է եկել ու գալու է միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացի շարունակակության համար»:

«Մենք վստահ ենք, որ այդ աշխատանքը հետևողականություն է պահանջում, ու նաև վստահ ենք, որ վաղ թե ուշ Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանությունը: Մեր կուսակցությունը կողմ է հայ-թուրքական սահմանի վերաբացմանը ու դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը, սակայն, կրկնում եմ, այդ ամենը պետք է արվի առանց որևէ նախապայմանի»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանն ու չմատնանշեց որևէ գործիք, ուղի կամ մեթոդ, որով հասնելու են իր իսկ կողմից նշվածին:


Հ.Գ. Հայ Ազգային կոնգրեսը ուշացամով պատասխանեց մեր հարցմանը: Ստորև ներկայացնում ենք պատասխանն` ամբողջությամբ.

«Հայ Ազգային Կոնգրեսը համարում է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի բարոյական պատասխանատվության հարցն է ամբողջ մարդկության առաջ, քանի որ ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ:

Մինչ 1998թ. Հայաստանը վարել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու քաղաքականություն և Ցեղասպանության հարցը չի դարձրել պետական քաղաքականության օրակարգի մաս, որովհետև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չի կարող դառնալ քաղաքական բանակցությունների կամ առևտրի առարկա: Ինչպես նաև այն պատճառով, որ նման հարցի բարձրացումը Թուրքիայի առջև հնարավոր կդարձներ Թուրքիայի կողմից Ցեղասպանության եղելության հարցն ուսումնասիրող միջկառավարական հանձնաժողովի ստեղծման առաջարկ ներկայացնելը, ինչը Հայաստանին կդներ դժվար երկընտրանքի առջև: Ընդունել, նշանակում է` հարցականի տակ դնել Ցեղասպանության իրողությունը, իսկ չընդունելը կարող էր օգտագործվել Թուրքիայի կողմից որպես նշան, որ Հայաստանը վախենում է հարցի ուսումնասիրությունից:

Ցավոք սրտի, այս կանխատեսումներն իրականացել են: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով Հայաստանը համաձայնել է պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, ակնկալելով փոխարենը հայ-թուրքական սահմանի բացում: Կոնգրեսը զգուշացրել էր նախապես, որ պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը համաձայնություն տալը մի կողմից նշանակում է, Հայաստանի իշխանությունները ուրանում են Ցեղասպանության եղելությունը, ստեղծում են աննպաստ իրավիճակ Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, մյուս կողմից անգամ նման զիջման գնով միևնույնն է, չեն հասնելու հայ-թուրքական սահմանի բացմանը, քանի որ Թուրքիան այդ խնդիրը կապել է և շարունակելու է կապել ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ:

Այս առումով Հայ Ազգային Կոնգրեսը գտնում է, որ իր բոլոր կանխատեսումներն արդարացան, ֆուտբոլային դիվանագիտությունը տապալվեց, Թուրքիան ստացավ այն ինչ իրեն պետք էր, Հայաստանը ոչ միայն չստացավ իր ակնկալածը, այն է` սահմանների բացումը, այլև անդառնալի հարված հասցրեց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

07:58
Ապրիլի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:18
Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում ենթարկվել ոստիկանության, կիրառվել են ջրցան մեքենաներ
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում արտասահմանյան գործակալների մասին օրինագծի դեմ ցույց անողներին կոչ է արել ենթարկվել ոստիկանությանը և զգուշացրել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
22:22
Նարեկն ու Վազգենն իրենց ջերմ ողջույններն ու շնորհակալությունն էին փոխանցում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
22:11
Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
22:08
Այսօր ես իսկապես բավարարված եմ այս միջոցառումով. Աննա Հակոբյանը՝ 1 մլն դրամ տոմսի արժեքով ընթրիքի մասին
«Ինչքան շատ կին կարողանա բարիք ստեղծել, այնքան մեր պետությունը կուժեղանա, այնքան մեր խաղաղությունը մոտ կլինի, իսկ լինելուց հետո երկարատև կլինի»։
Աղբյուր` Panorama.am
21:33
Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին
Ալեն Սիմոնյանը ապրիլի 12-ին կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
21:10
Գյուղատնտեսությունն արդեն կործանված է, չկա, սա արդեն վերջին շտրիխներն են. Աշոտ Հարությունյան
2024թ-ին Հայաստանի գյուղատնտեսության ապահովագրության շուկայից վերաապահովագրական ընկերությունը դուրս է եկել և, ըստ կառավարության, ապահովագրական...
Աղբյուր` Panorama.am
20:45
Վրաստանի խորհրդարանի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել
Վրաստանի խորհրդարանի մոտ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի ընդունման դեմ բողքի ցույց է ընթանում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:31
Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, ավտոճանապարհի հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
20:18
Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:04
Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ, նա Երևանի քննչականում է․ Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վերջապես Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի, տվյալ դեպքում՝ ինձ հետ։ Նա Երևանի...
Աղբյուր` Panorama.am
19:55
Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային...
Աղբյուր` Panorama.am
19:37
133 խեցգետին ողջ վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության «Սևան ազգային պարկ»...
Աղբյուր` Panorama.am
19:23
Վայոց ձորի մարզի լեռներում ուղեկցորդը տեսանկարահանել է արջին ու երեք քոթոթներին
Լուսանկարիչ, ուղեկցորդ՝ Գոռ Խալաֆյանն իր  էջում հրապարակել է տեսանյութ, որն արվել է Վայոց ձորի լեռներում։ Տեսանյութում մայր արջը խաղում է...
Աղբյուր` Panorama.am
18:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա- Վարշավյան փողոց խաչմերուկում
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 16-ից երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:43
«Նաիրի» ԲԿ, «Սպայկա»․ ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած թանկարժեք ընթրիքը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում։ Oragir.News-ը  հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:42
Ցանկացած սցենարի դեպքում տեսնում եմ վատ հետևանքներ Հայաստանի համար. Մանրամասներ՝ Իսրայելից
Երեկ գիշեր Իրանի կողմից Իսրայելի դեմ գործողության հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Պետահ-Տիկվայի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա․ Ռուբեն Մելիքյանը՝ Սամվել Վարդանյանի ձերբակալության մասին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ...
Աղբյուր` Panorama.am
18:16
ՔՊ-ական պատգամվորի հետ կապված միջադեպի մասնակցին ոստիկանություն են տարել
ՔՊ-ական պատգամավորի Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանին ոստիկաններ են այցելել։ Այդ մասին տեղեկանում ենք նրա...
Աղբյուր` Panorama.am
18:12
4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում
Ապրիլի 15-ին Թուրքիայի հարավ-արևմյան հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Էրմենիհաբերը՝ հղում անելով  Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հայաստանը ժողովրդավար է, թե՝ չէ, չի որոշում «Freedom House»-ը. Արթուր Հովհաննիսյան
«Ամենայն հարգանքով «Freedom House»-ի մեր գործընկերների նկատմամբ, բայց Հայաստանը  ժողովրդավար է, թե՝ չէ, չի որոշում...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հրանուշ Խառատյանը՝ ՔՊ-ական պատգամավորին. Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ցեղասպանության զոհերի անունների հրապարկման վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են ԳԱԱ 2023թ․ մրցանակի հաղթողները
Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայաստանում արտադրված մի քանի զինատեսակներ ներքին փորձարկումներ են անցել․ դրանք առաջիկայում կկիրառվեն Զինված ուժերում
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության  նախարարությունը հանդիպել է ռազմարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ատրճանակի սպառնալիքով վերցրել էր գարեջուրն ու ծխախոտը և հեռացել
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն երեկ ուշ երեկոյան  զանգել է Քաջազնունու փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի աշխատակիցը և...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ես չեմ պատասխանել իր հարվածներին. Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից
Ընդամենը իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականը փորձեցի արտահայտել իր թիմի գործունեությանը՝ վերբալ մակարդակում։ Այս մասին 24News-ի...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փաստաբան. Արա՜, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում
Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, արձագանքելով  հանրային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ավանի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է վերջինիս համագյուղացին
Ապրիլի 09-ին՝ ժամը 08։09-ին, Արագածոտնի մարզի Ավան բնակավայրից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել է...
Աղբյուր` Panorama.am
15:45
Ապրիլի 19-ի ցեեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +28-ի
Երևան քաղաքում ապրիլի 15-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում, 19-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}