Պան Գի Մուն. Սիրիայի հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ միջազգային միջամտություն է անհրաժեշտ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը միջազգային միջամտություն է պահանջում Սիրիայի հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ և նշում է, որ այս հակամարտությունը դարձել է համաշխարհային հետևանքներով տարածաշրջանային աղետ:
«Մենք պետք է դադարեցնենք երկու կողմերին զենքեր տրամադրել»,- ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի նստաշրջանի ժամանակ հայտարարել է Պան Գի Մունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է ԱՄՆ-ի աջակցությունը սիրիացիներին` նշելով, որ փորձում է վտարել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին `«բռնապետին, ով կոտորում է իր սեփական ժողովրդին»:
Նստաշրջանի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հիշեցրել է, որ արդեն 30.000 մարդ է մահացել:
«Ինչքան մահացություններ պետք է լինեն, որ մենք գործենք: Ինչպես կարող ենք թույլ տալ, որ ՄԱԿ-ը շարունակի իր «կաթվածահար» վիճակը»,-նշել է վերջինս:
«Ղեկավարները պատասխանատվություն են կրում ավելի շուտ իրենց ձայնն օգտագործել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, քան թույլատրեն, որ այդ անկայուն իրավիճակիը շարունակվի»,-նշել է Պան Գի Մունը:
Պան Գի Մունը նաև հիշեցրել է ՄԱԿ 193 անդամների նախագահներին, վարչապետների և դիվանգետերիին` հակամարտության խաղաղ կարգավորման մասին, ինչպես նաև այն, որ պետք է հարգել միջազգային իրավունքը: