Սպանել են քրեական աշխարհի հայտնի ներկայացուցիչ Դեդ Հասանին
Քիչ առաջ Մոսկվայում տեղի ունեցած հարձակման հետևանքով ստացված վնասվածքներից մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից Ասլան Ուսոյանը՝ Դեդ Հասանը: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում անելով Մոսկվայի ՆԳ վարչությանը:
«Վիրավորվելուց հետո նրան տեղափոսխել են հոսպիտալ, որտեղ էլ մահացել է», - ասել է գործակալության զրուցակիցը:
Միջադեպի հանգամանքները ճշտվում են:
Ռուսական այլ լրատվամիջոցներ հաղորդում են, որ բացած կրակի հետևանքով նաև անցորդ կին է տուժել: Հարձակումն իրականացվել է այն պահին, երբ Դեդ Հասանը դուրս է եկել ռեստորանից:
Ա. Ուսոյանը ծնվել է 1937-ին, Վրաստանում: Առաջին անգամ ազատազրկման դատապարտվել է 19 տարեկան հասակում, արդեն երրորդ ազատազրկման ընթացքում` 1966-68-ին կարգվել է օրենքով գող: