Վարչապետը դատապարտվեց մի քանի րոպեի ազատազրկման
Պակիստանի դատարանը վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանիին ճանաչել է մեղավոր այն բանի համար, որ կառավարությունը հրաժարվել է վերսկսել նախագահի անունը շոշափող կոռուպցիոն գործի քննությունը:
Ի դեպ, բացի վարչապետից դատարանը մեղավոր է ճանաչել քաղաքական մի շարք այլ գործիչների ևս, իսկ պատիժը զուտ սիմվոլիկ բնույթ է կրում` մի քանի րոպե ազատազրկում հենց դատարանի դահլիճում:
«ԲիԲիՍի»-ի հաղորդմամբ, ավելի վաղ դատարանը պահանջել էր վերսկսել դատավարությունը կոռուպցիայի համար մեղադրվող նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի նկատմամբ: Սակայն ի պատասխան սրա վարչապետը հայտարարել էր, որ նախագահն ի պաշտոնե անձեռնմխելի է: