Հայազն միություն. Չենք դադարեցնելու մեր պայքարը պղծությունների քարոզի դեմ
Հայազն Միությունը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Տիկնիկյան թատրոնում « Parada» ֆիլմի չցուցադրվելուց հետո էլ իրենք շարունակելու են պայքարը պղծությունների քարոզի դեմ:
«Օրերս Երևանում Գերմանիայի դեսպանության և ԵՄ ներկայացուցչության կողմից նախատեսվել էր անցկացնել կինոդիտումների շարք, որի ընթացքում պետք է ցուցադրվեր համասեռամոլության քարոզ պարունակող սերբական հայտնի Parada ֆիլմը:
Հայազն Միության կողմից կազմակերպվեց բողոքի ակցիա Գերմանիայի դեսպանատան առաջ, այնուհետև ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին The Club անվանումով ակումբ, որտեղ պիտի լիներ ֆիլմի առաջին ցուցադրությունը, սակայն ի ուրախություն բոլորիս ակումբի ղեկավարությունը հրաժարվել էր ցուցադրության թուլատվորությունից:
Միության ներկայացուցիչները հանդիպում ունեցան նաև Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ,ով լսելով բոլոր փաստարկները, ի վերջո հրաժարվեց իր ղեկավարած թատրոնի դահլիճը տրամադրել ֆիլմի ցուցադրության համար:Անկեղծորեն հիացած ենք պարոն Բաբայանի ազգային-մտավորականի համարձակ կերպարով ու կարծում ենք,որ նա լավ օրինակ կծառայի շատերի համար:
Մենք չենք ուրախանալու այս փոքրիկ հաջողություններով ու չենք դադարեցնելու մեր պայքարը պղծությունների քարոզի դեմ»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Գերմանիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցած ակցիայի ընթացքում մասնակիցները կոչ էին անում դիվանագիտական առաքելությանը չաջակցել Երևանի տիկնիկային թատրոնում նախատեսվող«Parada» ֆիլմի ցուցադրությանը: Ակցիան արդյունք տվեց, սկայն ֆիլմն էլ ցուցադրվեց, բայց ԵՄ երևանյան գրասենյակում: