Ա. Մխիթարյան. Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց պարտավոր ենք մարտունակ ու օրինակելի բանակ ունենալ
«Բավականին բարձր մակարդակով կազմակերպված միջոցառում էր, շատ հաճելի է տեսնել, որ Արցախն այդքան կազմակերպված ու մարտական բանակ ունի: Խաղաղության երաշխիքը՝ բանակն է ու մենք պարտավոր ենք ունենալ մարտունակ բանակ, այլ տարբերակ չկա»,- մեկնաբանելով Արցախում կայացած զորահանդեսը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Աֆղանստանի վետերանների միության նախագահ, Արցախի պատերազմի մասնակից Արմեն Մխիթարյանը:
Նրա խոսքերով, իր համար հատկապես ուրախալի էր այն փաստը, որ 1992-ին մասնակցելով Շուշիի օպերացիային, մեծ դժվարություններ է տեսել, այնպիսի դժվարություններ, ինչպիսին որ այսօր չկան:
«Այդ ժամանակ հացի, զենքի, մարդկային ռեսուրսի խնդիր կար, այսօր բարեբախտաբար նման խնդիր չի կարող լինել, Արցախի բանակը նորմալ սպառազինություն ունի, կարգապահության բարձր մակարդակ: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց պարտավոր ենք մարտունակ ու օրինակելի բանակ ունենալ»,- ասաց Ա. Մխիթարյանը:
Հարցին, թե՝ իր այս սպառազինությամբ ՊԲ-ն ի վիճակի է լուծել իր առջև դրված համար մեկ խնդիրը, ազատամարտիկը նշեց. «Ի վիճակի է, բայց եղածով չպիտի բավարարվի, այն պետք է անընդհատ հզորացնել»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ