Տարածաշրջան 16:00 12/12/2012

Ջավիդ Աղա. Մեր պատմական թեզի գլխավոր նպատակն է «ապացուցել», որ հայերը որպես պատմական ժողովուրդ գոյություն չեն ունեցել

«Kultura.az» կայքում հրապարակվել է Ջավիդ Աղայի «Ադրբեջանի կեղծ պատմագիտությունը» վերտառությամբ հոդված, որում հեղինակը վերլուծում է Ադրբեջանի պատմության կեղծարարությունների և առասպելացման սկզբնաղբյուրները:

«Այսպիսի հանարահայտ մի կարգախոս կա. մեր պատմությունը մենք պետք է գրենք: Հենց այս կարգախոսը մեր երիտասարդությանը մեծ անդունդի մեջ նետեց: Մեզնից ոմանք խուսափել են այդ անդունդից, ոմանք էլ՝ դեռ շարունակում են բռնվելու տեղ փնտրել»,- գրում է հեղինակը և նշում, որ որոշ երկրներ հորինել են իրենց պատմական թեզերը: Ինչպես, օրինակ, Թուրքիան և ԽՍՀՄ-ը»:

«Մեր պատմական թեզի համաձայն, մենք՝ «ադրբեջանցիներս», Ատրոպատենի, Ջավանշիի, Բաբեքի թոռներն ենք: Միևնույն ժամանակ Օղուզ խանի, շահ Իսմայիլի, Մահմուդ Գազնավիի թոռներն ենք»,- գրում է նա և ավելացնում, որ Ադրբեջանի խորհրդային պատմական թեզի մասին արդեն իսկ մի կարծիք է ձևավորվել, որ դա Ստալինի՝ այն ժամանակ Իրանի վրա ազդեցության գործիքն է եղել:

Սակայն, պարզվում է, որ դա ամենևին էլ ԽՍՀՄ-ից մնացած սովորույթ չէ: «Մեր պատմական թեզի գլխավոր նպատակը հայերի՝ իրականում որպես պատմական ժողովուրդ չլինելն «ապացուցելն» է»,- գրում է հեղինակը և որպես օրինակ բերում է ակադեմիկոս Զիյա Բունյաթովին, ով զբաղվում էր ադրբեջանական ողջ պատմությունը «աղվանացնելով»՝ հիմնվելով 1860-1903 թթ-երի միջև ապրած Վասիլի Վելիչկո անունով մի ճանապարհորդի գործերի վրա:

«Ինչն էր այդ գրվածքների իրական էությունը: Բանը նրանում է, որ Ռուսաստանում 1850-ականներին սկսված հայկական ազգայնականությունը չէր համապատասխանում Ռուսաստանի ասիմիլյացիոն քաղաքականությանը: Կովկասի ռազմական հրամանատար իշխան Գրիգորի Գոլիցինն էլ, նույնիսկ, հայտարարել է, թե «Թիֆլիսում մեկ հայ պետք է մնա, այն էլ` թանգարանային նմուշ»:

Ռուսաստանում սկսված հակահայկական շարժումը քարոզչության փուլ անցնելու ժամանակ, Թբիլիսիում ռուսերենով հրատարակվող թերթի խմբագիր նշանակվեց Վասիլի Վելիչկոն: Նա հայտարարեց, թե հայերը Ռուսաստանի շահերին վնասող տարր են, իսկ ադրբեջանցիներն ու, հատկապես, վրացիները Ռուսաստանի հիմնական դաշնակիցներն են»,-գրում է հեղինակը:

Ինչպես նշում է Ջավիդ Աղան, Զիյա Բունյաթովի կողմից այս սուբյեկտիվ կարծիքները որպես գիտական փաստ ներկայացնելը ակնհայտ կերպով իր «Ալբանիայի միֆը» հոդվածում ցույց է տվել հնագետ Վիկտոր Շնիրելմանը:

«Այսպիսով, պատմության կեղծումը սկսվելով մի ռուս հակահայից` Զիյա Բունյաթովի հետ եկել հասել է մեր ժամանակները: Իսկ իրավիճակը շատ ցավալի է: Ֆարիդա Մամեդովան էլ, «աղվանական դարձնելովով» բոլոր հայկական եկեղեցիները, շարունակեց այդ գործը և ԽՍՀՄ-ի փլուզման շեմին, նորահայտ «թրքամետ պատմաբանների» շնորհիվ, այդ կեղծ թեզի վրա նորերը բերեց: Թրքամետ պատմաբաններն էլ մի խնդիր ունեին` նրանք պետք է հիմնավորեին մինչ այժմ շարունակվող «ալբանական թեզը»:

Համաձայն հեղինակի՝ Ադրբեջանի կեղծված պատմությունը նման տեսք ունի. «Ալբաններն ու ատրոպատենները թուրք են եղել, նրանցից առաջ լուլուբի, թուրուքի, քութի թուրք ցեղատեսակներ են եղել, նրանցից առաջ էլ շումերներն են թուրք եղել: Հետո այստեղից նրանք գնացել են Միջին Ասիա, այնուհետև օղուզներ դարձած կրկին հետ են վերադարձել»:

«Ադրբեջանցի պատմաբաններից բացի, այս պնդումը ոչ մի ակադեմիական ազդեցիկ գիտնական չի ընդունում: Իսկ պրոֆեսոր Գեյբուլլաևի` «ալբանացի էթնիկ անունը կրողների թուրքական ծագում ունենալը հաստատող այլ փաստեր էլ կան: Դրանցից մեկն այն է, որ ղազախների, թուրքմենների, ղրղզների և կարակալպակների մեջ ալբանացի ցեղի` մինչև անցյալ դարի վերջը առկա լինելն է»խոսքը ծիծաղ առաջացնելուց զատ, այլ բան չէ: Այդ տրամաբանությամբ կարելի է շոտլանդացիներին էլ թուրք անվանել (կելտերենում «ալբան» նշանակում է «շոտլանդ»): Այսպես «ձևավորելով» Ադրբեջանի պատմությունը, սկսեցին դեռ մանկուց սա մտցնել մեր ուղեղը»,-գրում է հեղինակը:

Ինչպես նշվում է նյութում, Թուրքիայից եկող ազդեցության դերն էլ փոքր չէր: Հոների միջև իշխանության համար ֆեոդալական պատերազմներն էլ հաջողությամբ բացատրեցին ազգայնական մտածողությամբ, եղբոր` կայսրի աչքի առաջ մեծանալու վրա նախանձող Քյուրշադի (դա Հ.Ն.Աթսըզի կողմից տրված անունն է, նրա իրական անունը Աշինա Ջիեշեշուայ է եղել) ապստամբությունը ներկայացրեցին, իբրև, չինական ստրկությունից ազատվել ցանկացող հայրենասեր թուրքերի ապստամբություն, հորինեցին այն սուտն, իբր, թուրքերը իսլամը բավականությամբ են ընդունել (Թալքանի ցեղասպանության, Ջուրջանի ցեղասպանության միջոցով հարկադրաբար մահմեդականացվեցին), Ջավանշիրին, Բաբեքին, Շիրվանշահերին էլ «թրքացրեցին»:

«Այս շարժումը դեռևս շարունակվում է, պարանոյան չի ավարտվում: Այժմ էլ Ադամին և Իբրահիմին են թուրք հայտարարել: Ամենավերջին ռումբն էլ Ռամիզ Մեհդիևն է «պայթեցրել».«Քաղաքական քաոսի և մասնատումների ժամանակաշրջանում պետության գլուխ կանգնած շահ Իսմայիլի անձն ու գործունեությունը շատ բանում համընկնում է միջազգային կառույցների կոլապսի ժամանակաշրջանում ժողովրդի կողմից պետության ղեկավարի պաշտոնում կանչված Հեյդար Ալիևի անձի հետ: Հենց նման պետական գործիչների խելքի և ունակության շնորհիվ է, որ ժողովուրդը ձեռք բերեց իր անկախությունն ու ինքնիշխան աշխարհայացքը: Միթե սա քաղաքական հսկա որակի ցուցադրություն և իսկական հայրենասերների հանդիսություն չէ»,- ասվում է նյութում:

«Թեև Ռամիզ Մեհդիևը աշխատեց նմանություն տեսնել Հեյդար Ալիևի և շահ Իսմայիլի միջև, դա չստացվեց: 1500-ական թվականներին Ադրբեջանում ամբողջական ազգ չէր ձևավորվել և խոսք չէր կարող լինել ազգայնականության մասին: Եվրոպայի գործընկերների պես պրիմիտիվ ֆեոդալական հարաբերություններ ստեղծած Սաֆավիների պետությունում նույնիսկ խոսք չէր կարող լինել ազգ-պետություն հասկացողութան մասին (անգլ. nation state)»,- նշում է Ջավիդ Աղան:

«Ինքներդ դատեք` Եվրոպայում առկա Անգլիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Հռոմեական կայսրության, Ռուսաստանի նման պետություններում դինաստիաների ու կառավարիչների փոփոխությունը ոչ մի անգամ չի բերել պետության անվան փոփոխությանը: Իսկ դուք նայեք մահմեդական արևելքին. Գազնավիներ, Սաֆեվիներ, Գաջարներ, Օսմանցիներ, Սալարիներ, Սամանիներ: Ով իշխանության է եկել, նա էլ պետությունը «իր հոր ապրանքն» է դարձրել: Նման դեպքում խոսք չի կարող լինել ոչ ազգայնականության, ոչ հայրենասիրության, ոչ հայրենիքի նկատմամբ սիրո մասին»,- գրում է նա:

«Կրթության նախարարությունը Ադրբեջանի քաղաքացիներին պետք է մեծացնի ոչ որպես ի ծնե ֆաշիստների, այլ որպես առողջ անհատ և դաստիարակի  պատմական ճշմարտությունների վրա: Իսկ ֆաշիստներն աշխարհում արդեն անդառնալիորեն պարտվել են»,- գրում է հեղինակը և նշում, որ պատմությունը չի կարելի կեղծել «Ով է առաջինը եկել» պրիմիտիվ մտածողությամբ՝ հաշվի առնելով, որ հայերը Ղարաբաղում ադրբեջանցիներից շատ ավելի վաղ են ապրել:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:17
Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}