Դրյու Բերիմորն ամուսնացել է
Հայտնի ամերիկյան դերասանուհի, «Չարլիի Հրեշտակները» ֆիլմի աստղ 37-ամյա Դրյու Բերիմորը ամուսնացել է Ուիլ Կոպելմանի հետ: Վերջինը, ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, Chanel հագուստի սրահի ամերիկյան բաժնի նախկին ղեկավարի տղան է, 34 տարեկան է:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Բերիմորի առանձնատանը Մոնտեսիտիոյում, որին հրավիրված է եղել 200 մարդ: Նրանց թվում եղել են երիտասարդ զույգի ամենամոտ ընկերները` Ռիզ Ուիզերսպունը և Քեմերոն Դիազը:
Բերիմորն ու Կոպելմանը ծանոթացել են 2011-ի փետրվարին, իսկ արդեն դեկտեմբերին Կոպելմանը նրան ամուսնության առաջարկ է կատարել` ադամանդե մատանի ն վիրելով: