«Ժառանգությունը» համագումար է անում. Արմեն Մարտիրոսյանը միայնակ վերջին շարքում է (լուսանկարներ)
Քիչ առաջ Գրողների միության դահլիճում մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարը, որում խոստացվել է, որ պատասխաններ կտրվեն շատ ու շատ հարցերի: Օրակարգում է վարչության ընտրությունը:
Հիշեցնենք, կուսակցության երեք ներկայացուցիչներ` Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանն ու Ռուբեն Հակոբյանը, ովքեր ԱԺ մանդատ են ստացել, մանդատները դեռ չեն վերցրել ու հայտարարել, որ կվերցնեն միայն համագումարից հետո:
Դահլիճում են բացառապես «Ժառանգության» ներկայացուցիչները` Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը , Արմեն Մարտիրոսյանը և այլք: Ընդ որում թվարկված բոլորը, բացառությամբ Արմեն Մարտիրոսյանի, նստած են առաջին շարքում, կուսակցության առաջնորդի հարևանությամբ, իսկ Արմեն Մարտիրոսյանը նիստերի դահլիճի վերջին շարքում:
Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործընկերները, ովքեր միասնական ցուցակով անցան խորհրդարան ու մասնավորապես Խաչատուր Քոքոբելյանն ու Ալիկ Արզումանյանը, որ ի տարբերություն ժառանգականների իրենց մանդատները ստացել են, ներկա չեն համագումարին:
Անցած խորհրդարանական ընտրություններին իր գնահատականը կտա Ր.Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները