Արամ Հարությունյան. Առաջիկա ընտրությունները տարբերվում են նախորդներից
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի համար անհասկանալի է, թե ինչու Ազգային ժողովի ընտրություններում բավականին շատ ձայներ ստացած կուսակցությունները չեն մասնակցում նախագահական ընտրություններին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա առաջարկով հանդես եկավ` դիմելով նախագահի մյուս թեկնածուներին` բացի Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանից. «Մինչև օրենքով սահմանված ժամկետը հանել թեկնածությունը ու թողնել Սերժ Սարգսյանին մենակ»:
Ա. Հարությունյանի խոսքով, առաջիկա ընտրությունները տարբերվում են նախորդներից նրանով, որ կեղծ ժողովրդավարներ ու կեղծ նախագահի թեկնածուներ չկան:
Նա համոզված է, որ լինելու է երկրորդ փուլ ու ով լինի երկրորդ թեկնածուն (եթե ոչ ինքը), կկանգնի նրա կողքին: Ա. Հարությունյանը նշեց, որ իր համար բացի Սերժ Սարգսյանից, մյուս թեկնածուները մրցակիցներ են, միաժամանակ հավելելով, թե ընտրարշավից կերևա, թե ով ինչի համար է առաջադրել իր թեկնածությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան