Նալբանդյանը հույս ունի, նոր դեսպանի օրոք հայ-էստոնական հարաբերությունները առավել կզարգանան
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Պրիիտ Տուրկին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարության ընթացքում հայ-էստոնական հարաբերությունները առավել կզարգանան: Նա վստահեցրել է, որ ԱԳՆ-ն մշտապես կաջակցի երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին:
Նախարարը գոհունակություն է հայտնել երկու երկրների արտգործախարարությունների միջև պարբերական շփումների և համագործակցության կապակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Տուրկը նշել է, որ ջանք չի խնայի երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու և ընդլայնելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է արվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական, առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԵՄ- Հայաստան շրջանակներում ընթացող փոխգործակցության շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին