Հասարակություն 17:30 26/04/2013

Մանկական այգի, «Հին Երևան», համազգային թատրոն. Սերժ Սարգսյանը ծանոթացել է Երևանում իրականացվող ծրագրերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մայրաքաղաքում, ծանոթացել Երևանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ կանաչապատման, ճանապարհաշինության, նոր ավտոկայանատեղերի կառուցման և մի շարք այլ ուղղություններով նախատեսված քաղաքաշինական աշխատանքներին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:

Տարոն Մարգարյանը Նախագահին ներկայացրել է Երևանի Գրիգոր Լուսավորչի, Զաքյան, Խորենացի և Բեյրութի փողոցների միջև ընկած հատվածում գտնվող Մանկական այգու ներկա վիճակն ու բարեկարգման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները: Նա նշել է, որ զբոսայգին կբարեկարգվի և կվերակառուցվի որպես մանկական նպատակային պարտեզ՝ պահպանելով տասնյակ տարիներով մանկական այգու` քաղաքի համար ավանդական դարձած գործառույթները և օգտագործելով նման այգիների ժամանակակից միջազգային փորձը: Մշակված նախագծով այգին պահպանելու է հանգստի գոտու իր հիմնական նպատակային նշանակությունը:

Ըստ նախագծի, տարածքի վերակառուցումը ենթադրում է շրջակա միջավայրի, այգու կանաչ գոտու առկա ծառատեսակների և թփերի քանակական առավելագույն պահպանություն և ավելացում: Տարածքը կապահովվի ոռոգման ցանցով: Քաղաքապետի հավաստմամբ, այգու ամբողջ միջավայրը` շենքերը, ճանապարհները, անցումները, հարմարեցված և մատչելի են լինելու հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար: Այս ուղղությամբ նախատեսվում են թեքահարթակներ, հարմարեցված սանիտարական հանգույցներ: Բեյրութի փողոցին զուգահեռ հետիոտն ծառուղու մի առանձնացված շերտը նախատեսվում է հեծանվային արահետի համար:

Նախագահին ներկայացվել է, որ այգու բարեկարգման նախագիծը քննարկվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նիստում և արժանացել հավանության, արված առաջարկություններն ընդունվել են և կատարվել են համապատասխան լրացումներ:

Հանրապետության Նախագահը ծանոթացել է նաև մայրաքաղաքի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցներով պարփակված տարածքում «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրի ստեղծման ծրագրին, որն իրականացվելու է Երևանի գլխավոր հատակագծի համաձայն: Ծրագրով նախատեսվում է հիշյալ տարածքում թաղամասի վերակառուցմամբ վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր՝ նպատակ ունենալով կառուցապատված պատմական կիրառական-գեղագիտական տարածքների բարելավումը, կանոնավոր կառուցապատմամբ արգելանոցային գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ: Ճարտարապետական նախագծի մտահղացման նպատակն է` վերստեղծել այն միջավայրը, որով կարդիականացվի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, միաժամանակ կմեծանա տարածքի առևտրային և մշակութային նշանակությունը:

Շրջայցի ընթացքում Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև Դեղատան, Վ.Սարգսյան և Խորենացի փողոցների միջև նախատեսվող բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրի նախագծին: Ըստ նախագծի, շենքում նախատեսված է տեղակայել բանկային ընկերություններ, ֆինանսական ոլորտի այլ կազմակերպություններ և բիզնես կառույցներ: Նշվել է, որ բիզնես համալիրը կկարողանա ընդունել այստեղ տեղակայված տարբեր ընկերությունների 1000-ից ավելի աշխատողների: Այստեղ նախատեսվում է կառուցել 2 ստորգետնյա հարկ՝ ավտոմեքենաների կայանման համար: Համալիրի առանձնահատկություններից է նաև այն, որ շենքը նախատեսված է կառուցել համաձայն եվրոպական էներգախնայողության չափանիշների:

Հանրապետության Նախագահին ներկայացված նախագծերի շարքում է եղել Շահումյանի անվան հրապարակում նախատեսվող ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի կառուցումը:

Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև Վ.Սարգսյան հ.3 հասցեում գտնվող հողամասում (ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի, արդարադատության նախարարության մասնաշենքերի համար նախատեսված) նախագծվող կառույցի հետ կապված ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև Համազգային թատրոնի («Սոս Սարգսյան») շենքի կառուցման նպատակով իրականացվող աշխատանքներին:

Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացվել են Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև կառուցվող նոր ավտոմայրուղու նախագծային պարամետրերը և շինարարության ընթացքը: Նշվել է, որ Երևան քաղաքի 2005-2020թթ. գլխավոր հատակագծի համաձայն՝ նախատեսված է Երևանի օղակաձև արագընթաց մայրուղու (անընդհատ երթևեկության համաքաղաքային նշանակության մայրուղի) բաղկացուցիչ մաս կազմող Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցում։ Այն նպատակ ունի թեթևացնել երթևեկության հոսքերը դեպի քաղաքի կենտրոնական հատվածը։ Արդյունքո ւմ, ըստ պատասխանատուների, զգալիորեն կթեթևանա Լենինգրադյան փողոցի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Աթենքի փողոցի, Իսակովի պողոտայի երթևեկությունը։ Միաժամանակ կապահովվի Կիևյան կամրջից անմիջական երթևեկություն դեպի Իսակովի պողոտա։

Լենինգրադյան փողոցում նախատեսված է թունելային անցում: Մայրուղին հեռանկարում կունենա զարգացում, որը Իսակովի պողոտայի հատվածի տրանսպորտային հանգույցից կշարունակվի նախատեսվող «Երևան-Բերդ» նախագծային թաղամասի եզրով և Հրազդանի գետի վրայով` ապահովելով ելք դեպի Արշակունյաց պողոտա: Լենինգրադյան փողոցի հետ միացման հանգույցը հետագայում նույնպես կզարգանա` միանալով Տիչինայի և Սեբաստիա փողոցների խաչմերուկի հետ:

Շրջայցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանն ամփոփել և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ իր տպավորություններն է կիսել ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող խոշոր ծրագրերի հետ կապված՝ հաջողություններ մաղթելով քաղաքապետին հիշյալ մեծածավալ նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում: Նախագահը նշել է, որ ժամանակի հետ փոխվում ու ավելանում են պահանջները, և նման խոշոր ծրագրերի իրականացումը Երևանի զարգացման տեսակետից ուղղակի անհրաժեշտություն է: Սերժ Սարգսյանը միաժամանակ կարևորել է խոշոր ծրագրերին զուգահեռ քաղաքի ամենօրյա խնդիրներով ակտիվ զբաղվելը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջանքերն այդ ուղղությամբ բարձր գնահատելով և նշելով, որ մայրաքաղաքում դրական փոփոխություններն ակնառու են, Հանրապետության նախագահն ընդգծել է, որ սկսած աշխատանքը՝ բակերի բարեկարգման, քաղաքի կանաչապատման, մաքրման ուղղությամբ պետք է մեծ եռանդով շարունակել և ավարտին հասցնել:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:22
Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդողների դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը․ հայտարարություն
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա․ Թովմաս Առաքելյան
«Սա մեր բնական կյանքն է։ Հիմա այս իրավիճակի հետ կապված է պարզապես մարդկանց ուշադրությունը կենտրոնացել, որ հոգևորականներն այստեղ են, գնում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ անվտանգային դաշտի իրական սպառնալիք է․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրել է. «Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են։ Այս մասին տեղեկանում ենք Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ երեկ Տավուշի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամո գյուղում այրվել է տուն և անասնագոմ
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են...
Աղբյուր` Panorama.am
18:59
Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի՞ ազատել Ռուբեն Վարդանյանին․ իրավապաշտպանի կարծիքը
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am
16:06
Սուրենյանց. Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում
«Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում։  «Հայաստանը պետք է փոխի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Ղազարյան. Ինչքան անպաշտպան են դարձնում երկիրը, այնքան ուժեղացնում են իրենց գարշելի գոյության պաշտպանությունը
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Ութ թիկնապահ միայն մեկ կադրում։ Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ծիծեռնակաբերդից նաև զորակցություն հայտնեցին Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին
Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին  Ծիծեռնակաբերդի բարձունքում կարելի էր տեսնել պաստառներ՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
«Սուրեն Պետրոսյանը քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ այն, ինչ իրականացվում է, բացառապես քաղաքական պառճառներ ունի և Նիկոլ Փաշինյանի ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
15:34
Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան
«Ծնողներս եղեռնից են մազապուրծ եղել, նրանք ղարսեցի են։ 1918 թվականին, երբ ռուսենրը հանձնել են Ղարսը, այդ ժամանակ նոր հայրս եկել է Արևելյան...
Աղբյուր` Panorama.am
15:32
ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը
«Այսօր մի պահ կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքները և վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր...
Աղբյուր` Panorama.am
15:27
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:17
«Ինտերը» նշում է հաղթանակը
«Ինտերը» դերբիում 2-1 հաշվով հաղթել էր «Միլանի»-ին՝ առաջնության ավարտից մի քանի տուր առաջ հռչակվելով Իտալիայի չեմպիոն։...
Աղբյուր` Panorama.am
14:54
Արհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան
«Մեր հաղթանակների և պարտությունների պատճառը պետք է փնտրենք մեր մեջ։ Իսկ այն, որ Հայոց ցեղասպանությունը երկար տարիներ  չի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:42
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ապրիլի 23-ին...
Աղբյուր` Panorama.am
14:33
Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել են
ՔԿ. Տեղի է ունեցել առերևույթ խուլիգանություն, որի ընթացքում ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}