Հասարակություն 11:37 09/05/2012

«Հարսանիք լեռներում». Շուշիի ազատագրումից անցել է 20 տարի

1992թ. մայիսի 8-9-ին իրականացվեց հայ ռազմարվեստի ամենափայլուն գործողություններից մեկը՝ Շուշիի ազատագրումը: Հետագայում տարբեր երկրների բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ ու մասնագետներ հիացմունք ու զարմանք էին արտահայտել, թե ինչպես հայերը կարողացան երկու օրվա գրոհով ազատագրել այդ անառիկ բերդաքաղաքը, որը երեք կողմից պաշտպանված է լեռներով ու անդունդներով: Չմոռանանք, որ պատերազմի ժամանակ Շուշին դարձել էր Ադրբեջանի հիմնական ռազմական հենակետը, որտեղից ռմբակոծվում էին Ստեփանակերտն ու շրջակա գյուղերը: Ադրբեջանցիները խաղաղ բնակչության դեմ օգտագործում էին միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներ, այդ թվում՝ ԳՐԱԴ, համազարկային կայանքեր: Ստեփանակերտի հարակից գյուղերի բնակչությունը ամիսներ շարունակ ստիպված թաքնվում էր շենքերի նկուղներում՝ առանց լույսի և ջերմության:

Շուշիի ազատագրումը Արցախի համար կյանքի ու մահվան հարց էր: Քաղաքի ազատագրման գործողությունը մշակվել ու ղեկավարվել է հայ տաղանդավոր ռազմական մասնագետների և ազատագրական պայքարի հերոսների կողմից՝ լեգենդար գեներալ Արկադի Տեր- Թադևոսյանի (Կամանդոս) ղեկավարությամբ:

Գործողությանը նախապես տրվել է «Հարսանիք լեռներում» անվանումը: Գրոհելով միաժամանակ չորս ուղղություններով, հայ մարտիկները կազմակերպվածության բացառիկ խիզախության ու վճռականության շնորհիվ, մայիսի 9-ին ամբողջովին ազատագրել են քաղաքը:

Ադրբեջանցիները իրենց հիմնական զինապահեստ էին դարձրել Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչը՝ վստահ լինելով, որ հայերը ոչ մի դեպքում չեն ռմբակոծի եկեղեցին: Բարեբախտաբար, ադրբեջանցիները խուճապահար փախուստի ժամանակ չհասցրեցին պայթեցնել եկեղեցին: Շուշիի ազատագրման շնորհիվ դադարեցվեցին Ստեփանակերտի և շրջական բնակավայրերի ռմբակոծումները, այն բեկում մտցրեց պատերազմում և Արցախը նվաճեց փաստացի անկախությունը: Այդ օրվանից հայ ժողովուրդը մայիսի 9-ը նշում է որպես կրկնակի տոն՝ հաղթանակ Շուշիում և հայրենական մեծ պատերազմում:
Շուշիում գործում է երկրագիտական թանգարան, պատկերասրահ, քաղաքում կարելի է տեսնել Շուշիի ազատագրմանը մասնակցած տանկը՝ Տանկ հուշարձանը, Հայաստանի և Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանը, ազատամարտիկների հիշատակի խաչքարը:

Շուշի քաղաք-ամրոցը Գորիս Ստեփանակերտ մայրուղու վրա է՝ Ստեփանակերտից 11 կմ հարավ բարձունքի վրա: Քաղաք մուտք գործել հնարավոր է միայն մեկ կողմից, մեկ ճանապարհով, և ինչպես արդեն նշել ենք, այն երեք կողմից շրջապատված է ժայռերով:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

Նշենք, որ երեկվանից Արցախի տարբեր բնակավայրերում անցկացվում են տոնական միջոցառումներ, իսկ քիչ առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է հաղթանակի շքերթը:
Միջոցառումներին ներկա գտնվելու համար Արցախում են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները:

Նախորդող հրապարակում`
Հաղթանակի շքերթը մեկնարկեց Ստեփանակերտում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում և Կոտայքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ալեքսանդրապոլի պայմանագրի անընդհատ վկայակոչելը թուրք-ադրբեջանական շահի սպասարկում է նշանակում. Արծվիկ Մինասյան
«Իմ մոտ համոզմունք է ձևավորվում, որ սա հետևողական՝ ոչ միայն պատմական փաստերը խեղաթյուրելու, այլ, ըստ էության, մեր թշնամիներին սպասարկելու...
Աղբյուր` Panorama.am
13:53
Bloomberg.անհրաժեշտ կլինի նոր պատվաստանյութ ՝ «դելտա» շտամի դեմ պայքարելու համար
Bloomberg- ը չի բացառում, որ նոր պատվաստանյութեր կարող են անհրաժեշտ լինել կորոնավիրուսի նոր «դելտա» շտամի դեմ պայքարելու համար:...
Աղբյուր` Panorama.am
13:39
Չինաստանը ԱՄՆ-ի դեմ միջոցներ կձեռնարկի Թայվանին 750 մլն դոլարի զենք մատակարարելու համար
Չինաստանի իշխանությունները մտադիր են միջոցներ ձեռնարկել Միացյալ Նահանգների նկատմամբ ՝ Թայվանին 750 մլն դոլարի ամերիկյան զենքի մատակարարումների...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լուկաշենկոն ազգայնականներ է անվանել սահմանակից երկրների իշխանություններին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանակից երկրների իշխանություններին մեղադրել է այն բանում, որ նրանք իրենց տարածք չեն թողնում...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շուշան Դոյդոյան. Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու որոշումը կամայական է
Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու վերաբերյալ ԱԺ որոշման մասին այսօր լրագրողական կազմակերպությունները հանդես կգան...
Աղբյուր` Panorama.am
13:04
Երբ մարդը զուրկ է արժանապատվությունից՝ կարող է լինել և՛ անգրագետ, և՛ զրպարտել, և՛ սուտ խոսել. Աղվան Վարդանյանը՝ Սերգեյ Բագրատյանին
«Երբ մարդը զուրկ է արժանապատվությունից՝ կարող է լինել և՛ անգրագետ, և՛ զրպարտել, և՛ սուտ խոսել: Աղվան Վարդանյան նախարարը կենսաթոշակային...
Աղբյուր` Panorama.am
12:54
Լուկաշենկոն հանձնարարել է ուժեղացնել սահմանը ապօրինի հատումից պաշտպանելու աշխատանքները
Լուկաշենկոն ուժայիններին հանձնարարել է ուժեղացնել պետական սահմանի պահպանության և դրա խախտման փաստերը կանխելու աշխատանքը, մասնավորապես...
Աղբյուր` Panorama.am
12:43
Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ
Դատավոր Մնացական Հարությունյանը մերժեց պաշտպանության կողմի բողոքը և թողեց Առուշ Առուշանյանին կալանքի տակ։ Այս մասին տեղեկացնում է Առուշանյանի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Իրավաբանն արձագանքել է Panorama.am-ի լուսանկարչին ԱԺ մուտք գործելու արգելքին
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանին խորհրդարան մուտք գործելու արգելքին։...
Աղբյուր` Panorama.am
12:33
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կանցկացնի ՀայՍիմֆոնիա արհեստական բանականությամբ ջութակի մրցույթ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. կկազմակերպվի ArmSymphony արհեստական բանականությամբ ջութակի առցանց...
Աղբյուր` Panorama.am
12:29
ՀԲՄ. Առևտրային բանկերի կողմից վճարված հարկերն ավելացել են 12.2%-ով
2021թ. առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել ՝ շուրջ 3.4...
Աղբյուր` Panorama.am
12:16
ՔՊ-ի 50 դեմ քվեների պատճառով Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխխոսնակ
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ 107 պատգամավորից ԱԺ փոխնախագահի ընտրության քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր, իսկ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Արշակ Կարապետյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 5-ին ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Ձեր իշխանության հիմքում դրված է պառակտումը, ատելության խոսքի տարածումը.Իշխան Սաղաթելյան
«Ես հավատում եմ, որ Հայաստանը և Արցախը պետք է ոտքի կանգնեն և մեր պայքարն ուղղված է հենց դրան»,- իր եզրափակիչ ելույթում անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
11:34
Իսրայելի բանակը հաստատել է Լիբանանի օդուժի հարվածները Լիբանանում ՝ ի պատասխան հրթիռների արձակման
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է երկրի կործանիչների կողմից Լիբանանի հարավում թիրախներին հարվածներ հասցնելը ՝ ի պատասխան արաբական...
Աղբյուր` Panorama.am
11:20
Կառավարող խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայներ. Նազելի Բաղդասարյան
«Իրականում չուզենալով խոչընդոտել Ազգային ժողովի մարմինների ձևավորման բնականոն ընթացքը և ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունները՝...
Աղբյուր` Panorama.am
11:12
Ալաշկերտ համայնքում շչակ է գործարկվելու
Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ»...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միայն իմ ղեկավարության ժամանակ 23 օրը մեկ գնդապետից բարձր 135 հոգի են ազատվել տարբեր թերություններով.Սեյրան Օհանյան
«Բանակը գործող իշխանություններինն է և նրանց աշխատանքի արդյունքում է, որ մենք ունեցել ենք հաջողություններ և անհաջողություններ, իսկ այսօր...
Աղբյուր` Panorama.am
10:54
«Կասպերսկի»-ն փորձարկում է արտակարգ իրավիճակների վերլուծության ինտելեկտուալ համակարգ
«Կասպերսկի» ընկերությունը մշակել է արտակարգ իրավիճակների վերլուծության Kaspersky Neural Networks համակարգը, որը օգտակար կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:45
Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախի սահմանազատման գծի մոտ գտնվող 20 կմ ջրատարի անցկացման անվտանգությունը
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Արցախի Հանրապետության շփման գծի մոտով անցնող 20 կմ երկարությամբ ջրատարի անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:33
ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան
Օգոստոսի 5-ից Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանը չի կարող մուտք գործել ԱԺ։  Նման որոշում է կայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ...
Աղբյուր` Panorama.am
10:16
«Հրապարակ». ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել է
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա ևս մեկով։ Սակայն խորհրդարանի մեծամասնությունը ոչ թե որոշել...
Աղբյուր` Panorama.am
10:13
«Փաստ». Իշխանությունը նոր «ծրագիր» է մշակում ընդդիմադիր գործիչների դեմ
«Փաստ» թերթը գրում է. «Նոր ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին երեք օրվա ընթացքում իշխանական ուժի ներկայացուցիչները...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Ժողովուրդ». Կառավարության ամբողջական տեսքը գրեթե պատրաստ է, սակայն ԱԳ նախարար գտնել չեն կարողանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստից չորս օր անց նախարարի մեկ աթոռ թափուր է. խոսքը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:05
«Հրապարակ». Իշխանությունը հակված չէ Իշխան Սաղաթելյանին ընտրել ԱԺ փոխնախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխան Սաղաթելյանի` ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրությունը երեկ չկայացավ, ելույթները չավարտվեցին:...
Աղբյուր` Panorama.am
10:02
«Փաստ». Առաջիկայում մշակվելու են նոր նախագծեր
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին բավական ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:57
«Ժողովուրդ». «Պատիվ ունեմ» խմբակցությունը առաջարկում է ստեղծել նոր՝ Արցախի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ և առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Հրապարակ». Լուրջ փոփոխություններ «Կենտրոն» հեռուստաընկերությունում. Իշխանությունն իր ներկայացուցիչն ունի Ծառուկյանի TV-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս գրել էինք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը լուրջ փոփոխություններ է իրականացնում իրեն պատկանող...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Փաստ». Վանեցյանի հայտարարությունները դիտարկել է որպես հաղորդում հանցագործության մասին
«Փաստ» թերթը գրում է. «Թե՛ նախընտրական, թե՛, առավել ևս, հետընտրական շրջանում պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}