Վարչապետը հաշվարկել է. 80 հազար դրամ հարկը ատամնաբույժերի համար մեծ թիվ չէ
Ատամնաբույժները զանգվածաբար չեն լքի Հայաստանը, որովհետև նրանք այդ բիզնեսով կարողանում են լուրջ եկամուտներ ստանալ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում` պատասխանելով ատամնաբույժերին մտահոգող հարկային ծանր բեռի մասին հարցին, հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Արդյո՞ք Երևանում քաղաքում մեկ աթոռի համար 80 հազար դրամ ամսեկան հարկ վճարելը իր ստացած եկամուտների համեմատությամբ մեծ թի՞վ է: Այն հարկային բեռը, որ սահմանել ենք, մեծ հարկային բեռ չէ», -հավելեց վարչապետ Սարգսյանը:
Նա նույնիսկ լրագրողներին հորդորեց հաշվարկել` 80 հազարը բաժանել աշխատանքային օրերի ու յուրաքանչյուր հաճախորդին մատուցած ծառայությունների վրա: «Կտեսնեք, որ այդ պարագայում մի քանի լումայի մասին է խոսքը գնում: Հարց է առաջանում` եթե ինքը ամսեկան պետք է վճարի պետությանը, ինչո՞ւ պետք է քաղաքացուց երկու անգամ ավելի շատ գումար վերցնի», -նկատեց Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ մեծ թվով ատամանբույժներ այս օրերին բողոքի մեծ ակցիա էին կազմակերպում` ըմբոստանալով հունվարի 1-ից ներդրված նոր հարկային քաղաքականության դեմ: Նրանցից ոմանք նույնիսկ սպառնացել էին լքել երկիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ