Եղիշե Մելիքյանը լքեց «Գովերլան»
Ուկրաինայի առաջնության գարնանային շրջանի մեկնարկից առաջ «Գովերլայից» հեռացել են մի շարք ֆուտբոլիստներ: Պայմանագիրը խզել են թիմի միանգամից 4 խաղացողներ:
Ինչպես տեղեկացնում է «isport.ua»-ն, ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ են ստացել Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը, Սվետոսլավ Տոդորովը, Ալեքսանդր Կոսիրինն ու Վիտալի Բորդիանը: Բորդիանն արդեն հասցրել է նոր թիմ գտնել` պայմանագիր ստորագրելով «Վոլգայի» հետ:
Հավելենք, որ Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրից հետո «Գովերլան» 11 միավորով տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում: