Վ.Այվազյանը չի բացառում, որ կարող է հայտնաբերվի, թե Գագիկ Ծառուկյանը պետությանը միլիոնների պարտք ունի (տեսանյութ)
ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանի համար «Բարգավաճ Հայաստանը» նորմալ ուժ է, մինչդեռ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը ԲՀԿ-ին ընդհանրապես չի ընկալում:
Այսօրվա ասուլիսում Ա.Սեդրակյանը հորդորեց ՀՀԿ-ական պատգամավորին քաղաքական այլ կատեգորիայով որակել, թե ինչպե՞ս է ընկալում ԲՀԿ-ի գործունեությունը, քանի որ, նրա խոսքով , «նորմալը» քաղաքական կատեգորիա չէ, ինչին Վ.Այվազյանն էլ հետաքրքրվեց`«կարո՞ղ է` դու Հանրապետականին էլ չես ընկալում».
«ՀՀԿ-ն հայտարարել է, որ ինքը իշխանություն է, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» էլ` թե ընդդիմություն են: ԲՀԿ-ն ոչ իշխանություն է, ոչ էլ ընդդիմություն` ես կսպասեմ հայտարարությանը.... ԲՀԿ-ն հոգով- սրտով կոալիցիա է»,- հակադարձեց Ա.Սեդրակյանը:
«1991թ-ից ես ԱԺ-ում եմ` իշխանություն- ընդդիմություն հայտարարողներին էլ եմ տեսել, դիմություն-ընդդիմությունն էլ... Ընդդիմադիր թե դիմադիր կախված է իր վարքագծից և ոչ թե հայտարարություններից»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի որոշումը` չստորագրել կոալիցիոն հուշագիր ՀՀԿ-ի հետ, ԲՀԿ-ականների համար ու մասնավորապես Գագիկ Ծառուկյանի համար կարող է ճակատագրական լինել: Ասենք հայտնաբերվի, որ ԲՀԿ առաջնորդը պետությանը 100 մլն պարտք ունի, Վ.Այվազյանը հայտարարեց, որ ոչինչ էլ չի բացառվում.
«Կարող ա, ամեն ինչ էլ կարող ա: Կարող է Այվազյան Վարդանինն էլ հայտնաբերվի, կամ էլ ձերը»,- դիմելով լրագրողներին` ընդգծեց ԱԺ պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները