Էպոսագետ թեկնածուն նախագահ դառնալու դեպքում ստեղծելու է Հայաստան-Ռուսաստան-Իրան ռազմատնտեսական դաշինք
Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի` նախագահ դառնալու դեպքում գործող Ազգային ժողովը լուծարվելու է, կազմակերպվելու են արդար ընտրություններ, ձևավորվելու է նոր կառավարություն: Ներկայացնելով իր նախընտրական ծրագրում երկրի ներքին կյանքին վերաբերող դրույթներից ամենակարևորը` ասաց թեկնածուն:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը վերաբերող հիմնական դրույթին, Վ. Սեդրակյանն ասաց, որ պետք է ստեղծվի Հայաստան-Ռուսաստան-Իրան ռազմատնտեսական դաշինք:
Ղարաբաղյան հարցի առնչությամբ, Վ. Ղուկասյանն այն կարծիքին է, որ Արցախն ու պատերազմի ընթացքում հայերի կողմից ազատագրված տարածքները պետք է հռչակվեն Հայաստանի անբաժանելի տարածքներ ու ստեղծվի երկու նոր մարզ` Արցախի և Ուտիքի:
Նա կրկին ընդգծեց, որ իր ընտրվելու դեպքում ազգաբնակչությունը պետք է ազատվի հարկերից` աստիճանաբար ու առաջին հերթին հողի հարկից: «Ինձ ասում են հարկերը եթե հանվեն, պետությունը կքանդվի: Բայց հարկերը հանելուն զուգահեռ պետությունը պետք է և գյուղատնտեսության, և արդյունաբերության ոլորտներում հանդես գա որպես ձեռնարկատեր, ստեղծի փակ բաժնետիրական ընկերություններ, արտադրանք տա ու եկամուտ ստանա»,- մեխանիզմը ներկայացրեց Վ. Սեդրակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում