Բարոզոն այցելեց Մատենադարան
Երևանում երեկ տեղի ունեցած ԵԺԿ և Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի նպատակով Հայաստան ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն այսօր շարունակում է իր պաշտոնական այցը: Ծրագրի շրջանակներում այցելելով Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարանը` նա ուղևորվեց Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ –թանգարան` Մատենադարան:
Մատենադարանում եվրահանձնաժողովի նախագահին ներկայացրեցին թանգարան – ինստիտուտի առօրյա գործունեությունը, պահվող ֆոնդը: Մատենադարանի աշխատակազմի հետ զրույցում Ժոզե Մանուել Բարոզոն կարևորեց համաշխարհային ասպարեզում գիտամշակութային այս հաստատության դերը` մաղթելով նորանոր ձեռքբերումներ: Այցի ավարտվին կողմերը փոխանակվեցին նվերներով:
Մատենադարանից Ժոզե Մանուել Բարոզոն ուղևորվեց ՀՀ նախագահի նստավայր:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ