Հասարակություն 20:40 19/04/2013

Ինչո՞ւ 6 ամիս է ՀՀ սայլակ չի ներկրվում. Ն.Զոհրաբյանը խնդրի լուծումը խոստացավ մայիսի 5-ից հետո

Ո՞ւմ է պետք այն թեքահարթակը, որն ինձ ոչ մի տեղ չի տանում և կամ այն տրանսպորտը, որով ես ոչ մի տեղ հասնել չեմ կարող… Այս մասին հնչեց այսօր ԲՀԿ քաղխորհրդի ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց շահերը ներկայացնող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպմանը:

Ներկաներից մեկը, ով նշեց, որ ուղիղ երեսուն տարի առաջ ստացել է հաշմանդամության կարգ, ընդգծեց` հաշմանդամությունը վեր է քաղաքականությունից կամ կուսակցական պատկանելությունից.

«Սա երկրի արժանապատվության խնդիրն է, որտեղ մենք ուզում ենք ապրել լիարժեք քաղաքացու նման: Խնդիրներն այնքան շատ են, անտարբերությունն էլ ավելի... Արդյո՞ք արտակարգ իրավիճակ չէ, երբ մարդը տանը ծերանում է: Սակայն ամենալուրջ խնդիրը, որ մենք կարևորում ենք, հասարակական գիտակցության փոփոխությունն է, կարծրատիպերի վերացումը»,- հայտարարեց նա:

Արձագանքելով վերջինիս ելույթին` ԲՀԿ քարոզչության պատասխանատու, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը դեռևս շրջանառության մեջ չի դրվել, ինչը նշանակվում է, որ իրենք դեռ ժամանակ ունեն լսելու հաշմանդամություն ունեցող անձանց առաջարկությունները օրենքի վերաբերյալ, որովհետև նրանցից լավ ոչ ոք չի կարող աշխատել այդ օրենքի վրա:

Վարդան Օսկանյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները` անմատչելի միջավայր, չհարմարեցված փոխադրամիջոցներ, զբաղվածություն և այլն ԲՀԿ-ն միշտ բարձրաձայնել է Ազգային Ժողովում և եթե նույնիսկ մայիսի 5-ին իրենք հաջողության չհասնեն ու քաղաքային իշխանությունը չվերցնեն, ապա դա որևէ կերպ չի խաթարի այդ գործընթացը.

«Դժբախտաբար իրավիճակն այնպիսին է, որ ԲՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն չունի, որպեսզի հանրությանը հուզող հարցերը տանի մինչև վերջ.... բայց եթե ունեցանք քաղաքային իշխանություն, ապա այդ բոլոր հարցերը լուծվելու են ձեզ հետ միասին` խոստանում եմ»,- նշեց նա:

«Թույլ լսող երեխաների» հասարակական կազմակերպության նախագահը բարձրաձայնեց հաշմանդամության ցածր թոշակի խնդիրը` նշելով, որ 12 հազար դրամը, որ տալիս է պետությունը, այնքան չնչին գումար է, որ մարդ դրանով ամսվա կեսը կարող է միայն չոր հաց գնել ու բոլորովին տկլոր ապրել: Նա հնչեցրեց նաև, որ կոնկրետ իր ոլորտի մասով ընդհանրապես խայտառակ իրավիճակ է ձևավորվել, քանի որ երեխաներին տրվող լսողական սարքերը ուղղակի խայտառակություն են: Ամեն ինչում նա մեղադրեց ` ՀՀ ԱՍՀՆ հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանին, «ով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները դիտարկում է, մեղմ ասած, մատների արանքով ու որևէ բան նրանց կյանքում չի փոխվում»:

Մեկ այլ հկ ներկայացուցիչն էլ հայտարարեց, որ այսօր ցայտնոտային իրավիճակ է ձևավորվել Հայաստանում, որովհետև մոտ վեց-ութ ամիս է հանրապետություն սայլակ չի ներկրվում և հաշմանդամություն ունեցող անձանց համար սայլակ գտնելն այսօր խնդիր է: Նա հորդորեց ԲՀԿ-ականներին այս խնդիրը բարձրաձայնել ԱԺ-ում, քանի որ առաջիկա ամիսներին խնդրի լուծումը տեսանելի չէ` ներկրող դեռ պետք է տենդերով ճանաչվի.

«Մայիսի 5-ից հետո Էլինար Վարդանյանը կկապվի ձեզ հետ, կլուծենք սայլակներ Հայաստան տեղափոխելու խնդիրը... ընդամենը երկու շաբաթ է մնացել, ուղղակի որպեսզի խնդիրը չկապվի ընտրությունների հետ ու չշահարկվի, մենք խոստանում ենք սայլակները տեղափոխելու հարցը լուծել երկու շաբաթ անց»,- արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը:

Ի դեպ, հանդիպմանը սայլակով ներկա անձինք նշեցին, որ պետության տված սայլակները բանի պիտանի չեն, երկրորդ օրը շարքից դուրս են գալիս: Այնպես որ հարցի լուծումը նաև ճկունություն է ենթադրում ու որակի շեշտադրում, այլ ոչ թե ուղղակի արհեստական խնդրի լուծում ցուցադրելը:

Նշենք, հաշմանդամություն ունեցող անձինք հանդես եկան մի շարք առաջարկություններով, դրանց թվում ամենից շատը հնչեց հաշմանդամություն ունեցող անձանց հարկերից ազատելը, ձեռներեցությամբ զբաղվելու համար արտոնյալ վարկեր տրամադրելը և այլն:

Նախորդիվ` 
«Ցավոք, մեր հասարակությունը դեռ չի հասել այն մակարդակին, որ չտեսնի սայլակը». Օսկանյանը` հաշմանդամության խնդրի մասին

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}