Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 850 կրակոց
Նոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 850 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական դիրքերի պաշտպանությունը: