Սուրբ Սոֆիա տաճարի տակ 488մ թունել է հայտնաբերվել
Թուրքական «Յենիքշաֆաք» (Yenişafak) օրաթերթը հայտնում է, որ Այա Սոֆիա տաճարի տակ 488 մետր երկարությամբ թունել է հայտնաբերվել: Գյոքսել Գյուլենսոյի գիտական արշավախումբը 15 տարի է, ինչ ուսումնասիրում է տաճարի մասին շրջանառվող առեղծվածային պատմությունները և առասպելները:
Ստորգետնյա պեղումներից և ուսումնասիրություններից հետո արշավախումբը պատրաստվում է «Այա Սոֆիայի խորխորատներում» անվամբ վավերագրական ֆիլմ նկարահանել:
Արշավախմբի ղեկավար Գյուլենսոյը նշել է, որ հետազոտությունները սկսելիս իրենք տեղյակ են եղել խորհրդավոր պատմությունների ու լեգենդների մասին և փորձել են բացահայտել դրանց գաղտնիքը, պարզել իսկության չափը: Գյուլենսոյը տեղեկացրել է նաև, որ թունելից բացի հայտնաբերվել է երկու սենյակ, որոնք հռոմեացիների և բյուզանդացիների ժամանակ գերեզմանոցներ են եղել: Հայտնաբերվել է նաև ստորգետնյա թաքստոց:
Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճար, (Այա Սոֆիա) եղել է Բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը (6-րդ դար), Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայրը: Այն համարվում է Բյուզանդիայի «ոսկեդարի» խորհրդանիշ: Oսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո տաճարը վերածվել է մզկիթի, այժմ գործում է որպես թանգարան:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան