Հասարակություն 17:44 14/01/2013

«Փակ» շուկան վերանում է. Ահազանգ-խնդրանք` ՀՀ նախագահին

 Մինչ Երևանի Ծածկած շուկան սեփականատիրոջ «երևակայության» արդյունքում օրեցօր կորցնում է իր պատմական նշանակությունն ու դեմքը, շուկայի ճակատագրով անհանգստացողները շարունակում են քայլեր ձեռնարկել` փորձելով «բռնելով ավերիչ» ձեռքը: «Երևանի պահպանության նախաձեռնությունների միավորման» անունից նամակ է ուղղվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով կանխել Երևանի նշանային և ամենասիրելի կառույցներից մեկի վերացումը:

«Հարգարժան պրն. Նախագահ,

Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի սրտում տեղի է ունենում օրենքի բացահայտ և հետևողական խախտում։ Մայրաքաղաքի կենտրոնական 1–ին (Ծածկած) շուկայի շենքը, որն ընդգրկված է ՀՀ պետության կողմից պահպանվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում, որպես հանրապետական նշանակության հուշարձան, վերանորոգման անվան տակ ենթարկվում է վայրագ վերակառուցման՝ շենքի սեփականատիրոջ կողմից, առանց համապատասխան թույլտվության և պատմամշակութային հուշարձանի վերակառուցման համար անհրաժեշտ պատշաճ կազմված եւ համապատասխան ատյաններում համաձայնեցված նախագծի։
Հասարակութունը առաջին իսկ օրվանից շարունակաբար, ահազանգում է տեղի ունեցող օրինախախտման մասին, ինչի հետևանքով Ծածկած շուկայում իրականացվող շինարարական աշխատանքները մեկ անգամ դադարացվեցին Երևանի քաղաքապետարանի կողմից՝ պայամանով, որ կարող են վերսկսվել միայն հուշարձանի վերակառուցման նախագիծ ներկայացնելուց և պետական լիազոր մարմնի կողմից համաձայնություն ստանալուց հետո։ Ցավոք, մինչև քաղաքապետարանի այդ որոշումը, շենքը արդեն իսկ ենթարկվել էր մասնակի բարբարոսական ավերման։ Բացի այդ, թե՛ Քաղաքապետարանը, թե՛ մշակույթի ու քաղաքաշինության նախարարությունները, և թե՛ Ծածկած շուկայի շենքի սեփականատերը վստահեցնում և երաշխավորում էին, որ վերակառուցման աշխատանքները որևէ կերպ չեն ազդելու շենքի նախնական կերպարային, կոնստրուկտիվ, ծավալատարածական լուծման վրա։
Այդուհանդերձ, զրոյական նիշի մակարդակով աշխատանքներ անելու թույլտվություն ստանալուց հետո, Ծածկած շուկայի սեփականատերը շարունակել է ապօրինի շինարարությունը ՝ քանդելով շենքի կեսը ներսից, մտցնելով դրա մեջ մի նոր կառույց, որը որևէ կապ չունի հուշարձանի ոչ նախնական, ոչ էլ վերակառուցման որևէ գիտամեթոդական մոտեցման տեսանկյունից ընդունելի տարբերակի հետ։

Փաստորեն, պատմամշակութային հուշարձանին ապօրինաբար և միտումնավոր կերպով հասցվել է չափազանց մեծ վնաս, որի հետևանքով հուշարձանը կորցրել է իր կերպարային ամբողջականությունը։ Օրենքի հետևողական խախտումը շարունակվում է առ այսօր, պատասխանատու գործադիր գերատեսչությունների (մշակույթի նախարարություն, քաղաքաշինության նախարարություն, Երևանի քաղաքապետարան) պասիվ և կասկածելիորեն անտարբեր դիրքորոշման պայմաններում։ Ակնհայտ է նաև, որ գերատեսչությունները փորձում են ազատվել պատասխանատվությունից, գցելով այն մեկը մյուսի վրա, չնայած, որ օրենքը հստակ սահմանում է հուշարձանի պահպանության եւ օգտագործման հետ կապված գործընթացների հերթականությունը, եւ սեփականատիրոջ ու յուրաքանչյուր պետական մարմնի պարտավորություններն ու պատասխանատվության սահմանները: Ու մինչդեռ պատասխանատու գերատեսչությունները շարունակում են քայլեր չձեռնարկել՝ կանգնեցնելու համար այդ բացահայտ օրինազանց վանդալիզմը, Երևանը կորցնում է իր ամենանշանավոր հուշարձաններից մեկը, իսկ հանրությունը կորցնում է իր վստահությունը Հայաստանի Հանրապետությունում ՕՐԵՆՔԻ գերակայության գաղափարի նկատմամբ։
Մյուս կողմից, Ձեր իսկ գլխավոր ելույթներում մշտապես շեշտվում է Օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, սակայն այս դեպքը Օրենքի ընտրովի կիրառման ճչացող օրինակ է, և դժվար է պատկերացնել, ինչպես է քաղաքապետարանը քաղաքաշինական գործունեությամբ զբաղվող մնացած քաղաքացիներից պահանջելու հետևել օրենքին:

Հարգարժան պրն. Նախագահ,
Դիմում ենք Ձեզ, որպես ՀՀ Սահմանադության և օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը ապահովող ԵՐԱՇԽԱՎՈՐԻ։ Խնդրում ենք հնարավորինս շուտ միջամտել ստեղծված անհասկանալի իրավիճակին և կանխել օրենքի նման ցինիկ խախտումը, որի հետևանքով վերանալու է Երևանի նշանային և ամենասիրելի կառույցներից մեկը։ Պահանջում ենք, որ Շուկայի տարածքում ապօրինի առաջացած նոր կառույցը օր առաջ ապամոնտաժվի և հուշարձանը վերականգնվի իր նախկին տեսքով»:

Նախորդող նորություններ`
Բողոքի ակցիա Ծածկած շուկայի դիմաց… Վերադարձրեք նախկին տեսքին և վերջ (տեսանյութ)

Փակ շուկա-«ֆորսմաժոր». Ձեզ ո՞վ էր ասում շենքին ձեռք տա

Ծածկած շուկայի վերգետնյա հատվածի էսքիզային նախագիծը հաստատված է… «…մի երկու կամար չի լինելու»

 Փակ շուկա. մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կքննարկեն իրավապահ մարմիններին դիմելու նպատակահարմարությունը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:04
Նախընտրական քարոզչության ընթացքում Փաշինյանի կուսակցությունը ծախսել է մոտ 475 մլն դրամ
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 14 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական պայմանագիր...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կինոյի տան աստիճանավանդակին կից թեքահարթակը վերացվել է՝ դեպի սրճարան տանող աստիճաններ կառուցելու համար. Կինեմատոգրաֆիստների միություն
Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան շենքը շարունակում է ենթարկվել անօրինական զավթումների
Աղբյուր` Panorama.am
15:45
Ռուսական նավերը նախազգուշական կրակ են բացել բրիտանական ավիակիրի ուղղությամբ
Սևծովյան նավատորմը, Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության հետ միասին, Ֆիոլենտ հրվանդանի մոտակայքում կանխել են Բրիտանիայի ռազմածովային ուժերի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Էջմիածնի մի տեղամասում «Հայաստան» դաշինքի քվեները 10 անգամ քիչ են հաշվել
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում տեղակայված 14/8 ընտրատեղամասում Հայաստան դաշինքի 261 ստացած քվեն ԿԸՀ-ում արձանագրված է որպես 26։ Այս մասին գրել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Վարդան Բալյան. Այլանդակություն է, ոչ թե ընտրություն
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Ավարտել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցությունների և...
Աղբյուր` Panorama.am
15:06
Բրիտանիայի կառավարության պատասխանը՝ Ադրբեջանում ռազմավարի այգու բացմանը
Մեծ Բրիտանիայի կառավարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ իրենց գործողությունները տոնող «ռազմավարի այգի» ստեղծելու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Երևանում, Արագածոտնում և Արմավիրում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, «Հայաստանի էլեկտրական  ցանցեր» ՓԲԸ կողմից...
Աղբյուր` Panorama.am
14:52
Ուկրաինան դուրս եկավ Զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին ԱՊՀ պայմանագրից
Ուկրաինայի նախարարների կաբինետը չորեքշաբթի կայացած նիստում չեղյալ է հայտարարել Զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին ԱՊՀ...
Աղբյուր` Panorama.am
14:44
Շուշիի վերաբերյալ հարցով դիմեք Սամվել Բաբայանին. Արթուր Վանեցյան
«Պատիվ ունեմ» դաշինքի առաջանորդ, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօրվա ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
14:38
ԿԸՀ. Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումներ չեն ստացվել
Հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների  ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները համապատասխան...
Աղբյուր` Panorama.am
14:32
Սարգիս Քլոյանի տեղամասում պարկը բաց էր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղակայված 7/7 ընտրատեղամասում իրականացված վերահաշվարկի արդյունքում հնարավոր է՝ Սարգիս Քլոյանը տուգանվի 300...
Աղբյուր` Panorama.am
14:20
Բաբաջանյանի մեքենայի վրա կրակողը ձերբակալվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված...
Աղբյուր` Panorama.am
14:03
Իրանը ձախողել է արբանյակակիր հրթիռի արձակումը Երկրի ուղեծիր
Իրանը հունիսի 12-ին ձախողել է, երբ փորձել է արբանյակակիր հրթիռ արձակել Երկրի ուղեծիր: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին չորեքշաբթի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ
Հունիսի 23-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
13:48
Մեր վերաբերմունքը Փաշինյանին լինելու է հայելային. Վանեցյան
«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին...
Աղբյուր` Panorama.am
13:42
Սուրենավանում վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել
Սուրենավան համայնքում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: Առողջական վիճակում կա դրական...
Աղբյուր` Panorama.am
13:36
Թուրքիայում հայերի համար հիմնված Պարտիզակի նշանավոր վարժարանի զգալի մասը ավերվել է
Թուրքիայի Քոջաելի նահանգի Բահչեջիք շրջանում (նախկին հայկական Պարտիզակ ավան) բողոքական ամերիկացիների կողմից 1873-ին հայերի համար կառուցվել էր...
Աղբյուր` Panorama.am
13:30
Իշխանություններն իրենց քայլով չեն փորձել լուծել գերիների վերադարձի ամբողջական հարցը. Վանեցյան
«Եթե ի վերջո որոշում կայացնենք գնալ խորհրդարան, միանշանակ  օգտագործելու ենք խորհրդարանում մեր լծակները, հնարավորությունները, զբավելու...
Աղբյուր` Panorama.am
13:22
Իրանում կասեցվել է Ատոմային էներգիայի կազմակերպության շենքում դիվերսիայի փորձը
Իրանում Ատոմային էներգիայի կազմակերպության շենքում կանխվել է դիվերսիայի փորձ: Այս մասին այսօր հայտնել է Press TV հեռուստաալիքը, գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կապանի տեղամասերից մեկում «Հայաստան»-ի 258 քվեն հաշվել են Եվրոպական կուսակցության օգտին
«Վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ Կապանում տեղակայված 35/17 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն...
Աղբյուր` Panorama.am
13:03
Այս ընտրություններով չեն լեգիտիմացվել Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կողմից արված սխալները. Արթուր Վանեցյան
«Եթե  երեք նախագահները միավորվեին ի՞նչ արդյունք կունենայինք: Չգիտենք, չեն միավորվել, չենք կարող հիմա ենթադրություններով խոսել: Բայց...
Աղբյուր` Panorama.am
12:55
Վահե Հովհաննիսյան. Առանց էմոցիաների. ինչ կատարվեց և ինչ է լինելու
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որտեղ անդրադառնում է ընտրությունների նախորդող ու հաջորդող...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ադրբեջանն ու Թուրքիան վարժանքներ են անցկացնում Հայաստանի հետ սահմանին
Հունիսի 21-23-ը Նախիջևանում անցկացվում են հատուկ տակտիկական վարժանքներ՝ Նախիջևանի կայազորի զորքերի և Թուրքիայի զինված ուժերի հրամանատարական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Սիրուշո. Իսկ հիմա արթնանում ենք ու անցնում գործի
Հայտնի երգչուհի Սիրուշոն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոնի կինն է, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
12:32
Վանեցյան. Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է ԱԺ, ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան
«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասուլիսը սկսեց...
Աղբյուր` Panorama.am
12:26
Շոյգու. Սիրիայում ահաբեկիչների պարտությունից հետո զինյալների միգրացիան այլ երկրներ ավելացել է
Տարբեր տեսակի ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են մնալ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի կայունության հիմնական...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիան հրկիզել է Իրաքի հյուսիսի մի շարք տարածքներ
Իրաքյան Քուրդիստանի Դուհոկ նահանգի ռազմական աղբյուրը հաղորդել է, որ Թուրքիայի հարձակումների հետևանքով, տարածքում հրդեհ է բռնկվել: Աղբյուրը...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ. Նաիրա Զոհրաբյան
Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է մեդիա ազատության և քաղաքացու ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի հարցը։ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ռուբցովսկում բացվել է նկարիչ Մուշեղ Սարգսյանի անհատական ցուցահանդեսը
Ցուցադրությունը դիտելու հենց առաջին րոպեից զգացվում է արևելյան նկարչության բույրը: Նրա արևոտ նկարները ճանաչելի են հենց առաջին հայացքից:
Աղբյուր` Panorama.am
12:01
Վարդան Պողոսյան. ՔՊ-ն 71 մանդատի դեպքում չունի մանդատների 2/3-ը
«Մի տեղամասում «Հայաստան» դաշինքի քվեները 10-ից դարձել են 100, եթե նման պատկեր լինի մնացած 70 տեղամասերում, որտեղ վերահաշվարկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}