Ադրբեջանը հրապարակել է սպանված ադրբեջանցիների անունները
Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը, հրապարակել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված ադրբեջանցի 5 զինծառայողների անունները. Ամիլ Նովրուզով, Խալիդ Ազիզով, Վահիդ, Բագիրով, Զուլֆուգար Ատաշլի, Էլչին Իսմայիլով:
Հիշեցնենք, որ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, ԱՀ ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին խախտել ՀՀ պետական սահմանը: ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է, և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է:
Ադրբեջանական կողմից, ըստ նախնական տվյալների, կա հինգ զոհ, բազմաթիվ վիրավորներեր: Դիվերսիոն խմբի մյուս անդամներին հաջողվել է փախչել` իրենց հետ տանելով զոհերի դիակները և վիրավորներին:
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ