Հարցազրույցներ 13:35 28/04/2012

Ռ.Ալիշաուսկենե. ՀՀկ-ի ու ԲՀԿ-ի ընտրազանգվածը ամենակայունն է, իսկ «Ժառանգությունը» պետք է լավ համոզի իր ընտրողին

Հեղինակ` Լիա Խոջոյան

«The Gallup Organization» սոցիոլոգիական հետազոտությունների կազմակերպությունը «Արմնյուզ» հեռուստաալիքի պատվերով իրականացրել է հասարակական կարծիքի ուսումնասիրություն` 2012թ-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ: Այսօր ներկայացվեցին ուսումնասիրության երկրորդ փուլի արդյունքները, որոնք վերջինն էին մինչ ընտրությունները: Համաձայն դրանց ՀՀԿ-ին պատրաստ է ընտրել հարցվածների 42 %-ը, ԲՀԿ-ին` 28 %-ը, ինչը նշանակում է, որ մեկ շաբաթվա ընթացքում ԲՀԿ-ն կորցրել է վստահության 2 %:

Ներկայացնում ենք Panorama.am-ի հարցազրույցը Gallup Europe ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռասա Ալիշաուսկենեի հետ:

-Տիկին Ալիշաուսկենե, կպարզաբանեք ` ի՞նչ ասել է ԲՀԿ-ն մեկ շաբաթվա ընթացքում կորցրել է 2 տոկոս:
-Դա ավելի շատ պետք է դիտարկել իբրև սխալմունքի տոկոս, այսինքն` չի կարելի է ասել, որ կուսակցությունը կորցրել է ընտրողների 2 տոկոս ձայները: Սակայն հստակ է մեկ բան` ի տարբերություն ԲՀԿ-ի ՀՀԿ-ն ամրապնդել է իր դիրքերը 4 տոկոսով: Եվ այս երկու կուսակցություններն ունեն ամենակայուն ընտրազանգվածը:
Մյուս կուսակցությունների պարագայում, մասնավորապես ՀԱԿ-ի, դարձյալ մեկ շաբաթվա տվյալների տոկոսային տատանումը ևս կվերագրեի սխալմունքին (մեկ շաբաթ առաջ ՀԱԿ-ի օգտին կքվեարկեր հարցվածների 9 տոկոսը, իսկ այսօր հրապարակած տվյալների համաձայն ՀԱԿ-ը կորցրել է 2 տոկոս):

-Իսկ կուսակցությունները մեկ շաբաթվա ընթացքում որևէ հաստատուն ցուցանիշ ձեռք բերել են:
-Այո ` ամեն կուսակցություն գրեթե 25 տոկոս ընտրող ունի, ովքեր քվեարկելու են հենց այդ կուսակցության օգտին ու չեն փոխի իրենց որոշումը: Իսկ մենք պետք է հիշենք, որ վերջին շաբաթն այդ իմաստով կանխորոշիչ դերակատարում ունի, քանի որ ցանկացած բան` հայտարարություն, սենսացիոն ինչ-որ գործողություն և այլն կարող է ազդել ընտրողների որոշման փոփոխման վրա:

-Հարցումների երկրորդ փուլում նշեցիք, որ «Ժառանգությունը» տատանվող շեմին է, այսինքն` դժվար է այժմ ասել նա կհայտնվի ապագա խորհրդարանում թե ոչ:
-Կարելի է ասել, որ այս կուսակցության ընտրազանգվածը «փափուկ» ընտրազանգվածն է` մարդիկ, որոնք ունեն բարձրագույն կրթություն, ավելի ինտելեկտուալ են և ովքեր սիրում են քննարկել ստեղծված իրավիճակը: Բայց այս ընտրազանգվածի կայունությունը փոքր-ինչ կասկածելի է, քանի որ ընտրությունների օրը նրանց մեծ մասը ընտրատեղամաս կարող է և չգնա: Այս ընտրազանգվածը մոբիլիզացում է պահանջում, քանի որ նրանք այդքան էլ կարգապահ չեն, ինչպես, օրինակ, Դաշնակցության կամ ՀՀԿ-ի ընտրազանգվածը: Վերջին այս երկու կուսակցությունների ընտրազանգվածն այդ իմաստով շատ կարգապահ է` նրանք որոշել են ու կգան, վերջ: Իսկ «Ժառանգության» պարագայում կարող է գան, կարող է ոչ, նրանց պետք է «բրդել», որպեսզի մասնակցեն ընտրություններին և հասկանալի է, որ միմիայն կուսակցությունից է դա կախված` ինչպե՞ս են պատրաստվում համոզել, որ իսկապես արժի գնալ ու քվեարկել:

-Ի՞նչ պատկեր ունենք «Օրինաց երկիր» կուսակցության պարագայում:
-Այս քաղաքական ուժը աչքի է ընկնում կարգապահ ընտրազանգվածով ու ցուցանիշն էլ մեկ շաբաթվա ընթացքում չի փոխվել` եթե ընտրությունները լինեին այս կիրակի, ապա ՕԵԿ կընտրեր հարցվածների 5 տոկոսը: Ու նաև նրանք, ովքեր որոշել են ընտրել «Օրինաց երկիրը» հենց նրան էլ կընտրեն:

-Հիշյալ կուսակցությունը կապում են ՀՀԿ-ի անվան հետ, անգամ որակումներ տալիս, որ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը Հանրապետականի «կույրաղիքն է»: Կա՞ն նմանություններ:
-Ամենամեծ նմանությունը ընտրազանգվածների մեջ է, քանի որ այն ընտրողները, որոնք որոշել են ընտրել «Օրինաց երկիր», ունենային երկրորդ ուժին ընտրելու հնարավորություն, կընտրեին հենց ՀՀԿ-ին: Բայց կա նաև այնպիսի միտում, որ ՕԵԿ-ի ընտրողները կարող են ընտրել նաև «Ժառանգությանը», ինչը նշանակում է, որ նմանությունը` նմանություն, բայց ընտրազանգվածն ամբողջությամբ չի ձուլվել ՀՀԿ-ի ընտրազանգվածի հետ:

-Տիկին Ալիշաուսկենե, ընտրազանգվածը տարբերում է համամասնական ու մեծամասնական ընտրակարգերը, ինչպե՞ս է այս տարբերակումն անդրադառնում ընտրողների որոշումների վրա:
-Օրինակ բերեմ իմ հայրենիքը` Լիտվան: Լիտվայի ու Հայաստանի խորհրդարանական ընտրությունների համակարգերը բավականին իրար նման են, միակ տարբերությունն այն է, որ մեծամասնական ու համամասնական տեղերը հավասար են` 50/50, իսկ Հայաստանում մեծամասնական պատգամավորներին հատկացված է ընդամենը 41 տեղ: Եվ ահա վերջին երկու ընտրությունների ժամանակ մեզ մոտ այնպիսի նախադեպ ստեղծվեց, երբ ընտրողները պարզապես չէին քվեարկում համամասնական ընտրակարգով` ջնջում էին բոլորի անունները կամ ընտրում «բոլորին կողմ» ու միայն մեծամասնականով իրենց քվեն տալիս:
Հայաստանի ընտրողների մեծ մասն էլ, ովքեր հաստատել են, որ գնալու են ընտրության նշում են, որ հնարավոր է քվեարկեն միայն մեծամասնական ընտրակարգով ուզած թեկնածուի օգտին, իսկ համամասնականը ջնջեն: Այսինքն` հնարավոր է Հայաստանում էլ դիտարկենք այնպիսի իրավիճակ, երբ մեծամասնական ընտրակարգով քվեարկությունն ավելի ակտիվ լինի:

-Որքան մոտենում ենք ընտրությունների օրվան, այնքան ակտիվանում են խոսակցությունները, որ որոշ կուսակցություններ տեղերում վախի մթնոլորտ են սերմանում: Հարցումների ժամանակ ընտրողների մոտ նկատվե՞լ է այդ մթնոլորտ:
-Չէի ասի: Ընտրողներին մտահոգող հարցեր իհարկե կան, բայց դրանք ավելի շատ կապված են սոցիալական իրավիճակի հետ` գործազրկություն, արտագաղթի բարձր ցուցանիշ և այլն, քան կոնկրետ կուսակցությունների հետ:
Մի բան էլ` ես նկատել եմ, որ ՀՀ ընտրողները մեծ հույսեր կարծես թե չեն կապում ընտրությունների հետ: Նրանք չեն հավատում, որ ընտրություններից հետո կտրուկ փոփոխություններ կլինեն ու հրաշք տեղի կունենա` մայիսի 7-ին երկրում լուրջ փոփոխություններ կլինեն: Ոչ , հակառակը` մարդիկ սովորել են ընտրական գործընթացներին ու ընկալում են այն իբրև սովորական դարձած մի գործընթաց: Չնայած, մյուս կողմից էլ հենց այդ մոտեցումը լարվածությունն է մեղմացնում, քանի որ երբ սպասումները մեծ են, հիասթափությունն էլ այդպիսին է: Այնպես որ, արտառոց որևէ իրավիճակ, նախընտրական ինչ-որ մթնոլորտ և այլն չկա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:32
Տոմսկում արջի մսից ավելի քան տասը մարդ է թունավորվել
Թունավորվածներից երկուսը երեխաներ են:
Աղբյուր` Panorama.am
20:30
Օդի ջերմաստիճանը 25-26-ին կբարձրանա
Վաղը ցերեկը կգրանցվի +20-+22 աստիճան տաքություն:
Աղբյուր` Panorama.am
20:09
Դավիթ Տոնոյանը նոր նշանակումներ է կատարել
Ու կոչումներ շնորհել:
Աղբյուր` Panorama.am
20:00
Արցախի ՊՆ. Ադրբեջանը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» հակատանկային հրթիռ
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
19:53
Գարի Քյոսայանն առաջիկայում հանդես կգա անակնկալներով
Իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրա հոբելյանական համերգն է:
Աղբյուր` Panorama.am
19:42
Թուրքիայում հեղաշրջման փորձի համար 17 մարդ ցմահ կազատազրկվի
Թուրքիայում հեղաշրջման փորձի շրջանականերում «Թյուրքսաթ» հեռուստաընկերության շենքի վրա հարձակման համար 17 մարդ ցմահ կազատազրկվի:...
Աղբյուր` Panorama.am
19:30
Միշան եվրատեսիլյան բեմից բարության կոչ կհղի
Հայտնի է այն երգը, որով «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կներկայանա hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել...
Աղբյուր` Panorama.am
19:21
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-ից 24-ը ԱՄՆ-ի մայրաքաղաք...
Աղբյուր` Panorama.am
19:09
ՔԿ. Մայրը կասկածվում է գումարի դիմաց նորածին երեխային այլ անձի խնամքին հանձնելու մեջ
Երեխայի կենսաբանական մոր նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Աղբյուր` Panorama.am
19:01
Բիչախչյան. Անձնագրում վավերականության նշում կատարելու համար պահանջվում է ամենաշատը 30 րոպե
«Հաջորդ օրը անձնագիրը հանձնելու մասին խոսք լինել չի կարող»:
Աղբյուր` Panorama.am
18:53
Սիրիան թուրք զինվորների ներկայությունը Իդլիբում համարում է ագրեսիա
«Մենք իրավունք ունենք այդ ագրեսիային համարժեք պատասխան տալ»:
Աղբյուր` Panorama.am
18:49
Սերժ Սարգսյան. Ապօրինի պահվող հրազենը և զինամթերքը պետք է արագ հայտնաբերվեն և առգրավվեն
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վթարային ջրանջատում Սևանում
Հոկտեմբերի 24-ին ժամը 10.00-22.00-ը:
Աղբյուր` Panorama.am
18:33
«Սամվել Բաբայանն ընդհանրապես դրա հետ կապ չունի»
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը:
Աղբյուր` Panorama.am
18:25
Գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն՝ Գանձասարի վանքում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր Գանձասարի վանքում մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման...
Աղբյուր` Panorama.am
18:18
Վրաստանի մի քանի խոշոր քաղաքներում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
Մարթվելիում «Ազգային շարժում»-ից առաջադրված էր Մամուկա Դանիելյանը, ում օգտին քվեարկել են 35.81 տոկոսը:
Աղբյուր` Panorama.am
18:00
Թրամփը հայտարարել է, որ սոցցանցերում իրեն կարդում է 125 մլն մարդ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ  սոցիալական ցանցերում հսկայական հարթակ ունի: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ստորագրվել է «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի եռակողմ հուշագիրը
Երևանի քաղաքապետարանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կնքել են համագործակցության եռակողմ...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նոր նամականիշ՝ նվիրված «Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակը» թեմային
Այսօր Մատենադարանի շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Սուրբ Ղազար...
Աղբյուր` Panorama.am
17:40
Կոնվերս բանկի ակցիան՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար
Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար: «Ակցիայի շրջանակներում Կոնվերս...
Աղբյուր` Panorama.am
17:35
Վրացի գործիչները հայտարարել են հայկական կարուսելի մասին
ՏԻՄ ընտրությունների ավարտից հետո վրացի մի քանի քաղաքական գործիչներ հայտարարել են «հայկական կարուսելի» մասին:...
Աղբյուր` Panorama.am
17:32
Երիտասարդները պետք է գիտությամբ զբաղվեն, ոչ թե պսևդոգիտությամբ․ Կորյուն Նահապետյան
եր իրականության մեջ քիչ չեն երիտասարդները, ովքեր ատենախոսական թեզեր են պաշտպանել, գիտական աստիճան ստացել, բայց գիտությամբ չեն զբաղվում:
Աղբյուր` Panorama.am
17:21
«Մենք Հայաստանում ենք, այն հրաշալի է». Ալյոնա Սվիրիդովա
Ռուս երգչուհի Ալյոնա Սվիրիդովան «Ինստագրամի» իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանից։ Հայկական բնաշխահրի ֆոնին լուսանկարում...
Աղբյուր` Panorama.am
17:17
Մակրոնի շան միզելն ընդհատել է հանդիպումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ երկամյա շունը միզել է բուխարու մեջ այն պահին, երբ նախագահը կրտսեր նախագահների հետ հանդիպում էր անցկացնում ու...
Աղբյուր` Panorama.am
17:10
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 5-ամյա պայմանագիր կառաջարկի Մոուրինիոյին
Նոյեմբերին կսկսվեն «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ֆուտբոլային ակումբի և Ժոզե Մոուրինիոյի բանակցությունները։ Անգլիական ակումբում...
Աղբյուր` Panorama.am
16:53
«Ձրիակեր Լուկաշենկո, լքիր քո աշխատասենյակը»
Բարկացած բելառուսցիները պահանջում են երկրի նախագահ Լուկաշենկոյի հրաժարականը։ Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle պարբերականը։ Մինսկում...
Աղբյուր` Panorama.am
16:43
Լրագրողների իրավունքների խախտումների քանակը մտահոգիչ է. Աշոտ Մելիքյան
Ներկայացվեց ԽԱՊԿ 2017թ. երրորդ եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
16:37
Lավատեսություն չունեի, որ Ադրբեջանը հավատարիմ է լինելու ստանձնած պարտավորություններին. Կորյուն Նահապետյան
Մենք պետք է հակառակորդին հասկացնենք, որ այս հակամարտությունը ռազմական հանգուցալուծում չունի։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տնտեսագետ. Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսական էֆեկտն այնքան էլ մեծ չէ
14:50 23/10/2017

Տնտեսագետ. Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսական էֆեկտն այնքան էլ մեծ չէ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}