Քաղաքական 17:02 28/04/2012

Դ.Հարությունյան. ԱԱԾ-ի տրամադրվելիք տվյալները միտված են ընտրությունների թափանցիկությունն ու վերահսկելիությունն ապահովելուն

Այսօր կեսօրին խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած հինգ կուսակցություններ` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Դեմկուսը, Կոմկուսը և ՕԵԿ-ը ուսումնասիրել են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային Էլեկտրոնային Կառավարման Տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի տեխնիկական հնարավորությունները:

Այնուհետ դիմել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ին առաջարկությամբ` մայիսի 6-ից մինչև ընտրությունների արդյունքերը անվավեր ճանաչելու մասին ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը ընձեռել նշված կուսակցությունների մեկական ներկայացուցչի ՍԵԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն` ստուգելով իրենց տեղեկություններով քվեարկության մասնակցած այս կամ այն քաղաքացու վերաբերյալ համակարգում առկա տվյալները, եթե այդ քաղաքացին քվեարկությանը մասնակցել է այն տեղամասում, որի արդյունքերը անվավեր ճանաչելու մասին օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացվել կամ ներկայացվելու:

Ստորագրելուց երկու ժամ անց լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ Խորհրդի անդամ Դավիթ Հարությունյանը նշեց, որ կուսակցությունները դիմել են ԱԱԾ-ին նախևառաջ ընտրությունների թափանցիկությունն ապահովելու համար.

«Ուսումնասիրելով համակարգը` ընտրությունների թափանցիկությունն ու վերահսկելիությունը բարձրացնելու նպատակով մենք դիմել ենք ԱԱԾ-ին, որպեսզի յուրաքանչյուր կուսակցությանը, որը դիմում է ԱԱԾ-ին, տրամադրվի մեկ աշխատանքային տեղ, որպեսզի մայիսի 6-ի առավոտից սկսած մինչև այն ժամկետը, երբ հնարավորն է վիճարկել ընտրությունների արդյունքները այդ կուսակցությունները հնարավորություն ունենան այս կամ այն անձի վերաբերյալ ստանալ տեղեկատվություն` ե՞րբ են նրանք հատել Հայաստանի սահմանը և ո՞ր ուղղությամբ»,- պարզաբանեց Դ.Հարությունյանը:

Ըստ նրա, եթե ԱԱԾ-ն տրամադրի այդ տեղեկատվությունը, ապա դա ավելի կբարձրացնի վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ: Նա տեղեկացրեց նաև, որ նախնական քննարկումը ԱԱԾ-ում արդեն տեղի է ունեցել և առաջին արձագանքը դրական է եղել.

«Իհարկե դեռ պետք է շարունակենք մեր աշխատանքը, որպեսզի գտնենք միասնական աշխատանքի մոդելը, քանի որ ստանձնում ենք պատասխանատվություն, որ այդ տվյալները օգտագործվելու են միմիայն ընտրական գործընթացների հետ: Եվ որևէ մեկը չի փորձի այլ հարց լուծել այդ տվյալներն օգտագործելով»,- ավելացրեց ՀՀԿ ներկայացուցիչը:

Դ.Հարությունյանն ասուլիսի ժամանակ նշեց նաև, որ ստորագրման պահին ընդամենը հինգ քաղաքական ուժ էր միացել այդ նախաձեռնությանը, սակայն դա չի նշանակում, թե որևէ սահմանափակում կա և ցանկացած քաղաքական ուժ, որ մասնակցելու է գալիք ընտրություններին, կարող է միանալ նրանց:

Ի դեպ նշենք, ասուլիսի ավարտին պարզ դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս միացել է նախաձեռնությանը, ինչը, թերևս, ըստ Դ.Հարությունյանի սպասելի էր, քանի որ լրագրողների հարցին պատասխանելով, թե ինչպե՞ս է մեկնաբանում այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն այդ հնգյակում չկա, նա հայտարարեց.
«Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա նրանց բացակայությունը նախաձեռնության քննարկման ժամանակ պայմանավորված էր զուտ նրանց ներկայացուցչի բացակայությամբ: Բայց ես վստահ եմ, որ նրանք ևս կմիանան դրան, որովհետև համակարգի նախնական ուսումնասիրություններին ԲՀԿ-ն մասնակցել է»:

Նախորդիվ`

ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Դեմկուսը, Կոմկուսը, ՕԵԿ-ը դիմում են ԱԱԾ-ին` ընձեռնել ՍԷԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն

ԲՀԿ-ն միացել է հինգ կուսակցությունների հայտարարությանը
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:28
Քննչական կոմիտե. Վթարի հետևանքով մահացած 19-ամյա երիտասարդը զինծառայող է
Վթարի ժամանակ ժամկետային զինծառայող Գ.Խանամիրյանը գտնվել է արձակուրդում՝ այսօր պապի հուղարկավորությանը մասնակցելու համար:
Աղբյուր` Panorama.am
15:22
Վայոց Ձորում ավտոմեքենան ընկել է ձորը
Այսօր դժբախտ պատահար է տեղի ունեցել  Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ պաշտոնական էջի հաղորդմամբ,  Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին...
Աղբյուր` Panorama.am
15:18
Լոռիի հանքերից մեկի փլուզումից հորատանցողը մահացել է
Հոկտեմբերի 23-ին, ժամը 11:03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական...
Աղբյուր` Panorama.am
15:14
Սպորտվաշտն ինքնապաբեություն և չարդարացված ծախս էր. Պաշտպանության նախարար
Այն զորակոչիկները, ովքեր օլիմպիական չեմպիոն են դարձել, կամ զբաղեցրել 1-4-րդ տեղերը, 3 տարով տարկետում կստանան:
Աղբյուր` Panorama.am
15:12
18-ամյա պատանին իրավունք ունի որոշելու՝ ուզո՞ւմ է եղբոր մոտ առաջնագծում ծառայել, թե ոչ. նախարար
Իր հետ կապված հարցերի որոշումը իրեն պետք է վստահենք։ Ինքը ծնողի հետ կխորհրդակցի, թե ոչ՝ իր ու ընտանիքի գործն է:
Աղբյուր` Panorama.am
15:04
ՀՔԾ. Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր
Պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ:
Աղբյուր` Panorama.am
14:54
Տղամարդը դանակով հարվածել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավարուհուն
Դեպքը տեղի է ունեցել հենց խմբագրության տարածքում:
Աղբյուր` Panorama.am
14:45
Beeline-ի աջակցությամբ պարգևատրվել են հեքըթոնի հաղթող թիմերը
Դիմում-հայտ ներկայացրած 40-ից ավել թիմերից ընտրվել էին 25-ը:
Աղբյուր` Panorama.am
14:37
Տուլուզում դատում են իրենց երեխային Ջիհադ անվանած ծնողներին
Ֆրանսիայի քաղաքացիական օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն, ծնողները կարող են երեխային տալ ցանկացած անուն, եթե դա բխում է երեխայի շահերից:
Աղբյուր` Panorama.am
14:29
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Աշնանային խնայողություններ» ակցիան
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է հատուկ առաջարկ՝ ֆիզիկական անձանց համար ավանդների մասով:  Սկսած 23.10.2017 թ.-ից ՎՏԲ-Հայաստան Բանկում AMD և...
Աղբյուր` Panorama.am
14:08
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ևս մեկ զինծառայողի ընտանիքի փոխհատուցում կտրամադրի
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված...
Աղբյուր` Panorama.am
14:00
Գերմանահայ համայնքի ցուցադրած քարտեզը իրարանցում է առաջացրել թուրքական ԶԼՄ-ներում
Քննադատության թիրախ են դարձել ինչպես միջոցառման կազմակերպիչները, այնպես էլ Գերմանիայի պաշտոնական շրջանակները։
Աղբյուր` Panorama.am
13:58
«Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը կներառվի ԱԺ մեծ օրակարգ
Հանձնաժողովի նիստին պատգամավորների կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ, ընդգրկվեցին օրենքի նախագծում կամ հակառակը, մերժվեցին:
Աղբյուր` Panorama.am
13:53
Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին
Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ծանրամարտի երիտասարդական հավաքականն առաջնությունից վերադարձել է 32 մեդալով
Հայաստանի Հանրապետության ծանրամարտի երիտասարդական  հավաքականը հոկտեմբերի 15-ից 21-ը Ալբանիայի Դուրրես քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հայկական բանակն իր գնումները պետք է կատարի տեղական արտադրողներից. Էդմոն Մարուքյան
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջարկը ոչ նպատակահարմար գնահատեց:
Աղբյուր` Panorama.am
13:25
Սիրիայի դեսպանն առաջարկել է միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Դամասկոսում
«Սիրիան հայկական կողմի հետ հետագա փոխգործակցությունը նախատեսում իրականացնել թե'  պետական, և թե' մասնավոր հատվածի...
Աղբյուր` Panorama.am
13:24
Կամավորականությունը լիարժեք կարգավորման հիմքով պետք է տեղ գտնի օրենսդրության մեջ. Վիգեն Սարգսյան
Բանակը պարտավոր է նախանշել նրա ծառայության վայրը, ստեղծել պայմաններ, ապահովել երաշխիքներ և տալ իրավական կարգավորում:
Աղբյուր` Panorama.am
13:20
Իրավապահ մարմնի աշխատակիցը կարող է մտնել ընտանիք, եթե կա հիմնավոր բողոք. փաստաբան
«Ցանկացած նախագիծ, որը միտված է հանցավորության կանխարգելմանը, այդ թվում նաև բռնությաը,  պետք է ողջունել»,- այսօր լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:03
Անիմատոր Նաիրա Մուրադյանը կենդանացրել է Սևան Նաղաշի նկարները
«Սևան ջան»-ը ստեղծվել է մեծ կարոտից, որը չի անցնում ...»:
Աղբյուր` Panorama.am
12:57
Տնտեսագետ. Հույս ունեմ, որ ԵՄ պաշտոնյաները հետևողական կլինեն
«Որևէ փաստաթուղթ չի կարող Հայաստանի տնտեսության վրա էականորեն ազդել կամ չազդել, օգտակար լինել,...   եթե չկա Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
12:51
«Զորահավաքի լիազորությունը Գլխավոր շտաբից կփոխանցվի ՊՆ-ին» Վիգեն Սարգսյան
Բոլոր այն հարցերը, որոնք չեն կարգավորում վարչապետի կողմից, հասցեագրվում են ՊՆ-ին:
Աղբյուր` Panorama.am
12:47
Մեծ Բրիտանիայի դեսպան. Նկատել եմ, թե հայկական ընտանիքներն ինչքան բարձր են գնահատում կրթությունը
«Հետևաբար ես շատ ուրախ եմ, որ հետզհետե աճում է բրիտանական համալսարանների հետաքրքրվածությունը»:
Աղբյուր` Panorama.am
12:35
ՀՀ ոստիկանությունը նախատեսում է ԴՆԹ քարտադարաններ ստեղծել
Ամբողջ աշխարհը ձևավորել է ԴՆԹ պահոցներ և եզակի երկրներ են, որ նման պահոցներ չունեն այդպիսիք:
Աղբյուր` Panorama.am
12:10
Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի ԵԱՀԿ համաժողովին
Համաժողովը նվիրված է փախստականների և միգրացիոն հոսքերին։
Աղբյուր` Panorama.am
11:50
ԱՄՆ-ն 26 տարվա մեջ առաջին անգամ մարտական պատրաստության է բերում B-52 ռմբակոծիչները
Ամերիկացի գեներալի խոսքով, այսօրվա աշխարհը վտանգավոր տեղ է, որտեղ պետք է բաց խոսել միջուկային զենքի օգտագործման մասին:
Աղբյուր` Panorama.am
11:44
ԵԱՀԿ դիտորդները Վրաստանում պետծառայողների վրա ճնշման դեպքեր են արձանագրել
Վրաստանի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները ներկայացրել են նախնական զեկույցը, ըստ որի,  մի...
Աղբյուր` Panorama.am
11:39
Գյուղեր, ուր տղամարդը «Նոր տարվա լիմոնադ» է
«Մենակ եմ ապրում, տղաս ընտանիքի հետ Ռուսաստանում ա, աղջիկս էլ՝ Երևանում». տատը գոգնոցի ծայրով սրբում է թաց աչքերը, դանդաղ ու ծանր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Իրանագետ. Եվրամիության որևէ երկրի դեռ չի հաջողվել տնտեսական լուրջ կապեր հաստատել Իրանի հետ
«Իրանի միջուկային համաձայնությունից անցել է շուրջ երկու տարի, սակայն Եվրամիության որևէ երկրի դեռ չի հաջողվել տնտեսական լուրջ կապեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տնտեսագետ. Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսական էֆեկտն այնքան էլ մեծ չէ
14:50 23/10/2017

Տնտեսագետ. Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսական էֆեկտն այնքան էլ մեծ չէ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}