Մոուրինյոն Կասիլյասին արժանի մրցակից է փնտրում
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դիմել է ակումբի ղեկավարությանը` խնդրելով համալրել թիմը հաջորդ մրցաշրջանի համար:
Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, Մոուրինյոյի ներկայացրած ցուցակում ընդգրկված են խաղային բոլոր գոտիների ֆուտբոլիստներ: Մասնավորապես` նա խնդրել է Կասիլյասին արժանի մրցակից գտնել, ինչպես նաև երեք նոր պաշտպանների:
«Marca»-ի տեղեկություններով` «Ռեալ» կարող են տեղափոխվել նաև «Ատլետիկոյի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ