«Մեր հանճարները մեր կողքին են՝ Երևան քաղաքում»…Արձանները հսկվելու են տեսախցիկներով
Երևանի քաղաքապետարանը շարունակում է «Մեր հանճարները մեր կողքին են՝ Երևան քաղաքում» նախագծի շրջանակում մայրաքաղաքի նստարաններին հայ մեծանուն գրողների արձանների տեղադրման ծրագիրը: Այս մասին, ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, ասվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Քաղաքացիների կողմից անփույթ վերաբերմունքը բացառելու նպատալով տվյալ տարածքներում կտեղադրվեն տեսախցիկներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրված նստարանների վրա տեղադրվել են գրող Եղիշե Չարենցի ու դերասան Մհեր Մկրտչյանի` իր հայտնի տակառիկով, արձանները: Սակայն անհայտ մարդիկ կոտրել էին Մհեր Մկրտչյանի կավե արձանի մատը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց