Ա. Մխիթարյան. Հայկական կողմի պատասխան գործողությունները պետք է հնարավորինս կոշտ լինեն
«Նման սադրիչ գործողություններին պետք է պատասխանել հնարավորինս կոշտ միջոցներով: Դրանց անպատիժ թողնելն անթույլատրելի է»,- անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2 օր շարունակ իրականացվող դիվերսիոն գործողություններին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Աֆղանստանի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական դիվերսիոն խմբերը երեկ և այսօր գիշեր դիվերսիոն գործողություններ են իրականացրել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում, նախնական տեղեկություններով, 3 հայ զինծառայող մահացել է, ևս 5-ը՝ վիրավորվել են: Ադրբեջանական կողմից 5 զինծառայող սպանվել է:
Ա. Մխիթարյանը նշեց, քանի միջազգային հանրությունը ինչպես հարկն է չի կարողանում սաստել Ադրբեջանին, հայկական կողմի պատասխան գործողությունները պետք է հնարավորինս կոշտ լինեն:
«Ադրբեջանն ինքն է մեզ ստիպում իր հետ խիստ վարվել, ավելին՝ նրանք պետք է գիտակցեն, որ մեզ հետ նման ձևով չի կարելի խոսել»,- ավելացրեց նա: