«Հայաստանն առանց աղբի». Շաբաթ օրը 300 կամավորներ գործի կանցնեն
Let’s Do It! World համաշխարհային շարժման «Մաքրենք Աշխարհը 2012» (World Cleanup 2012) արշավի մաս կազմող և «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման կողմից իրականացվող «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնությունը իրականություն կդառնա ս.թ. սեպտեմբերի 15-ին ժ. 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում:
«Հայաստանի շուրջ 50 վայրերում ավելի քան 50 կազմակերպության 3000 կամավորների և Ձեր անմիջական մասնակցությամբ` միավորելով մեր ուժերը, կմաքրենք մեր երկիրը կենցաղային աղբից»,-ասված է շարժման տարածած հայտարարության մեջ:
Շարժման մասնակիցները կոչ են անում բոլորին մասնակցել մաքրման աշխատանքներին և նպաստել մեր երկրում աղբի տեսակավորման և վերամշակման գաղափարների տարածմանը և ներդրմանը:
Այստեղ Դուք կգտնեք մասնակից կազմակերպությունների ցանկը, մաքրման աշխատանքների համակարգողների կոնտակտային տվյալները և մաքրման վայրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ