Թուրքիայում պայթյուն է որոտացել նռնակների զինանոցում
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության համաձայն` երեկ Թուրքիայի ժամանակով 21:15-ին Թուրքիայի Աֆյոնքարահիսար քաղաքի նռնակների զինանոցում դեռևս չպարզված հանգամանքներում տեղի է ունեցել խոշոր պայթյուն: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ»(Cumhuriyet) օրաթերթը:
Ըստ աղբյուրի` պայթյունի հետևանքով մահացել է 25 զինվորական, իսկ 4-ը` թեթև վնասվածքներ ստացել: Պայթյունին հետևել է հրդեհ, իսկ զինանոցի ողջ հարակից տարածքը պատված է նռնակներով: Ներկայումս դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ