Costa Concordia-ի սև արկղը զարմացրել է փորձագետնրին
Մասնագետներին, ովքեր փորձում են պարզել, թե ինչն է եղել իտալական Costa Concordia նավի խորտակման պատճառը, չի հաջողվում ստանալ դեպքի ընդահուր պատկերը. հունվարի 13-ի ժամը 23:36-ից հետո նավի սև արկղում որևէ տեղեկություն չի արձանագրվել, գրում են իտալական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ նավը վթարի է ենթարկվել ու խորտակվել հունվարի 14-ի գիշերը: Նավի վրա եղել է 4234 մարդ, որից 1000-ը անձնակազմի անդամներ են: Վթարի հետևանքով 30 մարդ մահացել էր, երկուսը մինչ այժմ անհայտ կորած են:
Ինչպես պարզել են փորձագետները, սև արկղը չէր աշխատում դեռ դեպքից չորս օր առաջ` հունվարի 9-ից: Այդ մասին հայտնի է դարձել նավի սեփականատեր Costa Crociere ընկերության և սպասարկող ընկերության միջև նամակագրությունից: Սարքը պետք է վերանորոգեին հունվարի 14-ին Սավոնի նավահանգստում:
Նաև պարզվել է, որ վթարի ժամանակ նավում չեն աշխատել կառավարման մի քանի համակարգեր, իսկ նման դեպքերում նավն ընդհնարապես իրավունք չուներ դուրս գալ բաց ծով: