Իրավունք 14:05 08/06/2012

Պետք է դիմել կտրուկ միջոցների. Ռուբեն Սահակյանը փաստաբանների այս քայլից օգուտ չի տեսնում

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

«Վճռաբեկ դատարանի հայտարարությունը իր բովանդակությամբ նման է այդ դատական ակտերին, որոնք դրդեցին փաստաբաններին բողոքի ակցիաներ կազմակերպել: Այդ հայտարարությունը մենք կմեկնաբանենք առաջիկայում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով նախօերին Վճռաբեկ դատարանի տարածած հայտարարությունը, ասաց Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Փաստաբանների պալատի փաստաբաններն ու Վճռաբեկ դատարանը հեռակա հակամարտության մեջ են: 200-ից ավելի փաստաբաններ հայտարարել էին, որ հունիսի 11-ին դիմում են մեկօրյա գործադուլի` «ի նշան Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից դրսևորվող անթույլատրելի գործելակերպի դեմ բացասական մեր վերաբերմունքի»: Այս հայտարարությանը հայտարարությամբ նախօրեին պատասխանեց Դատական դեպարտամենտը և վկայակոչելով դատավորի վարքագծի կանոնները, եվրոպական կոնվեցիայի որոշ դրույթներ ու ԵԽ հանձնարարականներ, նկատել էր. «կոչ ենք անում հայտարարությունը հեղինակած փաստաբաններին բավարարվել օրենքով սահմանված կարգով իրենց դատավարական կարգավիճակից բխող պահանջները քննարկելու և լուծելու օրինական գործընթացով, իրենց մասնագիտական պարտականությունները իրականացնելիս առաջնորդվել փաստաբանի առաքելությամբ և չփորձել մերկապարանոց հայտարարություններով և շինծու վարքագծով ճնշում գործադրել դատական իշխանության վրա»:

ՓՊ նախագահը տեղեկացրեց, որ այժմ Վճռաբեկ դատարանի կողմից թույլ տված խախտումները ուսումնասիրող փաստաբանների հանձնախումբը պատրաստվում է համապատասխան հայտարարությամբ պատասխանել Վճռաբեկ դատարանի երեկվա հայտարարությանը: Սակայն դեռևս հայտնի չէ` դա կարվի մի՞նչև հունիսի 11-ը, թե՞ դրանից առաջ:

Ռուբեն Սահակյանից նաև խնդրեցինք մեկնաբանել` ինչպե՞ս է գնահատում արդարադատության նախկին նախարար, այժմ նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի երեկվա հայտարարությունը, թե փաստաբանները գործադուլ չեն անում, քանի որ աշխատանքային օրենսգիրքը փաստաբանների վրա չի տարածվում, հետևաբար, դա գործադուլ չէ:

«Այնքան հարգանքով եմ լցված այդ անձնավորության հանդեպ, որ նամակը գրել-վերջացրել եմ, բայց չեմ ուզում հանձնել մամուլին», - ի պատասխան նկատեց Ռուբեն Սահակյանը:

-Ի՞նչպիսի բովանդակությամբ նամակ է, պարոն Սահակյան:

-Որ չի կարելի էլի էդպիսի բան անել:

-Ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերում փաստաբանների այս քայլին

-Ես գտնում եմ, որ սա էլ օգուտ չի տալու: Ես ավելի կտրուկ միջոցների կդիմեի, ես ավելի խիստ միջոցների կողմնակից եմ: Հարկավոր է ընդամենը մեկ գործ վերցնել, որն ավարտվել է դատաքննությամբ: Այդ գործի վերաբերյալ քննարկմանը հրավիրել բոլոր նրանց, ովքեր առնչություն են ունեցել և խարազանել, հարցնել` դատավոր X ինչո՞ւ ես մարդկանց զրկել պաշտպան ունենալու իրավունքից, ունեի՞ր այդ իրավունքը: Եթե կասի այո, ճիպոտել, եթե կասի` ոչ, էլի ճիպոտել: Օրինակի համար եմ ասում` ճիպոտել: Հետո անցնել մյուս դատարանին` Վերաքննիչին, հետո Վճռաբեկին: Այ, այս օրերին Եվրոպական դատարանը Արարատ Մուրադխանյանի գործով վճիռ կայացրեց: Հարկավոր է հարց տալ Մկրտումյան Արմանին (Վճռաբեկ դատարանի նախագահն է-հեղ.)` ինչո՞ւ մեր կառավարությունը պետք է վճարի 6000 եվրո ձեր թույլ տված սխալների համար, իսկ դուք 2 մլն-ից ավելի աշխատավարձ ստանաք ամեն ամիս և թույլ տաք նման խախտումներ: Ինչո՞ւ:

-Հնարավո՞ր է, որ այս միջոցից հետո ձեր մատնանշած կտրուկ միջոցների դիմեն փաստաբանները

-Ես համենայն դեպս խնդրել եմ փաստաբաններին, և իրենք ինձ հետ համաձայնել են, ես էլ ասել եմ Պալատը միջոցներ կտրամադրի, որպեսզի նման քննարկումներ կազմակերպվեն: Այս պահին իմ սեղանի վրա դրված է մի փաստաբանի մասնակցությամբ դատական ակտ` Վերաքննիչ դատարանի որոշումն է գործը երրորդ անգամ նոր քննության վերադարձնելու մասին: Արմավիրի մարզի դատարանի մասին է խոսքը: 3 դատավոր մի անձի կալանավորելուց հետո 3 անգամ դատավճիռ են կայացրել. այդ մարդը 2010-ի հունվարի 18-ից կալանքի տակ է եղել մինչև 2012թ. Մայիսի 25-ը: Վճռաբեկ դատարանի գործելակերպի պատճառով են դատավորներն անկաշկանդ կայացնում ապօրինի դատական ակտեր: Ինչո՞ւ եք մեր հասարակության ներկայացուցիչներին կալանավորում առանց բավարար հիմքերի, ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:19
Դուք Արցախի հայաթափման, բռնի տեղահանման և էթնիկ զտման հանցակից եք․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «ԱՆՍԱՀՄԱՆ ՑԻՆԻԶՄ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆՎԱՍՏԱՑՈՒՄ՝ ՀՈՒՄԱՆԻՍՏԻ ԴԻՄԱԿԻ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Պահանջում ենք ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահ երկրներից գործնական քայլեր ձեռնարկել ապօրինի ձերբակալված անձանց ՀՀ վերադարձնելու ուղղությամբ․ Ազգային կոմիտե
Ազգային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ազգային կոմիտեն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Տոկաև.Ղազախստանը հետևելու է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ռեժիմին
Ղազախստանը կհետևի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմին, և Բեռլինն այս հարցում որևէ մտահոգություն չպետք է ունենա։ ՏԱՍՍ-ը գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:05
ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու կազմը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերի համամասնական ցուցակներում...
Աղբյուր` Panorama.am
18:04
Չկա էս ցավը նկարագրող ոչ մի բառ... Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն գրում է.  «չկա էս ցավը նկարագրող ոչ մի բառ... հետո մտքերս ու ինձ կհավաքեմ ու կկարողանամ երևի ավելին ասել,...
Աղբյուր` Panorama.am
18:03
Տեր-Պետրոսյան. Գնահատում եմ ընդդիմության կողմից իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թեև մեր ազգին բաժին ընկած ողբերգության համար Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փախուստի պահին Թամարան հիշեց 2020-ին իր բուժած գորիսեցի վիրավոր զինծառայողին. BBC-ի պատմությունը
Մինչ այս շաբաթ Թամարան բուժքույր էր Ստեփանակերտին մոտ գտնվող փոքրիկ քաղաքի հիվանդանոցում։  Երբ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց...
Աղբյուր` Panorama.am
17:57
ՄԱԿ-ը կոչ է արել Բաքվին հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել հարգել  Ադրբեջանի իշխանությունների կողմից կալանավորված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մահացել է դերասան Մայքլ Գամբոնը՝ Հարի Փոթերից հայտնի Ալբուս Դամբլդորը
82 տարեկան հասակում մահացել է բրիտանացի և իռլանդացի դերասան Սըր Մայքլ Ջոն Գեմբոն, ով առավել հայտնի է Հարի Փոթերի մասին ֆիլմերում Ալբուս...
Աղբյուր` Panorama.am
17:45
Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար.ՌԴ ԱԳՆ
Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրությունը վավերացնելու որոշումը ամենաբացասական հետեւանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
17:19
ԵԱՀԿ ԽՎ-ի անդամներ. Պետք է ակտիվացվեն ջանքերը, որպեսզի Ղարաբաղում մարդասիրական կարիքները բավարարվեն
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովի նախագահ Լյուսի Պոտիչկովան (Չեխիա) և...
Աղբյուր` Panorama.am
16:52
ՀՀԿ. Հռոմի ստատուտի վավերացումը անդառնալի հարված է հասցնելու Ռուսասատանի հետ Հայաստանի հարաբերություններին
«ՀՀ իշխանությունները միտումնավոր կերպում գնում են ՌԴ հետ մեր դաշնակցային հարաբերությունները հարվածի տակ դնելու քայլի, ինչը ճակատագրական հետևանքների կարող է ուենալ Հայաստանի համար»։
Աղբյուր` Panorama.am
16:49
Արցախի ինքնավարությունը պիտի պահպանվի. Քաղաքացիները՝ Արցախի Հանրապետության գոյության ավարտի մասին
Այսօր ստորագրված հրամանագրի համաձայն, հունվարի մեկից կդադարի Արցախի Հանրապետության գոյությունը։ Panorama.am-ը կատարվածի մասին հարցում է անկացրել...
Աղբյուր` Panorama.am
16:41
Օսկանյան. Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքները շինծու են, նույնը վերաբերում է Դավիթ Բաբայանին
«Ադրբեջանին արած մեծ նվերի դիմաց Հայաստանի իշխանություններն առնվազն պետք է պահանջեն այս մարդկանց վերադարձը»
Աղբյուր` Panorama.am
16:40
Բաքուն արցախցիներին կոչ է արել չլքել իրենց բնակության վայրը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արցախցիներին կոչ է արել չլքել իրենց բնակության վայրը և դառնալ ադրբեջանական հասարակության մաս։ Հայտարարության տեքստը ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
16:34
Տաշքենդի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է մոտ 600 բնակարան
Այս գիշեր Տաշքենդի արդյունաբերական պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով վնասվել է 26 բազմահարկ շենքերի գրեթե 600...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Մայր Հայաստան» դաշինքն առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ
... կոնսենսուսի բացակայության պայմաններում
Աղբյուր` Panorama.am
16:21
Քայլակի, սայլակի կարիք ունեցող արցախցիները կարող են զանգահարել 114 թեժ գիծ
ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն աջակցող միջոցների (այդ թվում՝ քայլակ, սայլակ, հենակ, ձեռնափայտ և այլն) կարիք, կարող են զանգահարել...
Աղբյուր` Panorama.am
16:10
Ազգային կոմիտեն շաբաթ օրը հրավիրում է հանրահավաք
Սեպտեմբերի 30-ին, ժամը՝ 17։00-ին Ազգային կոմիտեն հրավիրում է հանրահավաք Հանրապետության հրապարակում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:05
Կրեմլը մեկնաբանել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հրամանագիրը
Կրեմլը մեկնաբանել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների վերաբերյալ Արցախի Հանրապետության նախագահ...
Աղբյուր` Panorama.am
15:59
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը Հայաստանում է
Սոցցանցերում արագորեն պտտվում է Եղնիկների զորամասի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանի լուսանկարը մի ոստիկանի հետ, որը, ըստ տեղեկությունների,...
Աղբյուր` Panorama.am
15:54
Առաջարկում ենք քվեարկեք մեր թեկնածուի օգտին, կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ. «Ազգային առաջընթաց» կուսակցություն
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է,...
Աղբյուր` Panorama.am
15:50
100 տարի անց եկանք հասանք նույն կոտրած տաշտակին․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կապիտուլյանտն ասում էր՝ եթե նշաձողը մի քիչ իջեցնենք, ապա կունենանք...
Աղբյուր` Panorama.am
15:14
Ազատ եմ և ավտանգ. Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է՝ անվտանգ տեղում է գտնվում։ «Քանի որ շատերն են հարցնում, թույլ տվեք...
Աղբյուր` Panorama.am
15:14
ՀԱՖՆ-ի և Սերգեյ Խաչատրյանի համերգից գոյացած հասույթը կուղղվի արցախահայերի աջակցությանը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի որոշմամբ՝ սեպտեմբերի 28-ի համերգի տոմսերից գոյացած հասույթը կուղղվի Արցախից բռնի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Արցախի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի...
Աղբյուր` Panorama.am
14:55
Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված մթերք հայտնաբերելու դեպքում կկասեցվի ամբողջ խմբաքանակի իրացումը և կոչնչացվի
ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»...
Աղբյուր` Panorama.am
14:55
Պեսկովը պատասխանել է Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին հարցին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է ուշադրություն դարձնել հումանիտար ասպեկտներին՝ Լեռնային...
Աղբյուր` Panorama.am
14:42
Հայկական Արցախի էջն ինձ համար երբեք փակված չի լինելու. Սերժ Սարգսյան
«Հուսահատությունը մեղք է, այդ ճշմարտությունը մեզ համար եղել և այսօր մնում է շատ արդիական»,- դիզվառելիքի գործով հերթական դատական...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}