Իրավունք 23:07 28/04/2012

Արթուր Սաքունց. Տավուշում միանշանակ դիվերսիա է եղել

Տավուշի մարզում վերջին միջադեպը, որի արդյունքում պայմանագրային երեք զինծառայող էր զոհվել, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական դիվերսիայի հետևանք է: Այսպիսին է իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցի եզրահանգումը:

Միջադեպից հետո ֆեյսբուքյան «Բանակն իրականում» խմբում ծավալված քննարկման ժամանակ Արթուր Սաքունցն ավելի վաղ մեկնաբանություն էր արել` հետևյալ բովանդակությամբ. «հարգելիներս, հայտնում եմ, որ մի քանի աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, պայմանագրային զինծառայողները մահացել են վիճաբանության հետևանքով կիրառված հրազենի հետևանքով... Կա նաև այսպիսի տեղեկություն, որ ավելի մեծ թվով մասնակիցներ են եղել... Որն է եղել վիճաբանության կամ, այսպես կոչված, «ռազբորկայի» պատճառը, դեռ պարզ չի... Ցավոք, գործ ունենք վերստին ներքին պատճառների, կարգապահության կանոնների խախտման հետևանքով մահացության դեպքի հետ»:

Այս մեկնաբանության առթիվ Panorama.am-ը զրուցեց Արթուր Սաքունցի հետ` հասկանալու համար, թե որոնք են նման նման տեղեկատվության աղբյուրները և որոնք են նշված եզրահանգումների հիմքերը: Ի պատասխան իրավապաշտպանը հայտնեց, որ իր աղբյուրները մի քանիսն են` այդ թվում զինվորականության և տեղի բնակչության շրջանակներից:

Միաժամանակ պարոն Սաքունցը նշեց, որ իր հայտարարությունը պաշտոնական չէ և իր մոտ հարցերն ավելի շատ են, քան տեղեկատվությունը: Ուստի, իր խոսքով, ինքը մտադիր է մեկնել Տավուշի մարզ և տեղում արդեն տեղեկություններ հավաքել:

Երեկոյան արդեն Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ այցելել է Տավուշի մարզ ու համոզվել, որ միջադեպը «ռազբորկայի» հետևանք չէ: «Դա հստակ է, որովհետև նայել եմ մեքենան, մի քանի հոգու հետ զրուցել եմ` դիվերսիա է միանշանակ»,- նշեց նա ու հայտնեց, որ մեքենայի տանիքին` վարորդի ուղղությամբ կրակի հետք կա: «Նաև նռնակ են օգտագործել»,- պատմեց իրավապաշտպանը:

Ճշտող հարցին, ադրբեջանակա՞ն կողմի արարքն է, իրավապաշտպանը դրական արձագանքեց, ապա նշեց. «Բայց հիմա` տես ինչն է խնդիրը. ադրբեջանցիները որ մտել են, պոստերով անցել են, դա սահմանից երեք հարյուր մետր հեռավորության վրա է: Հասկանո՞ւմ եք ինչ է դա, ո՞նց են անցել: Միանշանակ է, որ դա դիվերսիա է: Բայց զուգահեռ արդեն սահմանի հսկողության խնդիրն է բարձրանում»:

Արթուր Սաքունցի խոսքով, վիճաբանության վարկածը հերքվում է նաև այն հանգամանքով, որ միջադեպի զոհերը միմյանց հետ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել:

«Իրենք բոլորը պայմանագրային են, իրար հետ բոլորը մոտիկ են եղել: Այսինքն` այս պահին միմյանց միջև անախորժության, վիճաբանության որևէ մոտիվացիա չի կարելի նշել»,- ասաց իրավապաշտպանն ու տեղեկացրեց, որ երիտասարդների ծնողներն ազատամարտիկներ են եղել, մասնակցել են պատերազմին, իսկ որդիներն էլ իրենց գործի շարունակողներն են եղել:

Ինչ վերաբերում է միջադեպի ժամանակ մեքենայում գտնված չորրորդ զինծառայողին, Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ նա «հրաշքով է կենդանի մնացել», ապա հայտնեց, որ վերջինիս հետ չի զրուցել. «Իրեն, ցավոք սրտի, չկարողացա տեսնեմ, որովհետև ասացին վիճակը վատ է` շոկային վիճակում է»:

Հիշեցնենք, որ զինծառայողների մահվան վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը, ժամը 04:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը և ևս երկու պայմանագրային զինծառայողներ:

Վերջիններիս կյանքը փրկել հնարավոր չի եղել՝ երկու պայմանագրային զինծառայողները մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում: «Դեպքի վայրի զննության ժամանակ բազմաթիվ հրազենային հետքեր են հայտնաբերվել նաև վերը նշված ավտոմեքենայի վրա»,- ասված էր հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ հայտնի դարձավ միջադեպի զոհերի ինքնությունը. 27-ամյա Դավիթ Աբգարյան, 25-ամյա Արամ Եսայան, 21-ամյա Արշակ Ներսիսյան` բոլորն էլ Բերդ քաղաքից:

Հետագայում ՀՀ ՊՆ-ն տեղի ունեցածի մասին տեղյակ էր պահել ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին` տեղեկացնելով նաև, որ «բոլոր փաստերը վկայում են միջադեպի ադրբեջանական հետքի մասին»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:02
Արցախում նշում են Ստեփանակերտի օրը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Արցախի...
Աղբյուր` Panorama.am
12:56
Թրամփը «տեղը չի բերել» սեփական կնոջը
Ամերիկյան լրատվամիջոցներն ու սոցցանցերի սուր աչք ունեցող օգտատերերը հումորի նոր առիթ ունեն։ Բանն այն է, որ անցյալ շաբաթ Իրմա փոթորիկի...
Աղբյուր` Panorama.am
12:43
ԱԳ նախարար. Հայաստանը պատրաստ է շարունակելու երկրում ԵԱՀԿ ծրագրերի իրականացումը
Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ:
Աղբյուր` Panorama.am
12:37
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հարավային Կովկասի երկրներ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենին սեպտեմբերի 24-30-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան, Հայաստան: ԵԱՀԿ ԽՎ...
Աղբյուր` Panorama.am
12:36
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
12:05
«Արտաշար գյուղում ի վերջո հաղթեց փողը, ոչ թե դպրոցը». Բախշյան
«Այսօրվա ասուլիսն ուզում ես սկսել հանրապետության նախագահին դիմելով՝ Արմավիրի մարզպետը մեր երկրի թագավորներից մեկն է»
Աղբյուր` Panorama.am
11:54
Մեքսիկայում վթարի է ենթարկվել երկրաշարժից տուժածներին հումանիտար օգնություն տանող ուղղաթիռը
Մեքսիկայի գլխավոր դատախազությանը պատկանող ուղղաթիռը, որը հումանիտար օգնություն էր հասցնում երկրաշարժից տուժածներին, վթարի է ենթարկվել: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:47
Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը մեկ շաբաթում ունեցել է հազարավոր այցելուներ
«Արարում» ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 15-ին, գործելու է մինչև 2018 թ. հունվարի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
11:38
ԵԽ Նախարարների կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել Ադրբեջանի վերաբերյալ
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում 47 անդամ երկրների ներկայացուցչները սեպտեմբերի 19-ից 21-ը «Մարդու իրավունքների» հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
11:25
Թուրքիայի վարչապետը մեկ տարով երկարաձգել է Իրաքում ռազմագործողությունների թույլտվությունը
Թուրքիայի Ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ-TBMM) է ներկայացվել վարչապետի որոշումը, որով ևս մեկ տարով երկարաձգվում է Իրաքում և Սիրիայում անդրսահմանային...
Աղբյուր` Panorama.am
11:17
Մեկ օր սահմանամերձ Չորաթանում
Կյանքը զգալիորեն բարելավվել է, արտագաղթը կանգ է առել, ավելին՝ գյուղ է վերադարձել 6 ընտանիք...Գյուղը, սակայն դեռ դատարկվելու վտանգի առաջ է կանգնած
Աղբյուր` Panorama.am
11:09
Հայաստանը և Լիբերիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Լիբերիայի արտգործնախարար Մարջոն Կամարան ստորագրել են երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
 ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Բաքվում հայաստանցի պատգամավորների այցի դեմ բողոքի ցույց են անցկացրել
Ադրբեջանը՝ «Եվրանեսթի» հարթակը կրկին փորձել է օգտագործել հակահայ քարոզչության համար, ինչին հակադարձել են Բաքվում գտնվող Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:45
Իրանը փորձարկել է նոր բալիստիկ հրթիռ
Թռիչքի հեռավորությունը եղել է 2000 կմ:
Աղբյուր` Panorama.am
10:34
Խոսրովի անտառում ֆաունայի ներկայացուցիչները վերադառնում են բնականոն ապրելաձևի. ԲՆ
Նախնական  հաշվարկներով՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհի մեջ ընդգրկված ընդհանուր տարածքը կազմում է...
Աղբյուր` Panorama.am
10:25
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-24-ը հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
10:16
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:
Աղբյուր` Panorama.am
10:06
Նախագահը ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմին նվիրված «Մեր խոստումը» երաժշտական բեմադրության պրեմիերային
Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայկական բարեգործական...
Աղբյուր` Panorama.am
09:57
Տիգրան Համասյանը ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ
Հայաստանի պետական ջազ նվագախմբի և տարբեր սերունդների ջազմենների` Ստեփան Շաքարյանի, Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի, Ալբերտ Հովհաննիսյանի,...
Աղբյուր` Panorama.am
09:48
1889 թվականին բացվելուց հետո Էյֆելյան աշտարակ այցելել է 300 միլիոն մարդ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, 1889 թվականից 300 մլն մարդ է այցելել։ «Ինտերֆաքս»-ի...
Աղբյուր` Panorama.am
09:42
Արկադի Ղուկասյանը՝ նախագահի հավանական թեկնածու. ՀԺ
2018-ի ապրիլից հետո ՀՀ նախագահի մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում: Այս ընթացքում գրվել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ԼՂՀ նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Առաջին նախագահ սպասարկած ավտոմեքենայի աճուրդը կկայանա հոկտեմբերի 11-ին. «Ժողովուրդ»
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենայի աճուրդը կկայանա հոկտեմբերի 11-ին: 1982 թվականի արտադրության  «Մերսեդես...
Աղբյուր` Panorama.am
09:37
Հայկական կողմն ընդդեմ Ադրբեջանի 359 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ. «Փաստ»
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավաբան–իրավապաշտպանների խումբը 359 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
09:36
Հովիկ Աբրահամյանի և Սերգո Կարապետյանի պաշտոնանկությունից հետո «Արտֆուդ»-ը ներառվել է «սև ցուցակում». «Ժողովուրդ»
Պահածոների արտադրությամբ զբաղվող «Արտֆուդ» ընկերությունը տևական ժամանակ է` չի կարողանում մասնակցել պետական գնումների գործընթացին:...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հարցվածների մեծ մասը բացասական է գնահատում վարչապետի գործունեությունը. «Առավոտ»
Լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման  1 տարին։ «Առավոտ»-ը իր ընթերցողներից  հետաքրքրվել էր, թե ինչպես են...
Աղբյուր` Panorama.am
09:21
Դավիթ Բաբայան. «Ալիևին ամենալավ պատասխանն իր դուստրն է տվել՝ սելֆիներով». «Փաստ»
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի նախագահի  ելույթին,...
Աղբյուր` Panorama.am
09:15
Արփինե Հովհաննիսյանի գնահատմամբ, Լիանա Զուրաբյանի տեսանյութի հրապարակումը անթույլատրելի է. «Ժողովուրդ»
Ասմունքող Լիանա Զուրաբյանի և ճանապարհային ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպը ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը համարել էր...
Աղբյուր` Panorama.am
09:14
Մսի գինը կհասնի 5000 դրամի. «Ժամանակ»
Առաջիկայում աղետալի վիճակ է սպասվում անասնաբուծության ոլորտում։  Այս տարվա երաշտի պատճառով խոտի պաշարները կտրուկ իջել են, և մեկ կապ խոտի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները «Ամերիկայի ձայն»-ի հարցերին
11:19 22/09/2017

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները «Ամերիկայի ձայն»-ի հարցերին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}