ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը հաջորդ շաբաթ կլինի Հայաստանում
ԵԱՀԿ ԽՎ՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան` քննարկելու տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումներն ու չլուծված հակամարտությունները: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:
ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյան իր այցը կսկսի Բաքվից` մայիսի 5-7-ը, որտեղ քննարկվելու է ԼՂ հակամարտության ու առաջիկա ընտրությունների վերաբերյալ հարցեր:
Այնուհետ Սոարեշը կլինի Թբիլիսիում` մայիսի 7-9-ը: Այստեղ նա կմիանա ԵԱՀԿ ԽՎ նախագահին: Այստեղ էլ կքննարկվեն անցած ու ապագա համապետական ընտրություններին վերաբերող հարցեր:
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը Երևանում կլինի մայիսի 9-11-ը: Հայաստանում հանդիպումների ժամանակ քննարկվելու է ԼՂ խնդրի ու փետրվարին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցեր:
«Ձգձգված հակամարտությունները հրատապ խնդիրներ են, քանի որ դրանք խոչընդոտում են ողջ տարածաշրջանի զարգացմանը: Կարծում եմ, որ հակամարտությունների վերաբերյալ լայն քննարկում պետք է լինի Վեհաժողովում, և հույս ունեմ, որ տարածաշրջանի երկրներ կատարած իմ այցելությունները կնպաստեն դրան», -ասել է Սոարեշը:
Հիշեցնենք, որ Սոարեշը ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2011-ի հուլիսին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին