Առողջություն 09:27 16/03/2013

Մասնագետ. Լռելու ժամանակն անցել է` սելեկտիվ աբորտների հարցում եկեղեցին պետք է իր խոսքն ասի

Հեղինակ` Լիա Խոջոյան

Հայաստանի անկախացումից հետո հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական և սոցիալ-տնտեսական փոփոխություններն իրենց ազդեցությունն են ունեցել բոլոր բնագավառների, այդ թվում և` բնակչության վերարտադրողական վարքագծի վրա: Վերջինս, իր հերթին, բերել է պտղաբերության մակարդակի (ծնելիության գումարային գործակցի) շեշտակի անկման` ծնունակ տարիքի մեկ կնոջ հաշվով, 2.62 երեխայից` 1990թ., մինչև 1.56 երեխայի` 2010թ.: Սրա ֆոնին առավել սրվել է տղա երեխա ունենալու մոլուցքը և որպես հետևանք` 1993թ.-ից սկսած արձանագրվել են նորածինների սեռերի կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցությունից զգալիորեն բարձր ցուցանիշներ` 110-120 տղա` 100 աղջկա դիմաց, մինչդեռ ընդունելի է 102-106 տղա` 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը: Չոր թվերով ասած` տարեկան Հայաստանում չի ծնվում 1400 աղջիկ երեխա:

Խնդրի շուրջ Panorama.am-ը զրուցեց «ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ» բժշկական միավորման մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Գյուլնարա Ավանյանցի հետ, ով իր երկարամյա աշխատանքային կարիերայի ընթացքում տեսել է և աբորտի գնացող, և աբորտի հետևանքներով կանանց, իսկ շատերին էլ օգնել մտքափոխվել և կյանք նվիրել երեխային.

-Տիկին Ավանյանց, ինչպե՞ս եք գնահատում սեռով պայմանավորված աբորտների խնդիրը մեր երկրում, որտեղ առկա է անհանգստացնող դեմոգրաֆիական պատկեր:

-Հայաստանում սելեկտիվ աբորտների հարցը բավականին երկար ժամանակ է, ինչ մտահոգիչ է ու անհանգստացնող միտումներ ունի, այն անգամ բարձրաձայնվել է ԵԽԽՎ-ում, սակայն այդպես էլ չհստակեցվեց` ինչպե՞ս պետք է խնդիրը լուծվի և արդյո՞ք պետք է լուծվի: Հարցը մինչ օրս էլ մնում է բաց, բայց դրանից չի կորցնում իր ակտուալությունն ու օրակարգային հրատապ լինելը:
Աբորտների թեման շոշափելիս շատ են խոսում արգելքների մասին, հաճախ հղում անում պատմությանը` ստալինիզմի ժամանակաշրջանին, երբ աբորտները արգելված էին… Միևնույն է կինը աբորտ կանի, որքան էլ նրան արգելես: Ներկայումս, երբ տեխնոլոգիաները օր օրի զարգանում են, արգելքը միայն կբերի նրան, որ կավելանան հանցագործությունները, կաճի կոռուպցիան, ի վերջո` լուրջ վտանգի տակ կառնվի հենց կնոջ առողջությունը: Բայց և չարգելել աբորտները` ևս խնդրահարույց է, քանի որ ցանկացած պարագայում աբորտը անհետևանք չի լինում կնոջ համար:

-Աշխատանքից ելնելով` շա՞տ եք լսում այդ հարցը` աղջի՞կ, թե տղա:

-Շա~տ…. Ասեմ, որ ինչ վերաբերում է սեռով պայմանավորված աբորտներին, ապա ես` որպես մայր և որպես մասնագետ, երբեք չեմ հասկացել այդ տարբերությունը, որ ծնողները դնում են ապագա երեխայի սեռերի առումով: Երբ Հայաստանը դնում են նույն խնդրով մտահոգիչ ցուցանիշ արձանագրած այլ երկրների հետ նույն շարքում, նույն Հնդկաստանի կամ Չինաստանի, ապա նրանց դեպքում նաև բացատրվում է, որ կան ավանդույթներ, որ աղջիկը ցանկալի չէ և, վերջին հաշվով` նրանք դեմոգրաֆիական խնդիր չունեն: Իսկ մե՞նք: Ես գտնում եմ, որ այդ տարբերությունը, որ դրվում է սեռերի միջև, իրականում որևէ տրամաբանված բացատրություն կոնկրետ մեր հասարակության մեջ չունի:
Որպես սոնոգրաֆիստ ասեմ` սեռով պայմանավորված աբորտի գնացող կինը պետք է հստակ գիտակցի, որ տեխնիկան կարող է սխալ արդյունք ցույց տալ (ի վերջո այդ սարքավորումները միտված են նախևառաջ ներքին հիվանդությունների, երեխայի մոտ պաթոլոգիաների հայտնաբերմանը), ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով` երեխայի դիրք, երեխայի մատիկը ոտքերի արանքում կամ ձեռքով սեռական օրգանների ծածկելը: Այս ամենը խաբուսիկ կարող են լինել, բայց և ճակատագրական երեխայի համար` շատ դեպքերում նա չի ծնվում…

-Դուք վկայակոչեցիք ԵԽԽՎ քննարկումները, որոնք բարձրաձայնեցին ահագնացող խնդիրը մի քանի երկրներում և մեզ մոտ: Բայց դա ԵԽԽՎ-ն է, մենք` մենք. ի՞նչ անենք, որտե՞ղ փնտրենք լուծումը:

-Ինչ-որ բան անել իհարկե պետք է ու շատ ակտիվ, բայց գործողությունների պլանը երբեք չկառուցել արգելքների վրա: Միակ ճանապարհը, ըստ իս, որ ժամանակի ընթացքում կբերի խնդրի լուծմանը, հասարակական մտածելակերպի փոփոխումն է, մարդկանց վերջապես հասցնելը, որ դա ճիշտ չէ, սխալ է, որ այդպես շարունակել պետք չէ: Ես ներողություն եմ խնդրում, բայց իրականում մեր հասարակության մոտ այնքան ցածր է սոցիալական գիտակցումը, որ վեհ գաղափարներից խոսելը, իսկ այս հարցը դասվում է այդ շարքում, ուղղակի անարդյունավետ է:
Տեխնիկան զարգանում է, բժշկությունը` ևս, սակայն բնությունը չգրված օրենքներ ունի և եթե նա որոշել է, որ պետք է աղջիկ ծնվի, ապա այդպես էլ կլինի: Ու նախևառաջ հարկավոր է բացատրել, հասցնել ոչ միայն կնոջ, այլև տղամարդկանց գիտակցությանը հենց դա: Հետո նաև այն, որ ցանկացած աբորտ, անգամ վաղ շրջանում, անհետևանք չի լինում և պետք չէ աբորտից հետո գնալ տուն ու մոռանալ դրա մասին. կինը պարտավոր է տեր կանգնել սթրես տարած օրգանիզմին և ժամանակին կանխարգելել այն բարդությունները, որ կարող են լինել աբորտից հետո: Անգրագիտությունը իրականում շատ է վնասում ու գնալով այդ իրավիճակը խորանում է:

-ԵԽԽՎ այդ քննարկումից հետո հնչեցին կարծիքներ, որ հնարավոր է այս կարգի աբորտների դեմն առնել ոչ թե աբորտները արգելելով, այլ արգելելով հայտնել ապագա ծնողներին երեխայի սեռը: Փոքր-ինչ կասկածելի է թվում, որ դա արդյունավետ լուծում կարող է լինել…

-Դա լուծում չէ, քանի որ, նախ, խոսքը դարձյալ արգելքի մասին է, իսկ բացի այս պետք չէ մոռանալ փողի իշխանության մասին: Սա իր հետ առաջ կբերի միայն կոռուպցիոն ռիսկը և բացի դա որևէ այլ կերպ իրավիճակ չի փոխի: Ի վերջո` ո՞վ կարող է իմանալ, թե ինչ է կատարվում գինեկոլոգի կաբինետում և կամ ի՞նչ է նա ասում հղի կնոջը: Այս կյանքում միայն մի Էյնշթեյնի օրենք է գործում` ամեն ինչ հարաբերական է: Ես կրկնում եմ` միայն մարդկանց սոցիալական մակարդակը, նրանց գրագիտությունը բարձրացնելով կարելի է դրական արդյունք ակնկալել:
Բայց ներկայումս ի՞նչ դրական արդյունքի մասին կարող է խոսք լինել, եթե աղջիկների ու կանանց մեծամասնությունը ինքնաբուժմամբ են զբաղված. լսել են դեղորայքային աբորտի մասին, գիտեն, որ նշված դեղը շատ հեշտ է գնել դեղատանը և գնում են, խմում , հետո էլ բժիշկները պայքարում են կամ նրանց կյանքը փրկելու, կամ էլ հետագայում անպտղությունը բուժելու համար: Սա այլ ծայրահեղություն է, բայց սա հստակ գալիս է ապացուցելու, թե որքան ցածր է մարդկանց սոցիալական գիտակցությունը ու սեփական առողջության նկատմամբ վերաբերմունքը:

-Տիկին Ավանյանց, ինչ եք կարծում` պետությանը հարկավո՞ր է օտարներ երկրների օգնությունը այս հարցում, թե առաջնային հարկավոր է, որպեսզի պետությունը կամք դրսևորի:

-Միայն մեկ բան է հարկավոր` ցանկություն: Երբ ես մի բան ուզում եմ, ես դա անում եմ: Պետությունն իսկապես պետք է ցանկանա, իսկ այս դեպքում օտար պետությունների օգնությունն ու աջակցությունը ավելի արդյունավետ կլինի:

-Միայն պետությունը պետք է այս հարցով ցանկություն հայտնի՞, եկեղեցիյն դերակատարում չունի՞:

-Ունի և բավականին մեծ: Ես գտնում եմ, որ եկեղեցին իսկապես պետք է խառնվի այս հարցին, հայտնի իր տեսակետը… Իհարկե, եկեղեցին ընդհանուր առմամբ դեմ է աբորտներին, բայց լռելու ժամանակը, կարծում եմ, անցել է. եկեղեցին պետք է իր խոսքն ասի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:00
Մասնակցում եմ պայքարին, որ այն մի թիզ հողը, որը հայինն է, ոչ մի միլիմետր չտան ուրիշի.Արցախյան ազտամարտի էստոնացի մասնակից
Ազգությամբ էստոնացի, արցախյան պատերազմի մասնակից Ֆելիքս Բուրմանը Panorama.am -ի հետ կիսվեց, թե ինչու է այսօր Հանրապետության հրապարակում՝ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Փաշինյանի նմանները կառչած են մնալու իրենց աթոռից մինչև վերջին հայը. Արշակ Կարապետյանի հայտարարությունը
«Համահայկական Ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:24
Եթե էս մարդը մնաց ղեկավար, էս երկիրն էլ ենք կորցնելու. Շահումյանցի Արա Հովհաննիսյան
«Մենք մերը կորցրել են, գոնե Հայաստանը կարողանանք պահել, ես ժողովուրդը մեղք է։ Եթե էս երկրի ղեկավարը մնաց էս երկիրն էլ ենք կորցնելու։ Էս...
Աղբյուր` Panorama.am
23:05
Հունահայոց կազմակերպություններն իրնց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն հայրենիքի» շարժմանը
Հունահայոց Ազգային Առաջնորդարանը, Հայ Կաթողիկե Եկեղեցին, մի շարք  կազմակերպություններ իրենց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:31
Սա Սրբազանի պայքար չէ՝ սրբազանագույն պայքար է. Նկարիչ Վալերի Խաչատրյան
«Ակնկալիքս այն է որ անպայման պետք է փոփոխություն լինի, իշխանությունը պետք է հրաժարական տա, որովհետև մենք երկիր չունենք մաս-մաս վաճառելու։...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների...
Աղբյուր` Panorama.am
21:13
Իշխան Զաքարյան գո՛ղ, չես փախչելու․ քեզ բերելու են՝ Նիկոլին դեմ քվեարկես․ Նաիրա Զոհրաբյան
Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց, որ ընդդիմությունը դե յուրե ունի 36  մանդատ՝...
Աղբյուր` Panorama.am
21:09
Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր
Մայիսի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում Սիսիան-Նորավան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira» և «KamAZ» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու, հանրահավաքը՝ կիրակի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը հանրավաքի ավարտին ներկայացրեց ծրագրային քայլերը։ «Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու։ Կիրակի օրը երեկոյան՝...
Աղբյուր` Panorama.am
20:44
Հայելի պահեք ձեր մոտ, տնից դուրս գալուց և տուն գնալուց հայելու մեջ նայեք և տեսեք ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ավարտին  անդրադառնալով իր անունն այս կամ այն ուժի հետ կապելուն, ասաց․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Սամբիստ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգի եզրափակչում Մայիս Ներսիսյանը ջախջախիչ...
Աղբյուր` Panorama.am
20:11
Նայեցի սրբազանի աչքերին, ասացի՝ հավատում եմ Ձեզ,եթե խաբնվեմ, կկորցնեմ հավատը մարդկության նկատմամբ․ Անաիս Սարդարյան
Դերասանուհի Անաիս Սարդարյանը Հանրապետության հրապարակի դեմահարթակ դուրս է եկել համպատրաստի, ասում է՝ տեղյակ չի եղել, որ խոսելու է։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
20:09
Նորաստեղծ «Սրբազան պայքար» ալիքին րոպեների ընթացքում հազարավոր մարդիկ բաժանորդագրվեցին
Հանրապետության հրապարակում քիչ առաջ դերասանուհի Անաիս Սարդարյանը հայտարարեց, որ ստեղծվել է Թելեգրամի «Սրբազան պայքար» անունով ալիք։...
Աղբյուր` Panorama.am
19:58
Իմ ժողովուրդ, մենք ձեզ ծառա, այս պայքարը գեթ մեկ անգամ արժանապատիվ ձևով մինչև հաղթական ավարտը հասցնելու. Գասպարյան
Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին  «Ջենեսիս Արմենիա» ուղեղային...
Աղբյուր` Panorama.am
19:56
Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան
«Հայրենակիցներ ջան, երեկ մենք տասնյակ, ես կասեի՝  հայուր հազարավոր մեր հայրենակիցներով ցույց տվեցինք, որ տեր ենք մեր հայրենիքին, մեր...
Աղբյուր` Panorama.am
19:48
Քաղաքագետ. Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել
Քաղաքագետ Ստեփան  Դանիելյանը գրում է. «Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է։ Երեկ հիմնական գործը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը
«Հարգելի երիտասարդություն, խնդրում եմ երբեք չմոռանալ, որ պատմության ողջ ընթացքում ամենավճռական փուլերում բոլոր կաղապարների կոտրողը,...
Աղբյուր` Panorama.am
19:32
Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը, որովհետև արտաքին քաղաքականությունն սկսվում է տանը․ պրոֆեսոր Ռուբեն Կարապետյան
«Ինձ համար այս շարժումը հայկական պետականության համար պայքար է»,- Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ալիև. Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր
«Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր։ Այդպես լինելու է նաև հետագայում»,-այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
Հանրապետության հրապարակում մեկնարկեց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։  Երկրորդ օրը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Մեր օրերում ժամանակը փող է: Բարձր գնահատելով հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը՝ Կոնվերս Բանկն առաջարկում է լուծում բոլոր այն...
Աղբյուր` Panorama.am
18:53
Այսօր ակցիայի մասնակից 10 քաղաքացի բերման է ենթարկվել․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտնում է․ «Այսօր ժամը 18:00-ի դրությամբ 095088787 թեժ գծի հեռախոսահամարին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Յուրաքանչյուր հայ պետք է կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին․ երգիչ Սամվել Գրիգորյան
«Յուրաքանչյուր հայ և ՀՀ քաղաքացի պետք է  կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին, իսկ հաջողությունն ինքնստինքյան իր պատուհանը...
Աղբյուր` Panorama.am
18:33
Օրվա կադրը․ Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ
Լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանի «Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ» տարածում է գտել սոցիալական ցանցերում։ Հիշեցնենք, որ այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Անվճար առաջնային իրավաբանական օգնություն բերման ենթարկվածներին․ Փաստաբանների պալատ
Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես...
Աղբյուր` Panorama.am
17:57
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը։ Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից
 ԵԿՄ-ից ինքնակամ դուրս եկած բժիշկ  Արայիկ Ղարիբյանը գրում է. «Ես, որպես Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ռուբեն Վարդանյանը «Ավրորային»՝ Ավելի քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը
2024 թ․ Aurora Prize մրցանակի շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ցավում եմ, որ դմփ-դմփ-հուն եք նախընտրում, ոչ թե Սրբազան Հոր հորդորը. Բաղդասարյան-Թափալցյանի թոռնուհու նամակը՝ Գյուրջինյանին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի ժամանակ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
20:18 10/05/2024

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}