Զ. Ռաչինսկի. Հայաստանի հաջողությունը Լեհաստանի արտաքին քաղաքականության հաջողությունն է
«Հայաստանը ստիպված է ընտրություն կատարել Արևմուտքի և Ռուսաստանի միջև»,-այս մասին «Ռեգնում» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
«Հայաստանը մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերությանը ծրագրին: Այս տարվա աշնանը` Վիլնուսում, տեղի կունենա գործընկեր պետությունների գագաթաժողով, որտեղ կգնահատվեն ծրագրիը և կամփոփվեն արդյունքները: Լեհաստանն Եվրամիության այն երկրներից է, որը մեծ հետաքրությամբ հետևում է Հայասատնում կատարվող ներքին բարեփոխումներին: Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հաջողությունը բավարարում է Լեհաստանին: Լեհաստան այն երկրներից մեկն է, որը նպաստում է Հարավային Կովկասի` գործընկերության ծրագրի անդամակցման գործըթնացին: Այսպիսով, Հայաստանի հաջողությունը Լեհաստանի արտաքին քաղաքականության հաջողությունն է: Այստեղ մեր շահերը համընկնում են:
Մյուս կողմից, ԵՄ - ի և Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցելիս, Հայաստանը փորձում է պահպանել հավասարակշռությունը և խուսափել վերջնական ընտրությունից: Այս քաղաքականությունը ընկալվում է ԵՄ-ի կողմից, սակայն, ըստ լեհական կողմի, ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել», -նշել է վերջինս:
-Վերջին նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակ տարավ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Ընդդիմությունը չի ընդունում արդյունքները: Ներկայումս ընթանում է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավ: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ներքաղաքական իրավիճակը:
- Նախագահը, ով ստացել է երկրորդ ժամկետի մանդատը, կառավարություն ձևավորելու խնդրի առաջ է կանգնած: Արդեն վարչապետը վերանշանակվել է (կառավարությունը կշարունակի գլխավորել Տիգրան Սարգսյանը ) և մենք բոլորս այդ փաստին դրական ենք վերաբերվում: Վարչապետի անձի հետ են կապվում արդիականացումը, բոլոր այն բաները, որ մենք ուզում ենք տեսնել: Այժմ կառավարություն ձևավորելու հարց կա, որը գտնվում է նախագահի իրավասության ներքո: Այս առումով նախագահը բավական հարմարավետ դիրքորոշում ունի, քանի որ կառավարությունը ձևավորվում է խորհրադարանում մեծամասնություն կազմող կուսակցության կողմից: ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում խորհրդարանում: Ինչ վերաբերում է քաղաքական կյանքին, դժվար է կանխատեսել: Հայաստանում վերջին տարիների պատմությունը, հատկապես քաղաքական պատմությունը ցույց են տվել, որ կարող է տեղի ունենալ անսպասելի լիակատար փոփոխություն, փոփոխություններ` ճամբարից ճամբար տեղափոխվել, և այլն: Այնպես որ, դժվար է կանխատեսել:
- Ենթադրվում է, որ նախագահի կողմից վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակման գործում հաշվի են առնվել նաև Եվրոպայի դիրքորոշումը: Դա ճի՞շտ է:
-Ոչ, դա բացարձակ սխալ գաղափար է: Հայաստանն ինքնիշխան և անկախ պետություն է: Ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել դա: Չկա որևէ պատճառ այդպես կարծելու համար:
-Հայաստանի ներքաղաքական ընտրությունները հիմնականում հենվում են անվտանգության հարցի վրա: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվելու սպառնալիք կա, բարդ է հարաբերությունները Թուրքիայի հետ:
Ռուսաստանը մասնակցում է Հայաստանի անվտանգության ապահովմանը, ինչը կենսականորեն կարևոր խնդիր է հայկական պետության համար: Եթե Հայաստանը, ինչպես դուք ասում եք, ինչ-որ պահի կարող է հստակ ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի, Բրյուսելն արդյո՞ք պատրաստ է Հայաստանին ապահովել այլընտրանքային անվտանգության միջոցներով:
-Անկեղծ ասած, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին: Եվրոպայում անվտանգության համակարգը հիմնված է ԵԱՀԿ-ի և ՆԱՏՕ-ի վրա: Յուրաքանչյուր պետություն հիմնվում է առաջին հերթին իր շահերի վրա: Ենթադրվում է, որ առաջին հերթին պետք է հենվել քո վրա: ԵՄ-ում չկա հստակ ռազմական բաղադրիչներ: Երբեմն ԵՄ-ն չի կարողանում արձագանքել արտաքին մարտահրավերներին, օրինակ, իրավիճակը Մալիում: Եվս մեկ օրինակ` վերջին արյունոտ պատերազմը Բալկաններում: Եվրոպան չի կարողացել գտնել իր պատասխանը: Կրկին, անհրաժեշտ էր ՆԱՏՕ-ի միջամտությունը: Եվրոպական Միությունում ամեն ինչ չէ, որ պարզ է: Որոշ ԵՄ երկրներում ֆինանսական ճգնաժամ է զարգանում: